Պավել Տոչիսկի
Պավել Տոչիսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1864[1] |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 18, 1918[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Բելորեցկ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պավել Տոչիսկի (ռուս.՝ Па́вел Варфоломе́евич Точи́сский, ի ծնե՝ Ավգուստ-Ռենե-Լյուդվիգ Տոչիսկի (Август-Рене-Болеслав-Людвиг Точисский) մայիսի 3, 1864[1], Եկատերինբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 18, 1918[2], Բելորեցկ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ), Ռուսաստանում սոցիալ-դեմոկրատական շարժման զործիչ, բոլշևիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գնդապետի ընտանիքում։ 1885 թվականին ստեղծել է սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն, որը 1886 թվականի վերջին անվանվել է «Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն»։ Կազմակերպության ջախջախումից հետո՝ 1888 թվականին աքսորվել է Ժիտոմիր։ Այլ քաղաքների հեղափոխականների հետ կապեր հաստատելու համար եղել է Մոսկվայում, Կոլոմնայում, Տամբովում, Սարատովում, Նիժնի Նովգորոդում։ 1888 թվականի հոկտեմբերին Նիժնի Նովգորոդում ձերբակալվել և աքսորվել է Եկատերինոսլավ (Դնեպրոպետրովսկ), ուր շարունակել է բոլշևիկյան հեղափոխական գործունեությունը։ 1905 թվականից եղել է Մոսկվայում, մասնակցել Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1906 թվականին խմբագրել է «Տեխնիկ» ամսագիրը։ Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստման և իրականացման շրջանում (1917) կուսակցական աշխատանք է տարել Ուրալում։
Սպանվել է հակաբոլշևիկյան ապստամության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Точисский Павел Варфоломеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |