Պեչերսկի վանքը Նիժնի Նովգորոդի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեչերսկի վանքը Նիժնի Նովգորոդի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1871
բարձրություն101,5 սանտիմետր
լայնություն131 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
հավաքածուՆիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան
Ծանոթագրություններ

«Պեչերսկու վանքը Նիժնի Նովգորոդի մոտ» (ռուս.՝ Печерский монастырь близ Нижнего Новгорода, հանդիպում են նաև «Печерский монастырь под Нижним Новгородом»[1][2] և «Печерский монастырь у Нижнего Новгорода»[3] տարբերակները), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նկարը, որն ավարտվել է 1881 թվականին։ Պահվում է Նիժնի Նովագորոդի պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 101,5 × 131 սմ[4][5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պեչերսկու վանքը Նիժնի Նովգորոդի մոտ» նկարն Ալեքսեյ Սավրասովի՝ Վոլգային նվիրված շարքի առաջին աշխատանքներից մեկն է։ Չափերով այն Սավրասովի խոշորագույն կտավներից է։ Նկարի մեղմ գունային երանգավորումը շեշտում է հանգստություն և խաղաղություն, որ արտացոլում է Վոլգայի լանդշաֆտի վեհությունը[1][6]։

Նկարում պատկերված է տեսարան դեպի Վոլգայի հարևանությամբ գտնվող Պեչերսկի վանական համալիրը, որը գտնվում է Օկայի հետ միախառնման վայրից ոչ հեռու[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեչերսկի վանքը (2008 թվական)

Ալեքսեյ Սավրասովն սկսել է աշխատել նկարի վրա 1870 թվականի ամռանը՝ Վոլգա կատարած ուղևորության ժամանակ։ Նույն թվականին հիմնվելով բնօրինակից արված էտյուդի վրա, նա ավարտել է նկարի առաջին տարբերակը, որի վրա շարունակել է աշխատել 1871 թվականին, և նկարն ավարտելուց հետո այն թվագրվել է 1871 թվականով[8]։

1871 թվականին նկարը Պետերբուրգում արժանացել է Նկարիչների խրախուսման ընկերության երկրորդ մրցանակին, և նույն թվականին այն Սավրասովից գնել է Պավել Տրետյակովը[5][9][10] (այլ տվյալներով՝ Տրետյակովը համաձայնել է նկարը գնել դեռևս 1870 թվականի վերջին, երբ Սավրասովն ավարտել է նրա առաջին տարբերակը)[8]։

1932 թվականին կտավը Տրետյակովյան պատկերասրահից փոխանցվել է Նիժնի Նովգորոդի արվեստի թանգարանին[5]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին նկարի մասին գրել է[1].

Կոմպոզիցիոն կառուցվածքը նրանում հիմնված է հակադրությունների բարդ փոխհարաբերության վրա, բայց միմյանց հետ սերտ կապ ունեցող տարրերի վրա, ինչպես դա լինում է իրական բնության մեջ։ Անկյունագծային շարժումը, որ նշված է ափի տների տանիքներից դեպի վանքը ձգվող ուռենիների շարքով, աստիճանաբար դադարում է ափի բարդացված գծում, արդեն մոտ հորիզոնին, և երկրի ու երկնքի երկու բոլորովին հորիզոնական շերտերում։ Գետի անընդհատ հոսանքի և դեպի հեռուն ձգվող հարթավայրի վերևում բարձրանում է սպիտակ վանքը։ Այստեղ արդեն առկա է այսպես կոչված Վոլգայի այն կերպարի նախազգացումը, որը գրեթե քսան տարի անց ստեղծվելու է Ի. Լևիտանի կողմից «Երեկո։ Ոսկե Պլյոս» հիանալի նկարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.
  2. Ф. С. Мальцева Алексей Кондратьевич Саврасов. — Ленинград: Художник РСФСР, 1989. — С. 40. — 184 с. — (Русские живописцы XIX века).
  3. «Алексей Саврасов: бездомный гений, творивший за копейки». www.interfax.by. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 15.11.2014-ին.
  4. «Живопись второй половины XIX — XX вв» (HTML). Нижегородский государственный художественный музей, www.artmuseumnn.ru. Վերցված է 13.11.2014-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Печерский монастырь близ Нижнего Новгорода» (HTML). www.museum.ru. Վերցված է 13.11.2014-ին.
  6. Елизавета Орлова Алексей Кондратьевич Саврасов (Великие русские живописцы). — Москва: РИПОЛ Классик, 2014. — С. 22. — 38 с. — ISBN 978-5-386-06884-4
  7. С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 21. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
  8. 8,0 8,1 В. А. Петров Алексей Саврасов. — М.: Белый город, 2001. — С. 52. — 64 с. — ISBN 9785779302210
  9. «Картина "Печерский монастырь близ Нижнего Новгорода" (1871 г.)» (HTML). www.museums.unn.ru. Վերցված է 13.11.2014-ին.
  10. Вера Хорошилова. «Нижегородская старина возвращается». «Столица Нижний» — stolitsanmag.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 13.11.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]