Jump to content

Պետրոս I-ի զվարճական բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարճական բանակի զինվորական վարժությունները

Պետրոս I-ի զվարճական բանակ (ռուս.՝ Потешные войска), ի սկզբանե կոչվել է Պետրավսկի պոլկ (ռուս.՝ Петровский полк, թարգմանաբար՝ Պետրոսի գունդ), այն կազմված էր երիտասարդ Պետրոս I-ի մանկության խաղընկերներից, ազնվականների զավակներից և իր հայր Ալեքսեյի պալատի սպասավորներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1682 թվականին, երբ Պետրոսը իր մոր՝ Նատալյա Նարիշկինայի հետ միասին բնակվում էր ազնվականների համար նախատեսված Պրեոբրաժենսկոյեում, Պետրոսը հետզհետե կազմավորում է փոքրերից կազմված բանակ», որպեսզի ուսումնասիրի ժամանակակից ռազմական արվեստ։ Բացի իր ընկեր երեխաներից, բանակ են «զորակոչվել» նաև ծառաներ և վասալներ, որոնցից զինվորական համազգեստն առաջինը հագել է 25-ամյա Սերգեյ Բուխվոստովը, որն անվանվել է «առաջին ռուս զինվորը»։ Ի սկզբանե կազմավորվել է 100 ու-զվարճական ուժեղ զինվորներից բաղկացած Ռմբակոծիչների միությունը[2]։

Տղա երեխաները պատերազմներ էին խաղում, սակայն քանի որ նրանք մեծանում էին, նրանց խաղերը դառնում էին ավելի բարդ և իրատեսական։ Կազմավերվել է ռազմական խորհուրդ, օտարերկրացիներից հավաքագրվել են ռազմական հրահանգիչներ, որոնք ի վերջո դարձել են Զվարճական բանակի մշտական սպայական կորպուսի մասի։ Մինչը 1685 թվականը զինվորների թիվը հասել է 300-ի, որոնք տեղակայվել էին Պրեոբրաժենսկոյեի մոտ հատուկ կառուցված զորանոցներում, սակայն քանի որ նրանց թիվը գնալով մեծանում էր ևս մեկ զորանոց կառուցվել է հարևան գյուղում՝ Սեմյոնովսկոեում։ Հետագայում զորքերին միացան նաև ստրելեց-կամավորներ։ 1687 թվականին զվարճական բանակը կազմված էր երկու վաշտերից՝ Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի։ Այս ժամանակաշրջանում երկու վաշտերը ներառում էին ինչպես հրետանային, այնպես էլ հեծելազորային զինատեսակներ[2]։

1689 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկվել է խնամակալ Սոֆյա Ալեքսեևնայի կողմից, Զվարճական բանակը երիտասարդ Պետրոսին սատարող ջոկատների կազմի մաս էր կազմում․ նրան աջակցում էին նաև Ստրելցների մեծամասնությունն ու ռուսական ազնվականության առաջատար ներկայացուցիչները։

Վաշտերն ընդլայնվել են և 1695 թվականի ապրիլի 25-ին պաշտոնապես դարձել գվարդիայի Պրեոբրաժենյան և Սեմյոնովյան գնդերը[2]։ Այդ գնդերը դարձել են Ռուսական կայսերական գվարդիայի հիմքը։ Ինչքան Պետրոսը մեծանում էր, այնքան գնդերը դառնում էին ավելի լավը։ Պետրոսը անձամբ մասնակցում էր բանակային կյանքին՝ ունենալով ռմբարկուի կոչում[2] և բարձրանալով մինչև գնդապետի կոչում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David R. Stone. A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya. Praeger Security International. ISBN 0-275-98502-4.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Konstam, Angus (1993). «The 'Poteshnyi'». Peter the Great's Army (1): Infantry. London: Osprey Publishing. ISBN 1 85532 315 X. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում):10–11
  3. Eugene Schuyler (1880). Peter the Great, Emperor of Russia: A Study of Historical Biography. Trow's Printing and Bookbinding, New York. էջ 107. «peter preobrazhensky.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]