Մոտ 1,5 մ բարձրությամբ, լայնատարած ճյուղերով, թավոտ երիտասարդ ընձյուղներով ցրտադիմացկուն թուփ է։ Կլորավուն-ձվաձև տերևների վերին մակերեսը կանաչ է, ստորինը՝ մոխրագույն կամ սպիտակավուն։ Մուգ կանաչ, փայլուն hերթադիր ամբողջաեզր տերևները աշնանը կարմրում են։ Կարճ ողկույզներում հավաքված են վարդագույն պսակաթերթիկներով մանր ծաղիկները։ Գնդաձև կամ ձվաձև մանր պտուղները ծիրանի-կարմիր են, մուգ կարմիր կամ սև[1]։
Աճում է նախալեռնային և լեռնային գոտիների թփուտներում, ինչպես նաև քարքարոտ սարալանջերին։ Տարածված է հանրապետության բոլոր մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ընձյուղները, տերևներն ու պտուղները։ Պտուղների եփուկն օգտագործում են դիզենտերիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար և փքումների դեպքերում[1]։