Զոլոտարյովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլոտարյովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Առաջին հիշատակում1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Զոլոտարյովի տուն (ռուս.՝ Дом Золотарёва), XIX դարի երկրորդ կեսի[1] ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 20 հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին Տագանրոգի Իտալական նրբանցք, 20 հասցեում կառուցվել է մեկհարկանի առանձնատուն էկլեկտիզմի ոճով, որը մի քանի տասնամյակների ընթացքում փոխել է մի շարք սեփականատերերի։ 1860-ական թվականների վերջում տունը պատկանել է հույն Դմիտրի Պապանագիոտիի ժառանգներին[3]։ 1873-1880 թվականներին այն եղել է Տագանրոգի բնակիչ Խաջիևի սեփականությունը[2]։ 1880-ական թվականների վերջում տունը գնել է Ելենա Չանգլի-Չայկինան, իսկ նրա հարազատները տան սեփականատեր են եղել մինչև 1890-ական թվականները։ Հետագա սեփականատերերի մասին տվյալները տարբեր են։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ 1890-ական թվականների կեսերից հետո տունը գնել են I գիլդիայի վաճառական Ֆեոդոր Պավլովիչ Սիֆնեոյի ժառանգները[3]։ Այլ տվյալներով` տանը 1890-1898 թվականներին ապրել է Ն. Գ. Դիվարիսը[2]։

XX դարի սկզբին վերոնշյալ տան սեփականատեր է դարձել Ալեքսանդր Սերգեևիչ Զոլոտարյովը, որի ազգանունով էլ առանձնատունը սկսեցին կոչել Տագանրոգում։ Այս սեփականատիրոջ մասին շատ բան հայտնի չէ. նա ծնվել է 1869 թվականին, եղել է իրավաբան և հասարակական գործիչ, աշխատել է «Տագանրոգսկի վեստնիկ» թերթում։ Քաղաքի հասարակական կյանքում նա հիշվել է որպես Անտոն Պավլովիչ Չեխովի անվան թանգարանը և գրադարանը կառուցելու հակառակորդ[2]։

1911 թվականին շենքում աշխատել է նորաձևության ամսագրերի և մանեքենների գրասենյակը, այստեղ կարվել է հագուստ, պատրաստվել են ձևվածքներ։ Կազմակերպվել են կարուձևի դասընթացներ։

1912 թվականին շինության մի մասը վարձակալությամբ հանձնվել է կոլեգիական ասեսոր Ալեքսեյ Նիկոլևիչ Բեկլեմիշևին։ 1915 թվականին տունը գնահատվել է 12 հազար ռուբլի[3]։ 1920-ական թվականներին տունը պետականացվել է։

1992 թվականից շինությունը պաշտպանվում է օրենքով և համարվում է ճարտարապետության հուշարձան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե տան ճակատը զարդարված է այն ժամանակների եվրոպական ճարտարապետության ոճի ծեփվածներով։ Մուտքի դռների վերևում գտնվում են մետաղական հովարներ[2]։ Տունը կառուցվել է էկլեկտիզմի ոճով, համատեղում է բարոկկոյի, կլասիցիզմի, մավրիտանական և ռոմանական ճարտարապետության տարրեր[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Жилой дом. Комплекс застройки улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
  4. «Дом 20». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.