Չմենի ամբողջաեզր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի ամբողջաեզր
Չմենի ամբողջաեզր
Չմենի ամբողջաեզր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Չմենի (Cotoneaster)
Տեսակ Չմենի ամբողջաեզր (C. integerrimus)
Միջազգային անվանում
Cotoneaster integerrimus

Չմենի ամբողջաեզր (լատին․՝ Cotoneaster integerrimus), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1,5 մ բարձրությամբ, լայնատարած ճյուղերով, թավոտ երիտասարդ ընձյուղներով ցրտադիմացկուն թուփ է։ Կլորավուն-ձվաձև տերևների վերին մակերեսը կանաչ է, ստորինը՝ մոխրագույն կամ սպիտակավուն։ Մուգ կանաչ, փայլուն hերթադիր ամբողջաեզր տերևները աշնանը կարմրում են։ Կարճ ողկույզներում հավաքված են վարդագույն պսակաթերթիկներով մանր ծաղիկները։ Գնդաձև կամ ձվաձև մանր պտուղները ծիրանի-կարմիր են, մուգ կարմիր կամ սև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է նախալեռնային և լեռնային գոտիների թփուտներում, ինչպես նաև քարքարոտ սարալանջերին։ Տարածված է հանրապետության բոլոր մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ընձյուղները, տերևներն ու պտուղները։ Պտուղների եփուկն օգտագործում են դիզենտերիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար և փքումների դեպքերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի ամբողջաեզր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի ամբողջաեզր» հոդվածին։