Անդրեյ Գավրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Գավրիլով
Andrei Gawrilow, Pianist-13.jpg
Ծնվել էսեպտեմբերի 21, 1955(1955-09-21)[1][2][3][4] (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլEMI
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց
Պարգևներ1st prize of the Tchaikovsky International Competition?
Andrei Gavrilov Վիքիպահեստում

Անդրեյ Գավրիլով, (սեպտեմբերի 21, 1955(1955-09-21)[1][2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական ծագմամբ շվեյցարացի դաշնակահար։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Գավրիլովը ծնվել է մոսկվովյան նկարիչների ընտանիքում։ Նրա հայրը Վլադիմիր Գավրիլովն էր, 20-րդ դարի կեսերին հայտնի ռուս նկարիչներից մեկը։ Նրա մայրը եղել է հայ դաշնակահար Ասաննետա Եղիշերյանը։ Սովորել է Հենրիխ Նեուհաուի մոտ 2 տարեկանից։ 1961 թվականին աշխատել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական ​​դպրոցում։ 18 տարեկանում կոնսերվատորիայում մեկ կիսամյակից հետո նա, մասնակցելով Չայկովսկու անվան միջազգային մրցույթին, 1974 թվականին ստացել է միջազգային համբավ։ Մինչև 1979 թվականը Գավրիլովը հանդես է եկել աշխարհի բոլոր խոշոր երաժշտական ​​կենտրոններում, ներկայանալով տարեկան 90 համերգում, մինչդեռ համալսարանում շարունակում էր ուսումը[5]։

1993 թվականին նա ակտիվ մշակութային կյանքից հեռացավ, հրաժարվեց համերգներից։ The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է` «Ես գոհ չէի ինձնից, նյութական առումով ես իմ աշխատանքը անում էի շատ լավ, բայց ես գիտեի, որ եթե շարունակեի նույն կերպ, ես երբեք չէի լինի այն արտիստը, որը ես կուզեի՝ ազատ, օրիգինալ, իդեալիստ, այսպես կոչված երաժշտական ինդուստրիայից դուրս, այն հակասում է իմ սկզբունքներին[6]։

2012 թվականին Անդրեյ Գավրիլովը առաջին անգամ անցկացրեց վարպետության դասեր․ առաջինը՝ Մադրիդում, իսկ ավելի ուշ` Լոնդոնում[7][8]։ 2013 թվականին նա ավարտել է իր երրորդ ալբոմը, որի առաջին մասը ռուսերեն[9] և գերմաներեն[10] լեզուներով լույս է տեսել 2014 թվականի մարտին և ապրիլին, իսկ անգլերենով մասը[11]` 2016 թվականի դեկտեմբերին:

2013 թվականի ապրիլին Անդրեյ Գավրիլովը համերգով հանդես եկավ Բելգրադում և այդ երեկոյան սիմֆոնիկ նվագախմբով[12] կատարեց 3 կոնցերտներ: Նա ևս մեկ համերգով հանդես եկավ 2014 թվականի մայիսին Բրիստոլում[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134382382 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie
  5. Gavrilov Andrei (2004)։ «Bechstein ist Balsam»։ bechstein.com (German)։ Արխիվացված է օրիգինալից 7 November 2007-ին 
  6. Moss Stephen (21 December 2006)։ «The pianist who fell to earth»։ The Guardian։ Վերցված է 4 April 2016 
  7. «Ebi y Gavrilov actuarán en Encuentros Internacionales de Musica de Alcobendas - ABC.es - Noticias Agencias»։ ABC։ Վերցված է 2016-04-13 
  8. «Piano Masterclass With Andrei Gavrilov at The Red Hedgehog, London»։ pineapstertickets.com։ Վերցված է 2015-07-17 
  9. «Андрей Гаврилов "Чайник, Фира и Андрей"»։ Книжный магазин «Москва»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2015-07-17 
  10. Andrei Gavrilov: Tchaikovsky, Fira and Me. Diederichs Verlag (Hardcover) 
  11. Andrei Gavrilov: Andrei, Fira and Pitch: Scenes from a Musician Life. Asteroid Publishing (Paperback – December 20, 2016) 
  12. «Belgrade Philharmonic Orchestra and Andrei Gavrilov at Kolarac (12 Apr 13)»։ Songkick։ Վերցված է 2015-07-17 
  13. «Bristol Ensemble Northern Lights: Andrei Gavrilov / Shows / Colston Hall»։ colston hall listings։ Վերցված է 2015-07-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]