Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց
Appearance
Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1961 |
Անվանված է | Պարույր Սևակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Նոր-Արեշ, 35 փողոց 2 |
Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին Էրեբունի համայնքի Նոր-Արեշ թաղամասում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ։ Ի սկզբանե գործել է որպես թիվ 123 ութամյա դպրոց և ունեցել է մեկ քարաշեն մասնաշենք։ 1970 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ և կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը։ 1971 թվականին դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի անունով։ 2010 թվականից Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցը դարձել է հիմնական դպրոց[1][2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D6%80_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B6_%283%29.jpg/220px-%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D6%80_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B6_%283%29.jpg)
1978 թվականին դպրոցի պատի խորշում տեղադրվել է Պարույր Սևակի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան)։
Ծրագրային համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն իր գործունեության ընթացքում իրականացրել է տարբեր ծրագրեր՝
- Լոս-Անջելեսի «Կարկաչ» մանակապատանեկան հեռուստածրագիր
- «ԱՄՔՈՐ-ի 400 աշակերտների համար կազմակերպված «Սնունդ» և «Այգեգործություն» ծրագրեր
- «Դպրոցական առողջապահություն» ծրագիր
- «Հավասարը հավասարին մեթոդով ուսուցում երիտասարդների շրջանում» ծրագիր
- «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ծրագիր
- «Միավորվենք հանուն երեխաների և փրկենք ապագան» ծրագիր
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զավեն Մուսաելյան
- Մխիթար Մխիթարյան
- Սոնյա Չախալյան
- Ռուբեն Սանոյան
- Լարիսա Բագդյան
- Վարդիթեր Թելունց
Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարգիս Ստեփանյան
- Անդրանիկ Մարգարյան
- Մանուկ Թոփուզյան
- Հովհաննես Մութաֆյան
- Սուրեն Մալխասյան
- Ռուզաննա Ավետիքյան
- Աղասի Իսպիրյան
- Հովհաննես Մալխասյան
- Հրանտ Թումասյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց