Չեռնոբիլի ատոմակայան
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան (ուկր.՝ Чорнобильська атомна електростанція, ռուս.՝ Черно́быльская атомная электростанция), պաշտոնապես՝ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան, չօգտագործվող ատոմակայան՝ տեղակայված Ուկրաինայի հյուսիսում՝ Պրիպյատ ուրվական քաղաքի հարևանությամբ։ Համանուն ավանից գտնվում է 14,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ատոմակայանից 16 կմ դեպի արևմուտք գտնվում է Ուկրաինայի և Բելառուսի պետական սահմանը, իսկ մայրաքաղաք Կիևից հեռու է 110 կմ-ով։
Ատոմակայանը չի գործում սկսած 1986 թվականի ապրիլի 26-ից, երբ վթարի է ենթարկվում չորրորդ ռեակտորը, ինչի արդյունքում այնտեղից դուրս է թռչում հսկայական քանակության ռադիոակտիվ փոշի, և տարածքը ենթարկվում է սուր ռադիացիայի ու դառնում չափազանց վտանգավոր ապրելու համար։ Տարածքի ռադիոակտիվ թունավորումը կազմել է 50 միլիոն կյուրի, սակայն, ըստ որոշ գիտնականների՝ այն հասել է 10 միլիարդ կյուրիի, ինչը 200 անգամ գերազանցում է նորման և հարյուրավոր անգամներ բարձր է Նագասակիի և Հիրոսիմայի ռմբակոծումներից ստացված ռադիացիայից[1]։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը համարվում է խոշորագույնը ատոմային վթարների մեջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոոնական կայք (Ուկրաիներեն)
- Չեռնոբիլի ատոմակայանը գուգլ քարտեզում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գիտնականներն հավաստիացնում են, որ չեռնոբիլյան աղետի պատճառով զոհվել է շուրջ մեկ միլիոն մարդ». «Ինոսմի». 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ Հունիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոբիլի ատոմակայան» հոդվածին։ |
|