Պահապանները (ֆիլմ)
Պահապանները ռուս.՝ Защитники | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, հակաուտոպիական ֆիլմ և կինոֆանտաստիկա |
Թվական | 2017 և հունիսի 2, 2017[1][2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սարիկ Անդրեասյան |
Պրոդյուսեր | Սարիկ Անդրեասյան |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Գավրիլով |
Դերակատարներ | Alina Lanina?, Valeriya Shkirando? և Anton Pampushny? |
Օպերատոր | Մաքսիմ Օսադչի |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Enjoy Movies |
Տևողություն | 89 րոպե |
Բյուջե | 320 000 000 ₽[3] |
Շահույթ | 12 300 000 $[4] |
Պաշտոնական կայքէջ |
Պահապանները, ռուսական ֆիլմ, որը պատմում է սովետական սուպերհերոսների մասին՝ Արդարության լիգայի և վրիժառուների մասին ամերիկյան կոմիքսների համանմանությամբ։
Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին, իսկ կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 23-ին[5]։ «Պահապանները» ֆիլմի դեբյուտի ժամանակ տոմսարկղերում ֆիլմի տոմսը ամենաառաջինն էր վաճառվում, բայց արդեն երկու շաբաթ անց նրանց դրամարկղի շահույթը 90 %-ով իջնում է[6], և շատ վերլուծաբաններ ֆիլմը համարում են դրամարկղային ձախողում[7][8][9]։ Ֆիլմը մամուլի կողմից խիստ բացասական արձագանք է ստանում[10]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է սուպերհերոսների ջոկատի մասին, որ ստեղծվել է սառը պատերազմի տարիներին։ Նրա մեջ մտնում են ԽՍՀՄ-ի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք երկար ժամանակ թաքցրել են իրենց ինքնությունը։ Երբ երկիրը ծանր դրության մեջ է ընկնում, նրանք որոշում են նորից գործի անցել։ Գլխավոր հերոսների գերբնական ունակություններն ընդգծում են ներկայացվող ժողովրդի ուժեղ հատկություններն ու սովորույթները[11]։ Բայց անախորժ ժամանակների պատճառով «պահապաններն» ընդհատակ են անցնում։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց իրական դեմքը, վարում էին հասարակ մարդու կյանք։ Երբ հարազատ երկիրը հայտնվում է ծանր դրության մեջ, այդ սուպերհերոսները նորից անցնում են իրենց հին գործին։ Նրանց համար այդպիսի երկար հանգստից հետո շատ դժվար է աշխատել խմբում և նորից սովորել զիջումների գնալ[12]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Պամպուշնի - Արսուս, Մարդ-կենդանի։ Ընդունակ է վերափոխվելու արջի կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս կառավարել իր ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը։ Ֆիլմի իրադարձությունների ընթացքում փորձում է համեմատաբար քիչ կերպարանափոխվել, քանի որ վախենում է ընդմիշտ այդպես մնալ (մտավոր տեսակետից)։ Խիզախ է, հավատարիմ ու վճռական, նաև նշվում է, որ նա կրթված է։ Ստացել է ձեռքի գնդացիր, որը միանում է իր նյարդային համակարգին և լրիվ ձևափոխության ժամանակ սկսում է աշխատել ինքնաբերաբար։
- Սանժար Մադիև - Հան։ Մարդ-քամի։ Նա արևելյան մարտարվեստի վարպետ է և տիրապետում է բոլոր տեսակի սառը զենքերին։ Նա կարողանում է նաև տեղափոխվել գերմարդկային արագություններով, և տպավորություն է ստեղծվում, որ նա տելեպորտացիայի է ենթարկվում։ Նրա հիմնական զենքը երկու աղեղնաձև սրեր են, որոնք կարելի է միացնել՝ դարձնելով մի մեծ բումերանգի սայր։ Նա զինվոր է դարձել իր եղբոր՝ Աբայի օրինակով, ում գրեթե չէր զիջում իր ունակություններով, մինչև գերբնական մարդ դառնալը։ Միայն թե, իր խոսքերով նա իր եղբոր «ստվերն» է եղել և ձանձրացել է դրանից։ Գերբնական ունակություններ ստանալով՝ Հանը մեծ եղբորը կանչում է սպորտային մենամարտի, սակայն կորցնելով իրեն կառավարելու ունակությունը, անգիտակցաբար սպանում է նրան։ Դրա պատճառով նա դառնում է մենակյաց և ապրում ինքն իրեն դատապարտածի նման, մինչև այն պահը, երբ Լեռը գտնում է իրեն։
- Սեբաստյան Սիսակ-Գրիգորյան - Լեռնիկ «Լեռ» Հովհաննիսյան, Մարդ-հող։ Կարողանում է տելեկինետիկորեն կառավարել ցանկացած հողի տեսակ, է իրեն ծածկել քարերով, միավորված էլեկտրական դաշտով՝ ստեղծելով յուրօրինակ էկզոկմախք։ Նրա սուպերհամազգեստը իր մեջ հատուկ քարերից շարան է ստեղծում, որոնք միացված են էլեկտրական դաշտով և ստեղծում են անանցանելի վահան։ Կար ժամանակ, երբ ընտանիք ուներ, սակայն երբ իր աղջիկը ծերության պատճառով մահա-ցավ(պահապանները որոշ գիտական փորձարկումներից հետո դադարել են ծերանալ), առանձնացավ և դարձավ հացթուխ։ Հայերեն թարգմանության ժամանակ նրա անունը նշանակում է լեռ։
- Ալինա Լանինա - Քսենիա։ Մարդ-ջուր։ Ճկուն, ճարպիկ և տոկուն։ Ջրի հետ առնչվելու ժամանակ կարողանում է դառնալ անտեսանելի՝ գործնականորեն վերափոխվել ջրի։ Սակայն ջերմաստիճանների տարբերություն է զգում և նաև կարողանում է գտնվել ցանկացած անօդ միջավայրում։ Նրա սուպերհամազգեստը իրեն հնարավորություն է տալիս ամեն պահի անտեսանելի դառնալ, նաև իր ուժերը տարածել այն ամենի վրա, ինչին դիպչում է։ Անհայտ իրադարձությունից հետո կորցնում է հիշողությունը և դառնում կրկեսի արտիստ՝ իր ունակությունները օգտագործելով հանդիսատեսի համար։ Ֆիմի վերջում մասամբ հիշում է անցյալը, և ստեղծվում է մի կարծիք, որ նա Արսուսի հետ սիրավեպ է ունեցել։
- Վալերիա Շկիրանդո Ելենա Լարինա, «Հայրենասեր» գաղտնի կազմակերպության գլխավորը[13]։
- Ստանիսալավ Շիրին - պրոֆեսոր Ավգուստ Կուռատոր, գլխավոր անտագոնիստը։ Պահապանների խմբի ստեղծողը։ Համակված է Մոդուլ-1 ծրագրի իրագործմամբ։ Փորձելով թաքնվել զինվորականներից՝ ովքեր եկել էին գնդակահարելու նրան,ենթարկվում է ռադիոակտիվ ճառագայթման, ձևափոխվում է, ձեռք է բերում մեծ ֆիզիկական ուժ և դադարում ծերանալ։ Կրում է իր կողմից ստեղծված էկզոկմախքը՝ «Մոդուլ-1»-ը, որը նրան հնարավորություն է տալիս ունենալ տեխնոպատիայի ունակություններ։ Իր սեփական կլոններից բանակ է ստեղծել, որպեսզի բռնազավթի Մոսկվան, իսկ դրանից հետո ամբողջ աշխարհը։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարիկ Անդրեասյանի մոտ ֆիլմն ստեղծելու գաղափարը առաջացել է 2013 թվականին[14]։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին[5]։ Հեղինակները նպատակ են ունեցել ստեղծել ֆրանշիզ՝ հիմնվելով տվյալ ֆիլմի վրա և ապագայում ավելացնել նոր սուպերհերոսներ[11]։
Ֆիլմն ընդգրկվել է այն 23 կինոնախագծերի ցանկում, որոնք 2015 թվականին պետության կողմից ֆինանսական օգնություն են ստացել[15]։
Չինական Turbo Films դիստրիբյուտորը ֆիլմի ստեղծողների հետ ավարտում է գործարքը, որպեսզի այն ցուցադրվի Չինաստանում։ Այդ գործարքի շրջանակներում բանակցություններ կընթանան նաև ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանելու համար[16].:
2016 թվականի օգոստոսի 23-ին կայքերում տեղադրվել է ֆիլմի առաջին թրեյլերը[13], որը անորակ համակարգչային գրաֆիկի և դերասանական վատ խաղի պատճառով քննադատների կողմի վատ գնահատականի է արժանացել[17]։
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրը։ Առաջին օրն այն հավաքեց 83 մլն ռուբլի, որը գնահատում են որպես լավ սկիզբ[18][19], սակայն շաբաթ և կիրակի օրերի ընթացքում հավաքվող գումարի քանակը սկսում է նվազել[20][21]։ Արդյունքում առաջին հանգստյան օրերին «Պահապանները» ռուսական վարձույթում գրավեց առաջին տեղը՝ 4 օրում հավաքելով 213 մլն ռուբլի, որն ավելի քիչ էր, քան կանխատեսված գումարը[22]։ Երկրորդ հագստյան օրերի արդյունքներից պարզվեց, որ «Պահապնների» եկամուտը իջել է 90 %-ով, և կազմում է 21 մլն ռուբլի, այն դեպքում, երբ ֆիլմը ցանկի մեջ առաջինն էր, իսկ հետո գրավեց 4-րդ տեղը[6], երրորդ հանգստյան օրերի արդյունքներով ֆիմը 10-րդ տեղում էր՝ 2,6 մլն-ով[23], չորրորդին՝ 252000 ռուբլիով[24]։ Այս կերպ ամեն շաբաթ ֆիլմի բյուջեն նվազեց մոտ 90 %-ով։ Շատերը[7][8][9]։ ֆիլմը համարում են գումարային կորուստ։
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ ռեժիսոր Սարիկ Անդրեսյանը սոցիալական կայքերում սկսել է #яидуназащитников հեշթեգով ֆլեշմոբ։ Ինչպես գրում է sostav.ru-ն, ֆլեշմոբը անհաջող է եղել, որովհետև շատ օգտվողներ հեշթեգն օգտագործել են որպես ֆիլմը ծաղրելու միջոց[25]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ռուսական մամուլի կողմից արժանացել է բացասական գնահատականի[10]։ Ֆիլմի մասին բացասական կարծիք են հայտնել այնպիսի պարբերականների հեղինակներ, ինչպիսիք են՝ «Афиша»[26], «Meduza»[27], «Российская газета»[28], «Мир фантастики»[29] և շատ այլ պարբերականներ։ «Критиканство» կայքի տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 27-ին «Պահապաններ» կինոնկարը 4 ամենավատ ֆիլմերից մեկն էր[30]։
Ֆիլմին քննադատել են կրկնվող և անտրամաբանական սյուժեի, ոչ զարգացած կերպարների, ոչ համոզիչ երկխոսությունների, հատուկ էֆեկտների և գրիմի ցածր որակի պառճառով։ «Պահապանների մասին» գրել են. «Ինչքա՞ն վատն է այն։ Մաքսիմալ, ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել»[28], «Անպետք հատուկ էֆեկտները, ոչ տեղին երաժշտությունը, չարագործի անորակ գրիմը»[26], «ֆիլմը լի է կլիշեներով և անհեթեթութուններով»[31], «Այնպիսի զգացողություն է, որ ստեղծողները հպարտ են եղել այն բանով, թե ինչպես են հմտորեն կարողացել փչացնել օտար հեղինակների կինոկոմիքսները»[32]
Թերևս ֆիլմին միակ դրական գնահատականը տվել է «Киноафиша» պարբերականը, որի գրախոսը՝ Գալինա Պատապովան, ֆիլմին լավ գնահատական է տվել (100-ից 80-ը)՝ նշելով, որ ռուսական սուպերհերոսային ֆիլմեր նկարահանելու համար «պետք է ինչ-որ տեղից սկսել, և այդ դերում „Պահապանները“ ֆիլմը շատ լավ է դրսևորվում»[33]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=54940
- ↑ Online-Filmdatenbank (գերմ.)
- ↑ http://www.newsru.com/cinema/23aug2016/trail.html
- ↑ http://www.kinobusiness.com/movies/zashchitniki/
- ↑ 5,0 5,1 «Защитники». «Вокруг.ТВ».
- ↑ 6,0 6,1 Кассовые сборы в России и СНГ за уик-энд 2—5 марта, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
- ↑ 7,0 7,1 Бокс-офис РФ: «Логан» рвет конкурентов
- ↑ 8,0 8,1 «Эксперт рассказал, как спасти российские «ответы Голливуду» от провала в прокате». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 9,0 9,1 «Следим за судьбой картин. «Вурдалаки» в пролёте, «Защитники» пикируют». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 10,0 10,1 Рецензии на фильм Защитники / Zashchitniki (2017), отзывы
- ↑ 11,0 11,1 «Для фильма о советских супергероях выбрали актеров на главные роли». «Lenta.ru». 2015 թ․ մարտի 30.
- ↑ «Новинки кино и сериалов 2017».(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 В Сети появился трейлер фильма о человеке-медведе с пулеметом и обороне Москвы от интервентов (ВИДЕО) "NEWSru.com", 23/08.2016
- ↑ РЕЖИССЕР ФИЛЬМА «ЗАЩИТНИКИ» САРИК АНДРЕАСЯН: «НАМ НУЖНЫ СВОИ БЭТМЕНЫ И СУПЕРМЕНЫ»
- ↑ Николай Корнацкий (2015 թ․ ապրիլի 9). «Фонд кино отказал в поддержке новому фильму Жоры Крыжовникова». «Известия».
- ↑ Владимир Козлов (2016 թ․ փետրվարի 23). «Russian Cold War Superhero Film to Get China Release Under Import Quota» (անգլերեն). The Hollywood Reporter.
- ↑ Вышел новый трейлер «Защитников» — супергеройского боевика от создателя «Беременного» «Meduza», 23.08.2016
- ↑ Предварительная касса четверга: «Защитники» уверенно выиграли в национальный праздник
- ↑ Касса четверга: «Защитники» стартовали на уровне отечественных «миллиардеров» — Новости на Фильм Про
- ↑ «Защитники» несут потери, но всё равно сохраняют лидерство в российском прокате — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
- ↑ Первые кассовые сборы «Защитников»
- ↑ Кассовые сборы в России и СНГ за уик-энд 23 — 26 февраля, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
- ↑ Касса уик-энда 9-12 марта 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
- ↑ Касса уик-энда 16-19 марта 2017 онлайн — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
- ↑ SMM-провал года: #яидуназащитников | Реклама Маркетинг PR — SOSTAV.RU
- ↑ 26,0 26,1 «Защитники» Сарика Андреасяна: наш ответ Говарду-утке
- ↑ Фильмы на неделю: патриотические (и ужасающие) «Защитники», а также «Джеки», «Тони Эрдманн» и «Слишком свободный человек» — Meduza
- ↑ 28,0 28,1 «Защитники» Сарика Андреасяна: насколько это плохо — Российская газета
- ↑ «Защитники» — идиотическая четверка | Кино на МирФ — Мир фантастики, фэнтези, фильмов и geek-культуры
- ↑ webcitation,
- ↑ Клюква без сахара — Известия
- ↑ «Защитники»: За щи и нитки — Комсомольская правда
- ↑ Галина Потапова Российский ответ Бэтмену и Супермену? // Рецензия на сайте «Киноафиша», 23 февраля 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի էջը Արխիվացված 2016-06-21 Wayback Machine enjoy-movies.ru կայքում (ռուս.)
- Анастасия Рогова (2016 թ․ ապրիլի 14). «В боевике «Защитники» сыграет компьютерный медведь стоимостью $1 млн». «Известия».
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2017 ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Ռուսական մարտաֆիլմեր
- Ռուսական ֆանտաստիկ ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Ֆիլմեր արջերի մասին