Պապանագիոտիի տուն (Տագանրոգ)
Պապանագիոտիի տուն ռուս.՝ Дом Папанагиоти | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բնակելի տուն |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Առաջին հիշատակում | 1860 |
Italiansky Lane 18, Taganrog Վիքիպահեստում |
Պապանագիոտիի տուն (ռուս.՝ Дом Папанагиоти), 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 18 հասցեում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է՝ համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ կեսին Տագանրոգի Իտալական նրբացք, 18 հասցեով կառուցվել է երկհարկանի առանձնատուն։ Հայտնի են տան նախկին տերերը։ Մինչև 1860-ական թվականները տունը պատկանել է հույն Դմիտրի Պապանագիոտիի ժառանգներին։ 1880-ական թվականների վերջում հույնի ժառանգները տունը վաճառել են Ելենա Չանգլի-Չայկինային։ Տոհմի ժառանգները տանը տիրել են մինչև 1890-ական թվականները, որից հետո շենքը գնել գործարար, 1-ին գիլդիայի վաճառական Ֆեոդոր Պավլովիչ Սիֆնեոյի ժառանգները, որը մահացել է 1896 թվականի մարտին 71 տարեկանում՝ թոքերի բորբոքումից։ Ժամանակին վաճառականն ամուսնացած էր Խումսոմալա Իվանովնայի հետ, նրանց ընտանիքում 1875 թվականի հուլիսին ծնվել է որդին՝ Արիստիդը։ Ֆեոդոր Պավլովիչի եղբայրը՝ Իվանը, զբաղվել է հացահատկի վերավաճառքով, երկու վաճառականներն էլ Տագանրոգում խոշոր արտահանողներ էին։
1915 թվականին շենքը գնահատվում էր մոտ 12000 ռուբլի։ Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական նրբանցքի թիվ 18 շինությունը պսակող քիվով և կիսանկուղով երկհարկանի աղյուսե շենք է։ Ճակատի երկայնքով այն ունի հինգ պատուհան, կենտրոնում՝ արխիտրավների վրա եռանկյունաձև նախամուտք։ Տան ամբողջ երկայնքով ձգվում է միջհարկային քիվը։ Պատուհաններն ուղղանկյունաձև են, երեք ստորին կենտրոնական պատուհանները և երկրորդ հարկի բոլոր պատուհանները շրջանակված են։ Երեք վերին կենտրոնական պատուհանների վրա ուղղանկյունաձև զարդաքիվեր են, ներքին պատուհանների վրա կողպեքային քարեր են։ Շենքի մուտքը բակի կողմից է[1]։
Ներկայումս սա բնակելի շենք է, մուտքը շենքի բակ նրա աջ մասում է՝ քարե հենասյուներով մետաղե դարպասի միջով։ Շենքը գրանցված է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում՝ համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рыбалкин А.А. Итальянский переулок // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 370. — ISBN 978-5-88040-064-5.
- Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
- Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
- Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
- Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.