Չինգիզ Այթմատովի անվան ռուսական դրամայի թատրոն
Չինգիզ Այթմատովի անվան ռուսական դրամայի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ղրղզստան |
Գտնվելու վայրը | Բիշքեկ |
Հիմնադրման ամսաթիվ | 1935 |
Անվանված է | Չինգիզ Այթմատով |
Կայք | rusteatr.kg |
Չինգիզ Այթմատովի անվան ռուսական դրամայի թատրոն (ռուս.՝ Государственный национальный русский театр драмы имени Ч. Айтматова), գտնվում է Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Ղրղզստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել ինքնուրույն ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծման վերաբերյալ։ Այդ տարիների թերթերի հրապարակումներից կարելի է պատկերացնել, թե որքան կարևորություն է տրվել այս իրադարձությանը։ Մինչև այժմ Ռուսական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը շարունակում է մնալ Ղրղզստանի միակ ռուսական թատրոնը։
Թատերախմբի հիմքը դրել են Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտները (ուսուցիչներից էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ն. Ն. Լիտովցևան և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վ. Ա. Օռլովը)։ Խումբը ղեկավարում էր Վ. Գ. Ֆելդմանը, ով դարձել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Թատրոնն իր պատմությունը սկսում է 1935 թվականի նոյեմբերի 6-ից` Ե. Յանովսկու «Մայրաքաղաք» պիեսի (Մոսկվայի մետրոյի շինարարների մասին) բեմադրությամբ։
Խորհրդային ժամանակներում թատրոնը կրում էր Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն անվանումը։
1958 թվականին Մոսկվայում Ղրղզստանի արվեստի երկրորդ տասնօրյակում ընդգծվել են անսամբլի բարձր մասնագիտական հմտությունը, համերաշխությունը և հստակությունը, ինչը թույլ է տվել «Կրուպսկայայի անվան ռուսական դրամատիկական թատրոնը համարել երկրի լավագույն թատերախմբերից մեկը» («Երեկոյան Մոսկվա», հոկտեմբեր, 1958), և այն այդպիսին է մնացել տասնամյակներ շարունակ։
1966 թվականի նոյեմբերին թատրոնն արժանացել է Կրեմլի բեմում ելույթ ունենալու պատվին։ Ներկայացվել են այդ տարիների լավագույն ներկայացումները.
- «Կրեմլյան կուրանտներ», Նիկոլայ Պոգոդին,
- «Տաք սիրտ», Ալեքսանդր Օստրովսկի,
- «Հող», Նիկոլայ Վիրտա,
- «Կարմիր գլխաշորով իմ փոքրիկ բարդին», Չինգիզ Այթմատով և այլն։
70-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբ թատրոնն ակտիվ մասնակցել է ԽՍՀՄ-ի տարբեր եկրներում կայացող դրամատուրգիայի փառատոններին։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել ռուս թատերական գործիչների հետ սերտ համագործակցությանը։ 1976 թվականին թատրոնը թատերական արվեստի զարգացման համար պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության նոր հաստատված շքանշանով, իսկ 1988 թվականին թատրոնին շնորհվել է ակադեմիականի կոչում։
Թատրոնի խաղացանկում մշտապես հատուկ տեղ են զբաղեցրել ներկայացումներ ըստ Ղրղզստանի գրողների և դրամատուրգների ստեղծագործությունների.
- Չինգիզ Այթմատով
- Մ. Բայջիև
- Մ. Տոյբաև
- Կ. Էշմամբետով
- Տ. Աբդումոմունով
- Ռ. Շուկուրբեկով
1980 թվականին թատրոն է հրավիրվել Վլադիվաս Պազին, ով հետագայում դարձել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1988 թվականին Մոսկվայում կայացած հյուրախաղերում թատրոնը ներկայացրել է Չ. Այթմատովի «Կոճղ» պիեսի բեմադրության պրեմիերան։ Այդ աշխատանքը քննադատությունն անվանել է յուրահատուկ փորձ։ Այստեղ առաջին անգամ միավորվել են Ռուսական դրամատիկական թատրոնի և Ղրղզստանի դրամատիկական թատրոնի դերասանները։ 1988 թվականին ներկայացումը մասնակցել է Բիշկեկի Միջազգային փառատոնին, որը նվիրված էր Չ. Այմաթովի հոբելյանին։
1991 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ շվեցայցարացի ռեժիսոր Բեչարտը բեմադրել է Մաքս Ֆրիշի «Անդորրա» պիեսը։ 1993 թվականին Իոշկար-Օլեում կայացած միջազգային թատերական փառատոնում Վ. Պազիի բեմադրած «Երեք քույրեր» ներկայացումը ճանաչվել է լավագույնը։
Թատրոնի գոյության ընթացքում բեմադրվել են ներկայացումներ հետևյալ ռեժիսորների կողմից` Գեորգի Իվանով (ՌԽԴՍՀ արվեստի վաստակավոր գործիչ), Ղրղզստանի արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մալամուդ, ՌԽԴՍՀ վաստակավոր արտիստ Վ. Պանով։ Թատրոնում խաղացել են դերասաններ Ա. Սվիստունովը, Ն. Բելյակովը, Ա. Գոլովինը, Ա. Բիրուլյան։
Ղրղզստանի թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ազգերի միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած հատուկ դերի համար 2007 թվականի օգոստոսի 2-ին Ղրղզստանի նախագահի թիվ 353 հրամանագրով Ղրղզստանի Հանրապետության պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնին է շնորհվել ազգայինի կարգավիճակ և այն անվանափոխվել է` կոչվելով Ղրղզստանի Հանրապետության ազգային ռուսական դրամատիկական թատրոն։
2008 թվականի դեկտեմբերի 10-ին Ղհ նախագահի հրամանով Ռուսական ազգային թատրոնին տրվել է Ղրղզստանի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ղրղզստանի աժողովրդական գրող Չինգիզ Այթմատովի անունը։
2015 թվականին Չինգիզ Այթմատովի անվան դրամայի թատրոնը նշել է իր 80 ամյակը։ 80-ամյակի հոբելյանական թատերաշրջանը նվիրված է եղել Վյաչեսլավ Կազակովի և Վլադիսլավ Պազիի հիշատակին։
Ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Սկորոպիս (1985, 2007)[1]
- Միխայիլ Ռապոպորտ (1997-2000), Ղրղզստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
- Անդրեյ Պետուխով (2000-2008) ՌՖ վաստակավոր արտիստ
- Բորիս Վորոբյով (2008-2013)
- Նուրլան Ասանբեկով (2013 թվականի ապրիլի 2-8-ը ժամանակավոր կատարել է տնօրենի պարտականությունները)[2]
- Ալեքսանդր Կուլինսկի (2013 թվականի ապրիլի 8-ից մինչև այժմ)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ровно год как нет с нами Владимира Скоропися - Сайт Русского Союза в Киргизии». russkg.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Главным режиссёром Русского театра драмы назначен Нурлан Асанбеков » Новости Кыргызстана и мира, аналитика и публикации | Сайт газеты «Аргументы и факты»». argumenti.kg. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Александр Кулинский назначен директором Русского драмтеатра и представлен труппе». Вечерний Бишкек. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
|