Պեչերսկի վանքը Նիժնի Նովգորոդի մոտ
Պեչերսկի վանքը Նիժնի Նովգորոդի մոտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալեքսեյ Սավրասով |
տարի | 1871 |
բարձրություն | 101,5 սանտիմետր |
լայնություն | 131 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան |
հավաքածու | Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան |
Ծանոթագրություններ |
«Պեչերսկու վանքը Նիժնի Նովգորոդի մոտ» (ռուս.՝ Печерский монастырь близ Нижнего Новгорода, հանդիպում են նաև «Печерский монастырь под Нижним Новгородом»[1][2] և «Печерский монастырь у Нижнего Новгорода»[3] տարբերակները), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նկարը, որն ավարտվել է 1881 թվականին։ Պահվում է Նիժնի Նովագորոդի պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 101,5 × 131 սմ[4][5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պեչերսկու վանքը Նիժնի Նովգորոդի մոտ» նկարն Ալեքսեյ Սավրասովի՝ Վոլգային նվիրված շարքի առաջին աշխատանքներից մեկն է։ Չափերով այն Սավրասովի խոշորագույն կտավներից է։ Նկարի մեղմ գունային երանգավորումը շեշտում է հանգստություն և խաղաղություն, որ արտացոլում է Վոլգայի լանդշաֆտի վեհությունը[1][6]։
Նկարում պատկերված է տեսարան դեպի Վոլգայի հարևանությամբ գտնվող Պեչերսկի վանական համալիրը, որը գտնվում է Օկայի հետ միախառնման վայրից ոչ հեռու[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Սավրասովն սկսել է աշխատել նկարի վրա 1870 թվականի ամռանը՝ Վոլգա կատարած ուղևորության ժամանակ։ Նույն թվականին հիմնվելով բնօրինակից արված էտյուդի վրա, նա ավարտել է նկարի առաջին տարբերակը, որի վրա շարունակել է աշխատել 1871 թվականին, և նկարն ավարտելուց հետո այն թվագրվել է 1871 թվականով[8]։
1871 թվականին նկարը Պետերբուրգում արժանացել է Նկարիչների խրախուսման ընկերության երկրորդ մրցանակին, և նույն թվականին այն Սավրասովից գնել է Պավել Տրետյակովը[5][9][10] (այլ տվյալներով՝ Տրետյակովը համաձայնել է նկարը գնել դեռևս 1870 թվականի վերջին, երբ Սավրասովն ավարտել է նրա առաջին տարբերակը)[8]։
1932 թվականին կտավը Տրետյակովյան պատկերասրահից փոխանցվել է Նիժնի Նովգորոդի արվեստի թանգարանին[5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին նկարի մասին գրել է[1].
Կոմպոզիցիոն կառուցվածքը նրանում հիմնված է հակադրությունների բարդ փոխհարաբերության վրա, բայց միմյանց հետ սերտ կապ ունեցող տարրերի վրա, ինչպես դա լինում է իրական բնության մեջ։ Անկյունագծային շարժումը, որ նշված է ափի տների տանիքներից դեպի վանքը ձգվող ուռենիների շարքով, աստիճանաբար դադարում է ափի բարդացված գծում, արդեն մոտ հորիզոնին, և երկրի ու երկնքի երկու բոլորովին հորիզոնական շերտերում։ Գետի անընդհատ հոսանքի և դեպի հեռուն ձգվող հարթավայրի վերևում բարձրանում է սպիտակ վանքը։ Այստեղ արդեն առկա է այսպես կոչված Վոլգայի այն կերպարի նախազգացումը, որը գրեթե քսան տարի անց ստեղծվելու է Ի. Լևիտանի կողմից «Երեկո։ Ոսկե Պլյոս» հիանալի նկարում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Композиционное построение в ней основано на сложном взаимодействии противоречивых, но тесно связанных между собой элементов, как это и бывает в реальной природе. Диагональное движение, намеченное рядами ракит от крыш береговых домиков к монастырю, постепенно затихает в усложнённой линии берега, уже близкой к горизонтали, и в двух совсем горизонтальных полосах земли и неба. Над бесконечным течением реки и уходящей вдаль равниной возвышается белый храм. Здесь уже присутствует как бы предчувствие того образа Волги, который почти двадцать лет спустя будет создан И. Левитаном в замечательной картине «Вечер. Золотой Плёс». |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.
- ↑ Ф. С. Мальцева Алексей Кондратьевич Саврасов. — Ленинград: Художник РСФСР, 1989. — С. 40. — 184 с. — (Русские живописцы XIX века).
- ↑ «Алексей Саврасов: бездомный гений, творивший за копейки». www.interfax.by. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 15.11.2014-ին.
- ↑ «Живопись второй половины XIX — XX вв» (HTML). Нижегородский государственный художественный музей, www.artmuseumnn.ru. Վերցված է 13.11.2014-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Печерский монастырь близ Нижнего Новгорода» (HTML). www.museum.ru. Վերցված է 13.11.2014-ին.
- ↑ Елизавета Орлова Алексей Кондратьевич Саврасов (Великие русские живописцы). — Москва: РИПОЛ Классик, 2014. — С. 22. — 38 с. — ISBN 978-5-386-06884-4
- ↑ С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 21. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
- ↑ 8,0 8,1 В. А. Петров Алексей Саврасов. — М.: Белый город, 2001. — С. 52. — 64 с. — ISBN 9785779302210
- ↑ «Картина "Печерский монастырь близ Нижнего Новгорода" (1871 г.)» (HTML). www.museums.unn.ru. Վերցված է 13.11.2014-ին.
- ↑ Вера Хорошилова. «Нижегородская старина возвращается». «Столица Нижний» — stolitsanmag.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 13.11.2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Саврасов Алексей Кондратьевич — Печерский монастырь под Нижним Новгородом, 1871» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.11.2014-ին.