Իտալական նրբանցք (Տագանրոգ)
Իտալական նրբանցք ռուս.՝ Итальянский переулок | |
---|---|
Իտալական նրբանցք, մինչև 1917 թվականի լուսանկար | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1860 մետր |
Սկիզբ | Հունական փողոց |
Ավարտ | Շևչենկոյի փողոց |
Նախկին անվանում | Հինգերորդ լայնական, Իտալական, Իսպոլկոմովսկի։ |
Փոստային ինդեքս | 347900 |
Իտալական նրբանցք (ռուս.՝ Итальянский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցնում է Հունական փողոցից մինչև Շևչենկոյի փողոց[1]` ավարտվելով թեք Բաննի զառիվայրով (խորհրդային տարիներին` Դուրովի) դեպի Ազովի ծով[2]։ Նրբանցքի երկարությունը 1860 մ է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին անվանումները` Հինգերորդ լայնական, Իտալական, Իսպոլկոմովսկի։
«Իսպոլկոմովսկի» («Գործադիր կոմիտեի») անունով նրբանցքը կոչվել է 1923 թվականին, քաղխորհրդի որոշմամբ` քաղաքի կոմունալ տնտեսության վարչության նախաձեռնությամբ[3]։ Այդ անվանումը ստացել է շնորհիվ Իտալական նրբանցքի և Պետրոսի փողոցի անկյունում գտնվող շենքի, որտեղ կուսակցության քաղկոմի հետ մեկտեղ տեղավորված էր նաև քաղաքի աշխատավորական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեն[3]։
«Իտալական» անվանումը նրբանցքին վերադարձվել է 1990 թվականին[1]։
Մինչև 1880-ական թվականները նրբանցքի երթևեկելի մասն ունեցել է գրունտային ծածկույթ և անձրևներից հետո թաղվել է կավի հետ խառնված սևահողի մեջ[2]։ 1880-1895 թվականներին քաղաքում ակտիվորեն սալարկվել են ճանապարհները «կանոնավոր խորանարդաձև ամուր տեսակի քարով»։ Այդ թվերին էլ սալարկվել է Իտալալկան նրբանցքը[2]։
XIX դարի առաջին քառորդում տների համարակալումը բացակայում էր, այն մտել է միայն 1832 թվականին[2]։ Համարակալումը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների. XIX դարում երեք անգամ` 1844, 1867 և 1878 թվականներին, XX դարում երկու անգամ[2]։
XX դարի առաջին քառորդում Իտալական նրբանցքի մոտակայքում ստեղծվել է Սարմատովայի ամառային զբոսայգին[4]։
Իտալական նրբանցքում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալական նրբ., 4` «Նովայա տագանրոգսկայա գազետա» թերթի խմբագրություն
- Իտալական նրբ., 6` «Գիրք» խանութ
- Իտալական նրբ., 7` «Լուչ» կինոթատրոն (Պետրոսի փող., 57-ի անկյուն)
- Իտալական նրբ., 7` «Բամբուկ» սրճարան
- Իտալական նրբ., 9` Դալապորտեի տուն, կենցաղային քիմիայի խանութ
- Իտալական նրբ., 11` Դրագոսլավի տուն, ստոմատոլոգիա
- Իտալական նրբ., 16` Շիմանովսկու տուն
- Իտալական նրբ., 18` Պապանագիոտիի տուն
- Իտալական նրբ., 20` ճարտարապետության հուշարձան Զոլոտարյովի տուն
- Իտալական նրբ., 22` Խոջաևի տուն
- Իտալական նրբ., 27` Կամեննովի տուն (XIX դարի կեսերի երկհարկանի շենք)։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 301, 18.11.92 թ.)
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալական նրբ., 9` «Բարեկամությունը չի ժանգոտում» (ճարտ.` Հակոբ Խալափյան, 2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Рыбалкин А.А. Итальянский переулок // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 370. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. — С. 9. — ISBN 978-5-904585-27-3.
- ↑ 3,0 3,1 Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. — С. 17. — ISBN 978-5-904585-27-3.
- ↑ Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN 5-901565-15-0