Չոն Կեն Հո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չոն Կեն Հո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Գյոնգի, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Jung Eul-young? |
sidushq.com/starhome/?oidStarHome=82 | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Չոն Կեն Հո (կորեերեն՝ 정경호, օգոստոսի 31, 1983, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոն Կեն Հոն հայտնի ռեժիսոր Jung Eul Young-ի որդին է, ով աշխատել է սցենարիստ Kim Soo Hyun-ի հետ այնպիսի նախագծերի վրա ինչպիսիք են `«Mom’s Dead Upset», «My Husband’s Woman», «Life is Beautiful», «Childless Comfort»: Jung Eul Young-ը հենց սկզբից էլ դեմ էր որդու դերասանական կարիերային, բայց Չոն Հոն համառեց և հեռացավ հայրական տնից։ Երեք տարի շարունակ հայր ու որդի չէին շփվում, բայց այժմ նրանք լավ հարաբերություններ ունեն։ Դերասանը ընդունվել է Կորեական լավագույն համալսարաններից մեկի՝ Չունան համալսարանի թատերական բաժինը։ Ուսման առաջին կուրսում նրա սենյակի հարևանը հայտնի դերասան Հա Չոն Ուն էր, ով դրական փոփոխություն կատարեց Կյոն Հոի կյանքում, համոզելով նրան մասնակցել KBS-ի 2003 թվականի լսումներին, որի շնորհիվ ավելի ուշ նա պայմանագիր կնքեց SidusHQ ընկերության հետ։ Դերասանը հայտնի դարձավ «Ներիր, ես սիրում եմ քեզ» դրամայում խաղալուց հետո։ 2006 թվականին դերասանը հայտնվեց մեծ էկրանին «Ավագ դպրոցի գանգստերները» ֆիլմում, մեկ տարի անց դեր ստացավ «Գայլի և Շան ժամանակը» հայտնի դրամայում դեր։ 2008 թվականի ապրիլին Չոնն ու Յու Ա Ին, ում հետ նա մտերմացել էր «5 Stars» դորաման նկարելու ժամանակ, բացեցին տղամարդկանց մոդայիկ հագուստի ինտերնետ խանութ՝ Double Bill:
Ավելի ուշ ռեժիսոր Լի Ջուն Իկը նրան առաջարկեց նկարահանվել «Sunny» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է Yong Deuk անունով բասիստի, ով օգնում էր գլխավոր հերոսուհի Սու Էնայտիին և ամուսնուն Վիետնամի պատերազմի ժամանակ։ Իր առաջին պատմական դերը կատարել է «Թագուհի Ջա Մյոն Հո» սերիալում, հիմնված «Արքայազն Խոդոնի և արքայադուստր Նարկանի մասին պատմության» վրա։
Պատմական սերալում ցածր վարկանիշից հետո նա սկսում է նկարահանվել «Հպա միժպտա» դրամայում, զուգընկերոջ՝ Լի Մի Ջունի հետ լավ էներգիա էին հաղորդում խաղալով տարբեր հասարակական դիրք ունեցող մարդկանց կերպարներ։ Երկրպագուները կարծում էին, որ դրամայի հաջողությունից հետո նա կվերադառնա մի աղմկահարույց նախագծով, բայց Ջոնը ընտրեց մի լիամետրաժ ֆիլմ «Զարմանալի Կե Ջուն Բին»։ Նման ընտրության պատճառը հետաքրքիր սցենարն էր և իր գործընկեր Չան Յու Միի հետ աշխատելու հնարավորությունը։ Դերասանը պատմել է. «Ես երբեք չեմ մտածել, որ ցանկանում եմ դառնալ հայտնի աստղ։ Ինձ համար կարևոր է սցենարը, ռեժիսորը և դերասանական կազմը»։
2010 թվականի նոյեմբերի 30-ին Ջոնը զորակոչվեց բանակ, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին զորացրվեց[1][2][3]։ Զորացրվելուց հետ առաջին դորաման եղավ «Դաժան քաղաքը»։ Սերիալ թմրավաճառների, ոստիկանության և գաղտնի գործակալների մասին է (Կորեական հեռուստատեսությունում հազվադեպ հանդիպող ժանրերից մեկը)։ 2014 թվականի հունվարին դերասանի և Girls’ Generation խմբի երգչուհի Չհվե Սու Յոնգի գործակալությունները հաստատեցին նրանց հարաբերությունները։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորամաներ
- One More Happy Ending (MBC, 2016)
- Because It’s The First Time (OnStyle, 2015) (ep.4)
- Fall in Love with Soon-Jung (jTBC, 2015)
- Endless Love (SBS, 2014)
- Lee Sang (MBC, 2013)
- After School Luck or Not (TV STore, BTV, 2013)
- Cruel City (jTBC,2013)
- The Great Gye Choon Bin (KBS2, 2010)
- Road Number One (MBC, cameo, 2010)
- Smile, You (SBS, 2009—2010)
- Princess Ja Myung Go (SBS, 2009)
- Time Between Dog and Wolf (MBC, 2007)
- The 101st Proposal (SBS, 2006)
- My Sweetheart My Darling (KBS1, 2005)
- Sorry I Love You (KBS, 2004)
- Sweet 18 (KBS2, 2004)
- You’re Gonna Know (KBS, 2004)
- 5 Stars (SK Telecom, 2004)
Ֆիլմեր
- Manhole (2014)
- Fasten Your Seatbelt (2013)
- Running Turtle (2009)
- Sunny (2008)
- For Eternal Hearts (2007)
- Herb (2007)
- Gangster High (2006)
- When Romance Meets Destiny (2005)
- My Lovely Week (2005)
- Երաժշտական տեսահոլովակներ
- Outsider feat. Lee Eun Mi — «Wind Breeze» (2015)
- Zia — «Violin + Miss You» (2008)
- Zia — «Doll + A Man’s Love» (2008)
- 4Men — «Confession» (2006)
Մրցանակներ
- 2007 թվական՝ 15th Chunsa Film Art Awards — Best New Actor
- 2008 թվական՝ 4th Premiere Rising Star Awards — Best New Actor
- 2009 թվական՝ 4th Andre Kim Best Star Awards — Male Star Award
- 2009 թվական՝ SBS Drama Awards — Producer’s Award
- 2014 թվական՝ 34th Golden Film Festival — Best New Actor
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hong, Lucia (2012 թ․ մայիսի 31). «Jung Kyoung-ho to be discharged from military in September». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Hong, Lucia (2012 թ․ սեպտեմբերի 4). «Jung Kyoung-ho to be discharged from military». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Kim, Erika (2012 թ․ սեպտեմբերի 5). «Jung Kyung Ho Returns to His Fans after Serving His Duties». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոն Կեն Հո» հոդվածին։ |
|