Չորրորդ ռայխ
Չորրորդ ռայխ, ոչ որոշակի տերմին, որն օգտագործվում է քաղաքական ուղղություն նշելու համար։ Այն դիտվում է իբրև Երրորդ Ռայխի ժառանգորդ։
Տերմինի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ ռայխ անվանումը հայտնվել է 1960-ականներին՝ կապված այն բանի հետ, որ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել է Երրորդ Ռայխի պրոպագանդայի նախարարությունում, նաև Արևմտյան Գերմանիայի մի շարք անվանի քաղաքական գործիչների, որոնք նախկինում կապված են եղել Երրորդ Ռայխի հետ։ Ըստ նրանց հակառակորդ քաղաքական գործիների՝ նրանք վարում էին նացիոնալ-սոցիալիզմի վերականգնման քաղաքականություն։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնացիզմի տեսակետից՝ Չորրորդ ռայխը համարվում է Երրորդ Ռայխի անմիջական շարունակությունը գաղափարական ծրագրերում։ Այն ձգտում է վերականգնել նացիոնալ-սոցիալիզմի իշխանությունը Գերմանիայում՝ դարձնելով այն միջուկային տերություն և վերականգնել Գերմանիայի՝ 1937 թվականի սահմանները՝ սպառնալով միջուկային զենքի կիրառմամբ[1]։
Եվրոպական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կոնցեպցիայի համաձայն՝ Չորրորդ ռայխը համարվում է գերմանացիների նախկին կայսրությունների տրամաբանական շարունակությունը. Սրբազան Հռոմեական կայսրություն, Գերմանական կայսրություն և Նացիստական Գերմանիա, որոնք ունեցել են բավականաչափ լիազորություն՝ սահմանել ողջ Եվրոպայի քաղաքականությունը։
Այս կոնտեքսում եվրոսկեպտիկները, հիմնականում, Մեծ Բրիտանիայում[2][3][4], երկարատև ճգնաժամի հետ կապված օգտագործում են «Չորրորդ ռայխ» արտահայտությունը՝ քննադատելով Եվրոպական Միությունը, որի դոմինանտ պետությունն այժմ համարվում է Գերմանիան[5]։ Այսպես բրիտանացի լրագրող Սայմոն Հեֆֆերը գրել է այդ մասին 2011 թվականին.
Հիտլերին չհաջողվեց ռազմական ճանապարհով գրավել Եվրոպան, այնինչ ժամանակակից գերմանացիները կարողացան անել դա՝ առևտրի և ֆինանսական դրության միջոցով։ Բարի գալուստ Չորրորդ ռայխ[6]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schmidt, Michael The New Reich—Violent Extremism in Germany and Beyond 1993
- ↑ Heffer, Simon (2011 թ․ օգոստոսի 17). «Rise of the Fourth Reich, how Germany is using the financial crisis to conquer Europe». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Bennett, Asa (2014 թ․ հուլիսի 2). «Nigel Farage Rails At EU 'Naked Militarism' In Spectacular Euro Parliament Rant». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Have I Got News For You, Season 43 Episode 9.
- ↑ Rise of the Fourth Reich // Daily Mail
- ↑ Heffer, Simon (2011 թ․ օգոստոսի 17). «Rise of the Fourth Reich, how Germany is using the financial crisis to conquer Europe». Daily Mail. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Infield, Glenn Secrets of the SS (Stein and Day, New York, 1981) ISBN 0-8128-2790-2
- Schultz, Sigrid Germany Will Try It Again (Reynal & Hitchcock, New York, 1944)
- Tetens, T.H. The New Germany and the Old Nazis (Random House, New York, 1961) LCN 61-7240
- Wechsberg, Joseph The Murderers Among Us: The Simon Wiesenthal Memoirs (Mc Graw Hill, New York, 1967) LCN 67-13204