Չեչիլիա Գալլերանի
Չեչիլիա Գալլերանի Cecilia Gallerani | |
---|---|
Ծնվել է | 1473 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1536 |
Մահվան վայր | Սան Ջովաննի ին Կրոչե |
Ազգություն | իտալացի |
Մասնագիտություն | բնորդ |
Ծնողներ | հայր՝ Ֆացիո Գալլերանի, մայր՝ Մարգերիտա դե Բուստի |
Երեխաներ | Չեզարե Սֆորցա Վիսկոնտի, (Լուդովիկո Սֆորցայի որդին) 4 տղա՝ Լուդովիկո Բրամբիլլայից |
Cecilia Gallerani Վիքիպահեստում |
Չեչիլիա Գալլերանի (ծնվ. Միլան, 1473 - Սան Ջովաննի ին Կրոչե, 1536), եղել է Լուդովիկո Սֆորցայի սիրուհին։ Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» կտավի բնորդուհին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով սիենացի Գալլիերանի ընտանիքը 15-րդ դարասկզբին՝ Չեչիլիայի ծնունդից առաջ, տեղափոխվում է Միլան։ Չեչիլիայի պապը՝ Սիջերիո Գալլերանին, հայտնի իրավաբան էր Սիենայում։ Նրա որդի Բարտոլոմեոն (Չեչիլիայի հորեղբայրը) ունեցել է քաղաքական գործչի հաջող կարիերա։
1437 թվականին Գալլերանիները տեղափոխվում են Գարիբալդիի դարպասի մոտակայքում գտնվող Սան Սիմպլիչանո, որտեղ էլ 1473 թվականին ծնվում է Չեչիլիան։ Չեչիլիայից բացի, ընտանիքում մեծանում էին նրա 7 եղբայրները և քույրը։
Վաթսունվեց տարեկան հասակում Չեչիլիայի հայրը մահացավ, և ընտանիքն ընկավ ծանր տնտեսական կացության մեջ։ Մոր ջանքերի շնորհիվ բնածին տաղանդով օժտված Չեչիլիան կրթություն ստացավ, իսկ նրա ստեղծագործություններն արժանացան գովեստի խոսքերի ժամանակակից գրողների կողմից։
1482 թվականին, երբ Լեոնարդոն ժամանում է Միլան՝ Լուդովիկո Սֆորցայի հրավերով, Չեչիլիան 9 տարեկան էր։
1483 թվականին, երբ Չեչիլիան 10 տարեկան էր, ընտանիքն իր համաձայնությունն է տալիս աղջկա և Ստեֆանո Վիսկոնտիի ամուսնությանը։ Սակայն համաձայնագիրը չեղարկվում է 1487 թվականին՝ ընտանիքների տարաձայնությունների պատճառով։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանչեսկա Բելոտտի, Ջան Լուկա Մարգերիտի - Milano segreta, 2008
- Դանիելա Պիցագալլի - La dama con l'ermellino. Vita e passioni di Cecilia Gallerani nella Milano di Ludovico il Moro, 1999
- Դանիո Ասինարի, Անտոնելլա Պիցամիլիո - I tesori di Cecilia, Artestudioarte, 2014
- Ջան Կարլո Կորադա, Դանիո Ասինարի, Բեատրիչե Տանցի, Ռիկարդո Գրոպալի, Ֆուլվիո Ստումպո - Cecilia Gallerani, una donna nel Rinascimento, 2016
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://libmma.contentdm.oclc.org/digital/collection/p15324coll10/id/84801
- https://www.vnews.am/culture/da-vinchi-kzaqisov-tikine/
- https://it.wikipedia.org/wiki/Cecilia_Gallerani
|