Չեսկո Բասեջո
Չեսկո Բասեջո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1897[1][2] |
Ծննդավայր | Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Մահացել է | հունվարի 24, 1971 (73 տարեկան) կամ հունվարի 22, 1971[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Չեսկո Բասեջո (իտալ.՝ Cesco Baseggio; իրական անունը՝ Ֆրանչեսկո, ապրիլի 13, 1897[1][2], Տրևիզո, Վենետո, Իտալիա - հունվարի 24, 1971 կամ հունվարի 22, 1971[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), կինոյի ու թատրոնի իտալացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեսկո Բասեջոն ծնվել է Վենետիկում և իր դերերը խաղացել է վենետիկյան բարբառով[3], եղել է նաև մի քանի պիեսների հեղինակ՝ վենետիկյան լեզվով։
Մասնագիտական բեմական գործունեությունը սկսել է 1920 թվականին՝ «Արս Վենետա» (իտալ.՝ Ars Veneta) թատերախմբում, որը ղեկավարում էր Ֆոսկո Ջակետտին (իտալ.՝ Fosco Giachetti)[3]։
Չեսկո Բասեջոն եղել է Լոդովիկո Լեոնարդո II Մանինի (Վենեցիայի վերջին դոժի թոռը) և Էլիզաբեթ Տեսսարո վեդովա Բասեջոյի արտամուսնական որդին։
1913 թվականին միացել է Ֆոսկո Ջակետիի սիրողական թատերախմբին։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Վերադառնալուց հետո մասնակցել է «Երևակայական հիվանդը» պիեսի բեմադրմանը։
1923-1925 թվականներին հանդես է եկել վենետիկյան դերասան Կ․ Միկելուցցիի հետ։ 1926 թվականին նա ստեղծել է իր սեփական թատերախումբը, որտեղ ներկայացվել են Կառլո Գոլդոնիի, Ջաչինտո Գալլինայի ստեղծագործությունները (իտալ.՝ Giacinto Gallina), ինչպես նաև ժամանակակիցների պիեսները։ 1936-1939 թվականներին Բասեջոն խաղացել է Ձորձիի թատերախմբում (այնտեղ խաղում էին վենետիկյան բարբառին տիրապետող դերասաններ)[3]։
Չեսկո Բասեջոն դերեր է խաղացել «Խաչմերուկ», «Նոր բնակարան», «Ազնիվ աղջիկը» պիեսներում[3]։
Միաժամանակ Լոդովիչի ու Գալեացիի հետ գրել է բարբառային կատակերգությունների շարքեր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл. (стб 367)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսկո Բասեջո» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 1971 մահեր
- Հունվարի 22 մահեր
- Կատանիա քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վենետիկ քաղաքում ծնվածներ
- Իտալացի դերասաններ
- Իտալացի սցենարիստներ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ