Պահապանները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պահապանները
Защитники
Защитники-постер.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, հակաուտոպիական ֆիլմ և ֆանտաստիկա
Թվական2017 և հունիսի 2, 2017[1][2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան
Սցենարի հեղինակԱնդրեյ Գավրիլով
ԴերակատարներAlina Lanina?, Valeria Shkirando? և Anton Pampuchny?
ՕպերատորՄաքսիմ Օսադչիյ
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն89 րոպե
Բյուջե320 000 000 Ռուսական ռուբլի[3]
Շահույթ12 300 000 ԱՄՆ դոլար[4]
Պաշտոնական կայքէջ

Պահապանները, ռուսական ֆիլմ, որը պատմում է սովետական սուպերհերոսների մասին՝ Արդարության լիգայի և վրիժառուների մասին ամերիկյան կոմիքսների համանմանությամբ:

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին, իսկ կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 23-ին[5]: «Պահապանները» ֆիլմի դեբյուտի ժամանակ տոմսարկղերում ֆիլմի տոմսը ամենաառաջինն էր վաճառվում, բայց արդեն երկու շաբաթ անց նրանց դրամարկղի շահույթը 90 %-ով իջնում է[6], և շատ վերլուծաբաններ ֆիլմը համարում են դրամարկղային ձախողում[7][8][9]: Ֆիլմը մամուլի կողմից խիստ բացասական արձագանք է ստանում[10]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է սուպերհերոսների ջոկատի մասին, որ ստեղծվել է սառը պատերազմի տարիներին: Նրա մեջ մտնում են ԽՍՀՄ-ի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք երկար ժամանակ թաքցրել են իրենց ինքնությունը: Երբ երկիրը ծանր դրության մեջ է ընկնում, նրանք որոշում են նորից գործի անցել: Գլխավոր հերոսների գերբնական ունակություններն ընդգծում են ներկայացվող ժողովրդի ուժեղ հատկություններն ու սովորույթները[11]: Բայց անախորժ ժամանակների պատճառով «պահապաններն» ընդհատակ են անցնում: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց իրական դեմքը, վարում էին հասարակ մարդու կյանք: Երբ հարազատ երկիրը հայտնվում է ծանր դրության մեջ, այդ սուպերհերոսները նորից անցնում են իրենց հին գործին: Նրանց համար այդպիսի երկար հանգստից հետո շատ դժվար է աշխատել խմբում և նորից սովորել զիջումների գնալ[12]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոն Պամպուշնի - Արսուս, Մարդ-կենդանի: Ընդունակ է վերափոխվելու արջի կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս կառավարել իր ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը: Ֆիլմի իրադարձությունների ընթացքում փորձում է համեմատաբար քիչ կերպարանափոխվել, քանի որ վախենում է ընդմիշտ այդպես մնալ (մտավոր տեսակետից): Խիզախ է, հավատարիմ ու վճռական, նաև նշվում է, որ նա կրթված է: Ստացել է ձեռքի գնդացիր, որը միանում է իր նյարդային համակարգին և լրիվ ձևափոխության ժամանակ սկսում է աշխատել ինքնաբերաբար:
  • Սանժար Մադիև - Հան: Մարդ-քամի: Նա արևելյան մարտարվեստի վարպետ է և տիրապետում է բոլոր տեսակի սառը զենքերին: Նա կարողանում է նաև տեղափոխվել գերմարդկային արագություններով, և տպավորություն է ստեղծվում, որ նա տելեպորտացիայի է ենթարկվում: Նրա հիմնական զենքը երկու աղեղնաձև սրեր են, որոնք կարելի է միացնել՝ դարձնելով մի մեծ բումերանգի սայր: Նա զինվոր է դարձել իր եղբոր՝ Աբայի օրինակով, ում գրեթե չէր զիջում իր ունակություններով, մինչև գերբնական մարդ դառնալը: Միայն թե, իր խոսքերով նա իր եղբոր «ստվերն» է եղել և ձանձրացել է դրանից: Գերբնական ունակություններ ստանալով՝ Հանը մեծ եղբորը կանչում է սպորտային մենամարտի, սակայն կորցնելով իրեն կառավարելու ունակությունը, անգիտակցաբար սպանում է նրան: Դրա պատճառով նա դառնում է մենակյաց և ապրում ինքն իրեն դատապարտածի նման, մինչև այն պահը, երբ Լեռը գտնում է իրեն:
  • Սեբաստյան Սիսակ-Գրիգորյան - Լեռնիկ «Լեռ» Հովհաննիսյան, Մարդ-հող: Կարողանում է տելեկինետիկորեն կառավարել ցանկացած հողի տեսակ, է իրեն ծածկել քարերով, միավորված էլեկտրական դաշտով՝ ստեղծելով յուրօրինակ էկզոկմախք: Նրա սուպերհամազգեստը իր մեջ հատուկ քարերից շարան է ստեղծում, որոնք միացված են էլեկտրական դաշտով և ստեղծում են անանցանելի վահան: Կար ժամանակ, երբ ընտանիք ուներ, սակայն երբ իր աղջիկը ծերության պատճառով մահա-ցավ(պահապանները որոշ գիտական փորձարկումներից հետո դադարել են ծերանալ), առանձնացավ և դարձավ հացթուխ: Հայերեն թարգմանության ժամանակ նրա անունը նշանակում է լեռ:
  • Ալինա Լանինա - Քսենիա: Մարդ-ջուր: Ճկուն, ճարպիկ և տոկուն: Ջրի հետ առնչվելու ժամանակ կարողանում է դառնալ անտեսանելի՝ գործնականորեն վերափոխվել ջրի: Սակայն ջերմաստիճանների տարբերություն է զգում և նաև կարողանում է գտնվել ցանկացած անօդ միջավայրում: Նրա սուպերհամազգեստը իրեն հնարավորություն է տալիս ամեն պահի անտեսանելի դառնալ, նաև իր ուժերը տարածել այն ամենի վրա, ինչին դիպչում է: Անհայտ իրադարձությունից հետո կորցնում է հիշողությունը և դառնում կրկեսի արտիստ՝ իր ունակությունները օգտագործելով հանդիսատեսի համար: Ֆիմի վերջում մասամբ հիշում է անցյալը, և ստեղծվում է մի կարծիք, որ նա Արսուսի հետ սիրավեպ է ունեցել:
  • Վալերիա Շկիրանդո Ելենա Լարինա, «Հայրենասեր» գաղտնի կազմակերպության գլխավորը[13]:
  • Ստանիսալավ Շիրին - պրոֆեսոր Ավգուստ Կուռատոր, գլխավոր անտագոնիստը: Պահապանների խմբի ստեղծողը: Համակված է Մոդուլ-1 ծրագրի իրագործմամբ: Փորձելով թաքնվել զինվորականներից՝ ովքեր եկել էին գնդակահարելու նրան,ենթարկվում է ռադիոակտիվ ճառագայթման, ձևափոխվում է, ձեռք է բերում մեծ ֆիզիկական ուժ և դադարում ծերանալ: Կրում է իր կողմից ստեղծված էկզոկմախքը՝ «Մոդուլ-1»-ը, որը նրան հնարավորություն է տալիս ունենալ տեխնոպատիայի ունակություններ: Իր սեփական կլոններից բանակ է ստեղծել, որպեսզի բռնազավթի Մոսկվան, իսկ դրանից հետո ամբողջ աշխարհը:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիկ Անդրեասյանի մոտ ֆիլմն ստեղծելու գաղափարը առաջացել է 2013 թվականին[14]: Նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին[5]: Հեղինակները նպատակ են ունեցել ստեղծել ֆրանշիզ՝ հիմնվելով տվյալ ֆիլմի վրա և ապագայում ավելացնել նոր սուպերհերոսներ[11]:

Ֆիլմն ընդգրկվել է այն 23 կինոնախագծերի ցանկում, որոնք 2015 թվականին պետության կողմից ֆինանսական օգնություն են ստացել[15]:

Չինական Turbo Films դիստրիբյուտորը ֆիլմի ստեղծողների հետ ավարտում է գործարքը, որպեսզի այն ցուցադրվի Չինաստանում: Այդ գործարքի շրջանակներում բանակցություններ կընթանան նաև ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանելու համար[16].:

2016 թվականի օգոստոսի 23-ին կայքերում տեղադրվել է ֆիլմի առաջին թրեյլերը[13], որը անորակ համակարգչային գրաֆիկի և դերասանական վատ խաղի պատճառով քննադատների կողմի վատ գնահատականի է արժանացել[17]:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրը: Առաջին օրն այն հավաքեց 83 մլն ռուբլի, որը գնահատում են որպես լավ սկիզբ[18][19], սակայն շաբաթ և կիրակի օրերի ընթացքում հավաքվող գումարի քանակը սկսում է նվազել[20][21]: Արդյունքում առաջին հանգստյան օրերին «Պահապանները» ռուսական վարձույթում գրավեց առաջին տեղը՝ 4 օրում հավաքելով 213 մլն ռուբլի, որն ավելի քիչ էր, քան կանխատեսված գումարը[22]: Երկրորդ հագստյան օրերի արդյունքներից պարզվեց, որ «Պահապնների» եկամուտը իջել է 90 %-ով, և կազմում է 21 մլն ռուբլի, այն դեպքում, երբ ֆիլմը ցանկի մեջ առաջինն էր, իսկ հետո գրավեց 4-րդ տեղը[6], երրորդ հանգստյան օրերի արդյունքներով ֆիմը 10-րդ տեղում էր՝ 2,6 մլն-ով[23], չորրորդին՝ 252000 ռուբլիով[24]: Այս կերպ ամեն շաբաթ ֆիլմի բյուջեն նվազեց մոտ 90 %-ով: Շատերը[7][8][9]։ ֆիլմը համարում են գումարային կորուստ:

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ ռեժիսոր Սարիկ Անդրեսյանը սոցիալական կայքերում սկսել է #яидуназащитников հեշթեգով ֆլեշմոբ: Ինչպես գրում է sostav.ru-ն, ֆլեշմոբը անհաջող է եղել, որովհետև շատ օգտվողներ հեշթեգն օգտագործել են որպես ֆիլմը ծաղրելու միջոց[25]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ռուսական մամուլի կողմից արժանացել է բացասական գնահատականի[10]: Ֆիլմի մասին բացասական կարծիք են հայտնել այնպիսի պարբերականների հեղինակներ, ինչպիսիք են՝ «Афиша»[26], «Meduza»[27], «Российская газета»[28], «Мир фантастики»[29] և շատ այլ պարբերականներ: «Критиканство» կայքի տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 27-ին «Պահապաններ» կինոնկարը 4 ամենավատ ֆիլմերից մեկն էր[30]:

Ֆիլմին քննադատել են կրկնվող և անտրամաբանական սյուժեի, ոչ զարգացած կերպարների, ոչ համոզիչ երկխոսությունների, հատուկ էֆեկտների և գրիմի ցածր որակի պառճառով: «Պահապանների մասին» գրել են. «Ինչքա՞ն վատն է այն: Մաքսիմալ, ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել»[28], «Անպետք հատուկ էֆեկտները, ոչ տեղին երաժշտությունը, չարագործի անորակ գրիմը»[26], «ֆիլմը լի է կլիշեներով և անհեթեթութուններով»[31], «Այնպիսի զգացողություն է, որ ստեղծողները հպարտ են եղել այն բանով, թե ինչպես են հմտորեն կարողացել փչացնել օտար հեղինակների կինոկոմիքսները»[32]

Թերևս ֆիլմին միակ դրական գնահատականը տվել է «Киноафиша» պարբերականը, որի գրախոսը՝ Գալինա Պատապովան, ֆիլմին լավ գնահատական է տվել (100-ից 80-ը)՝ նշելով, որ ռուսական սուպերհերոսային ֆիլմեր նկարահանելու համար «պետք է ինչ-որ տեղից սկսել, և այդ դերում „Պահապանները“ ֆիլմը շատ լավ է դրսևորվում»[33]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=54940
  2. Online-Filmdatenbank
  3. http://www.newsru.com/cinema/23aug2016/trail.html
  4. http://www.kinobusiness.com/movies/zashchitniki/
  5. 5,0 5,1 «Защитники»։ «Вокруг.ТВ» 
  6. 6,0 6,1 Кассовые сборы в России и СНГ за уик-энд 2—5 марта, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  7. 7,0 7,1 Бокс-офис РФ: «Логан» рвет конкурентов
  8. 8,0 8,1 Эксперт рассказал, как спасти российские «ответы Голливуду» от провала в прокате
  9. 9,0 9,1 Следим за судьбой картин. «Вурдалаки» в пролёте, «Защитники» пикируют
  10. 10,0 10,1 Рецензии на фильм Защитники / Zashchitniki (2017), отзывы
  11. 11,0 11,1 «Для фильма о советских супергероях выбрали актеров на главные роли»։ «Lenta.ru»։ 2015-03-30 
  12. «Новинки кино и сериалов 2017» 
  13. 13,0 13,1 В Сети появился трейлер фильма о человеке-медведе с пулеметом и обороне Москвы от интервентов (ВИДЕО) "NEWSru.com", 23/08.2016
  14. РЕЖИССЕР ФИЛЬМА «ЗАЩИТНИКИ» САРИК АНДРЕАСЯН: «НАМ НУЖНЫ СВОИ БЭТМЕНЫ И СУПЕРМЕНЫ»
  15. Николай Корнацкий (2015-04-09)։ «Фонд кино отказал в поддержке новому фильму Жоры Крыжовникова»։ «Известия» 
  16. Владимир Козлов (2016-02-23)։ «Russian Cold War Superhero Film to Get China Release Under Import Quota» (անգլերեն)։ The Hollywood Reporter 
  17. Вышел новый трейлер «Защитников» — супергеройского боевика от создателя «Беременного» «Meduza», 23.08.2016
  18. Предварительная касса четверга: «Защитники» уверенно выиграли в национальный праздник
  19. Касса четверга: «Защитники» стартовали на уровне отечественных «миллиардеров» — Новости на Фильм Про
  20. «Защитники» несут потери, но всё равно сохраняют лидерство в российском прокате — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  21. Первые кассовые сборы «Защитников»
  22. Кассовые сборы в России и СНГ за уик-энд 23 — 26 февраля, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  23. Касса уик-энда 9-12 марта 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  24. Касса уик-энда 16-19 марта 2017 онлайн — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  25. SMM-провал года: #яидуназащитников | Реклама Маркетинг PR — SOSTAV.RU
  26. 26,0 26,1 «Защитники» Сарика Андреасяна: наш ответ Говарду-утке
  27. Фильмы на неделю: патриотические (и ужасающие) «Защитники», а также «Джеки», «Тони Эрдманн» и «Слишком свободный человек» — Meduza
  28. 28,0 28,1 «Защитники» Сарика Андреасяна: насколько это плохо — Российская газета
  29. «Защитники» — идиотическая четверка | Кино на МирФ — Мир фантастики, фэнтези, фильмов и geek-культуры
  30. webcitation, web.archive
  31. Клюква без сахара — Известия
  32. «Защитники»: За щи и нитки — Комсомольская правда
  33. Галина Потапова Российский ответ Бэтмену и Супермену? // Рецензия на сайте «Киноафиша», 23 февраля 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]