Չոուդրի Շուջաթ Հուսեյն
Չոուդրի Շուջաթ Հուսեյն ուրդու՝ چودھری شجاعت حسین | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Gujrat, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Պակիստան և Բրիտանական Հնդկաստան |
Մայրենի լեզու | Ուրդու |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ֆորմանի քրիստոնեական քոլեջ |
Մասնագիտություն | պետական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ministry of Interior?, Պակիստանի վարչապետ, Federal Minister for Interior? և Federal Minister for Interior? |
Կուսակցություն | Pakistan Muslim League? և Pakistan Muslim League? |
Պարգևներ և մրցանակներ | |
Chaudhry Shujaat Hussain Վիքիպահեստում |
Չոուդրի Շուջաթ Հուսեյն (ուրդու՝ چوہدری شجاعت حسین, հունվարի 27, 1940, Gujrat, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի նախկին վարչապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի հունվարի 27֊ին, Պակիստանի Գուջրաթե քաղաքում[1][2][3]։
1967 թվականին ավարտել է Փենջաբի համալսարանը։ Ավարտելուց հետո Հուսեյնը միացել է ընտանեկան բիզնեսին, որը ներառում էր մեծ թվով արդյունաբերություններ, տեքստիլ, գյուղատնտեսական տնտեսություններ, շաքարավազի և ալրաղացների գործարաններ[4]։ Նրա հայրը՝ Չոուդրի Զահուր Էլահին, եղել է պատգամավոր, կարևոր դեր է խաղացել Պակիստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերականգնման գործում։ Չոուդրի Շուջաթ Հուսեյնը քաղաքականությամբ զբաղվել է 1981 թվականից հետո, երբ նույն թվականի սեպտեմբերին սպանեցին իր հորը։
1981 թվականին Շուջաթ Հուսեյնը դարձել է դաշնային խորհրդարանի անդամ և այնտեղ ծառայել մինչև 1985 թվականը։ 1985 թվականին Պակիստանի այն ժամանակվա վարչապետ Մուհամմադ Խան Ջունջոյի կողմից նշանակվել է արդյունաբերության նախարար։ Շուջաթ Հուսեյնը նաև զբաղեցրել է Ազգային ժողովում Պակիստանի մուսուլմանական լիգայի խորհրդարանական կուսակցության ղեկավարի պաշտոնը։
Շուջաթ Հուսեյնը Նավազ Շարիֆի կառավարության օրոք զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2002 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003 թվականի հունվարին նա դարձել է Պակիստանի մուսուլմանական լիգայի առաջնորդը։ 2004 թվականի հունիսի 30-ին՝ Զաֆարուլլահ Խան Ջամալիի հրաժարականից չորս օր հետո նշանակվել է Պակիստանի վարչապետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anwar Syed. «Split in the PML-Q». Dawn Archives, Anwar Syed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ PEC. «Shujaat Hussain». Pakistan Election Commissioner. Pakistan Election Commissioner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Sehbai, Shaheen. «US Diplomats Think Ch. Shujaat Becoming Musharraf's Biggest Challenger». South Asia Tribune. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին. «Senior US diplomats in Pakistan and in the State Department are genuinely intrigued about the display of an almost unbelievable confrontationist posture against General Pervez Musharraf, adopted by the most unlikely of politicians in today's Pakistani spectrum— the always obedient servant of the military establishment, Choudhry Shujaat Hussain»
- ↑ Chaudhry Shujat Hussain
- ↑ Chaudhry Shujaat Hussain
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Some facts of Ch Shujaat hussain [1]
- Story Of Pakistan Profile
- Official Website of Pakistan Muslim League
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոուդրի Շուջաթ Հուսեյն» հոդվածին։ |