Զենիթային աղեղ
Զենիթային աղեղ (անգլ.՝ Circumzenitha arcl ), օպտիկական երևույթ, տեսքով նման է ծիածանին, սակայն առաջանում է հորիզոնական տեղաբաշխված սառույցի բյուրեղներից արևի լույսի բեկումից։ Բյուրեղները սովորաբար ոչ թե անձրևի կաթիլներում են, այլ՝ փետրավոր ամպերում։ Աղեղը ձևավորվում է զենիթը կենտրոն ունեցող մեկ քառորդից ոչ ավելի շրջանի տեսքով, արևի կողմում։ Գույները փոխվում են կապույտից կարմիր՝ աղեղի ներսից դեպի արտաքին կողմը։ Ամենապայծառ և գունեղ հալոներից է։ Գույները ավելի մաքուր են, քան ծիածանինը, քանի որ համեմատաբար քիչ գույներ են վերածածկվում՝ ձևավորելով հալոյի այս տեսակը։ Առաջին տպավորությամբ նման է վեր շրջված ծիածանի։
Զենիթային աղեղին ասում են «ժպիտ՝ երկնքում»։ Այն հազվադեպ է նկատվում, քանի որ շատ բարձրում է առաջանում։ Փետրային ամպերը, որոնք առաջացնում են արևային շուն (կեղծ Արեգակ), կարող են նաև զենիթային աղեղի պատճառ դառնալ, եթե զենիթում են, իսկ Արևը ցածր դիրքում է։
Զենիթային աղեղ ձևավորող լույսը սառցի բյուրեղների մեծ մտնում է վերևի հարթ կողմից, և դուրս է գալիս կողային պրիզմայի կողմից։ Գրեթե զուգահեռ լույսի բեկումը ըստ էության 90-աստիճանի պրիզմայով ստեղծում է հստակ անջատված և մաքուր գույներ։ Զենիթային աղեղը կարող է առաջանալ, եթե Արևը ի անջատում և մաքրություն։ հորիզոնի հանդեպ 32.2°֊ից ցածր է։ Ամենապայծառը դիտվում է, երբ արևը մոտ 22° բարձրության վրա է, ինչի հետևանքով արևի ճառագայթները բյուրեղներ մուտք են գործում և դուրս են գալիս նվազագույն թեքման անկյունով․ 22° շառավղով, 3° լայնությամբ։ Զենիթային աղեղի շառավիղը փոխվում է 32.2°֊ից մինչև 0°, և կախված է հորիզոնի նկատմամբ արևի դիրքից։ Երկու կողերի ծայրամասերում գրեթե անհետանում է՝ աստիճանաբար աղոտանալով։ Եթե արևը 32.2°֊ից բարձր է, լույսը բյուրեղներից դուրս է գալիս ներքևի մասից՝ ձևավորելով գրեթե անգույն պարհելիումային շրջան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- David K. Lynch and William Livingston. Color and Light in Nature. 2nd ed, 2004 printing.
- Les Cowley։ «Circumzenithal Arc»։ Atmospheric optics։ Վերցված է 2007-04-23
- Les Cowley։ «CZA - Effect of solar altitude»։ Atmospheric Optics։ Վերցված է 2007-04-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Atmospheric Optics - About CZAs
- Atmospheric Optics - Circumzenithal Arc Gallery
- Circumzenithal arc over Rome, Italy
- Timelapse video of weak Circumzenithal Arc
- Physics of the circumzenithal arc
- Images from the UK by Crayford Manor House Astronomical Society Archived 2009-08-07 at the Wayback Machine.
- Circumzenithal Arc Over Frisco, TX | 1-23-11 | Clouds 365 Project - Year 2
- Spaceweather.com Atmospheric optics expert Les Cowley created a diagram labeling the halos