Պարհելիում
Պարհելիում (հին հունարեն՝ παρα- և ἥλιος կեղծ արև), կեղծ Արեգակ[1], անգլերեն՝ «Արևի շներ», հալոյի տեսակ, Արեգակի մակարդակին երևացող լուսավոր ծիածանային բիծ։ Առաջանում է Արևի լույսի բեկման հտևանքով, Երկրի մթնոլորտում առկա սառույցի անիզոտրոպ բյուրեղներում։ Նմանատիպ երևույթ դիտվում է նաև Լուսնի շուրջը (պարսելենա՝ կեղծ Լուսին)։
Պարհելիումային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարհելիումային շրջանը սպիտակ, լուսավոր (երբեմն՝ տեղ֊տեղ ծիածանագույն) շրջան է, տարածվում է երկնքով մեկ՝ հորիզոնին զուգահեռ, Արեգակի բարձրության վրա։ Բոլոր պարհելիումները տեղաբաշխվում են այդ շրջանի վրա։
Պարհելիումի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 22° պարհելիում ֊ հալոյի ամենատարածված տարրերից մեկը։ Արևի բարձրության վրա երկու վառ բծերի տեսք ունի, որոնք մոտավորապես նույնքան են հեռու Արևից, որքան՝ փոքր հալոն (22°)։
- Երկրորդային պարհելիում ֊ հաստ սառույցի թիթեղների տեսքով բյուրեղների դեպքում վառ 22° պարհելիումը կարող է առաջացնել իր սեփական կեղծ արևները, որոնք կգտնվեն արևից 44° հեռավորության վրա։
- 120° պարհելիում ֊ կետեր արևից 120° հեռու պարհելիումային շրջանի վրա։
- Լիլեկվիստի պարհելիում ֊ պարհելիումային շրջանի հաստացում արևից 150—160° հեռավորության վրա։
- Հակահելիում ֊ արևից 180° հեռու։
Կեղծ արևածագ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն պարհելիումը սխալմամբ անվանում են արևի կեղծ ծագում, երբ արևի կեղծ պատկերը բարձրանում է հորիզոնի վրա, այն դեպքում, երբ արևը դեռ հորիզոնից ներքև է։ Իրականում դա կարճ արեգակնային սյուն է, որը կարող է այնքան վառ լինել, որ ծագող արևի հետ շփոթեն։ Նման երևույթ է լինուն նաև մայրամուտին։
Դասական հիշատակումները արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարհեիլումի երևույթը հիշատակվում է Շեքսպիրի «Հենրիխ VI» պիեսում, Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» շարքի Die Nebensonnen երգում, ինչպես նաև նկարագրված է Ջեկ Լոնդոնի «Կեղծ արևների արահետով» պատմվածքում։
«Ասք Իգորի արշավանքի մասին» պոեմում պատմվում է, որ հարձակումից առաջ երևացող չորս արևները զինվորներն ընկալել են որպես մեծ դժբախտության նախանշան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зверева С. В., В мире солнечного света, Л.,Гидрометеоиздат, 1988, 160 ст.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարհելիում» հոդվածին։ |
|