Չոուդրի Շուջաթ Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոուդրի Շուջաթ Հուսեյն
ուրդու՝ چودھری شجاعت حسین
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1940(1940-01-27) (84 տարեկան)
ԾննդավայրGujrat, Gujrat Division, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան և  Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզուՈւրդու
Կրոնիսլամ
ԿրթությունՖորմանի քրիստոնեական քոլեջ
Մասնագիտությունպետական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinistry of Interior?, Պակիստանի վարչապետ, Federal Minister of the Interior of Pakistan? և Federal Minister of the Interior of Pakistan?
ԿուսակցությունPakistan Muslim League? և Pakistan Muslim League?
Պարգևներ և
մրցանակներ
«Դիվանագիտական ծառայությունների համար» շքանշան
 Chaudhry Shujaat Hussain Վիքիպահեստում

Չոուդրի Շուջաթ Հուսեյն (ուրդու՝ چوہدری شجاعت حسین, հունվարի 27, 1940(1940-01-27), Gujrat, Gujrat Division, Պակիստան), պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի նախկին վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի հունվարի 27֊ին, Պակիստանի Գուջրաթե քաղաքում[1][2][3]։

1967 թվականին ավարտել է Փենջաբի համալսարանը։ Ավարտելուց հետո Հուսեյնը միացել է ընտանեկան բիզնեսին, որը ներառում էր մեծ թվով արդյունաբերություններ, տեքստիլ, գյուղատնտեսական տնտեսություններ, շաքարավազի և ալրաղացների գործարաններ[4]։ Նրա հայրը՝ Չոուդրի Զահուր Էլահին, եղել է պատգամավոր, կարևոր դեր է խաղացել Պակիստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերականգնման գործում։ Չոուդրի Շուջաթ Հուսեյնը քաղաքականությամբ զբաղվել է 1981 թվականից հետո, երբ նույն թվականի սեպտեմբերին սպանեցին իր հորը։

1981 թվականին Շուջաթ Հուսեյնը դարձել է դաշնային խորհրդարանի անդամ և այնտեղ ծառայել մինչև 1985 թվականը։ 1985 թվականին Պակիստանի այն ժամանակվա վարչապետ Մուհամմադ Խան Ջունջոյի կողմից նշանակվել է արդյունաբերության նախարար։ Շուջաթ Հուսեյնը նաև զբաղեցրել է Ազգային ժողովում Պակիստանի մուսուլմանական լիգայի խորհրդարանական կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Շուջաթ Հուսեյնը Նավազ Շարիֆի կառավարության օրոք զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2002 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003 թվականի հունվարին նա դարձել է Պակիստանի մուսուլմանական լիգայի առաջնորդը։ 2004 թվականի հունիսի 30-ին՝ Զաֆարուլլահ Խան Ջամալիի հրաժարականից չորս օր հետո նշանակվել է Պակիստանի վարչապետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anwar Syed. «Split in the PML-Q». Dawn Archives, Anwar Syed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  2. PEC. «Shujaat Hussain». Pakistan Election Commissioner. Pakistan Election Commissioner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  3. Sehbai, Shaheen. «US Diplomats Think Ch. Shujaat Becoming Musharraf's Biggest Challenger». South Asia Tribune. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին. «Senior US diplomats in Pakistan and in the State Department are genuinely intrigued about the display of an almost unbelievable confrontationist posture against General Pervez Musharraf, adopted by the most unlikely of politicians in today's Pakistani spectrum— the always obedient servant of the military establishment, Choudhry Shujaat Hussain»
  4. Chaudhry Shujat Hussain
  5. Chaudhry Shujaat Hussain

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոուդրի Շուջաթ Հուսեյն» հոդվածին։