Չեչիլիա Գալլերանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչիլիա Գալլերանի
Cecilia Gallerani
Դիմանկար
Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» կտավը, բնորդուհի՝ Չեչիլիա Գալլերանի
Ծնվել է1473
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1536
Մահվան վայրՍան Ջովաննի ին Կրոչե
Ազգությունիտալացի
Մասնագիտությունբնորդ
Ծնողներհայր՝ Ֆացիո Գալլերանի, մայր՝ Մարգերիտա դե Բուստի
Երեխաներ

Չեզարե Սֆորցա Վիսկոնտի, (Լուդովիկո Սֆորցայի որդին)

4 տղա՝ Լուդովիկո Բրամբիլլայից
 Cecilia Gallerani Վիքիպահեստում
Չեչիլիա Գալլերինի
Սան Ջովաննի ին Կրոչե

Չեչիլիա Գալլերանի (ծնվ. Միլան, 1473 - Սան Ջովաննի ին Կրոչե, 1536), եղել է Լուդովիկո Սֆորցայի սիրուհին։ Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» կտավի բնորդուհին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով սիենացի Գալլիերանի ընտանիքը 15-րդ դարասկզբին՝ Չեչիլիայի ծնունդից առաջ, տեղափոխվում է Միլան։ Չեչիլիայի պապը՝ Սիջերիո Գալլերանին, հայտնի իրավաբան էր Սիենայում։ Նրա որդի Բարտոլոմեոն (Չեչիլիայի հորեղբայրը) ունեցել է քաղաքական գործչի հաջող կարիերա։

1437 թվականին Գալլերանիները տեղափոխվում են Գարիբալդիի դարպասի մոտակայքում գտնվող Սան Սիմպլիչանո, որտեղ էլ 1473 թվականին ծնվում է Չեչիլիան։ Չեչիլիայից բացի, ընտանիքում մեծանում էին նրա 7 եղբայրները և քույրը։

Վաթսունվեց տարեկան հասակում Չեչիլիայի հայրը մահացավ, և ընտանիքն ընկավ ծանր տնտեսական կացության մեջ։ Մոր ջանքերի շնորհիվ բնածին տաղանդով օժտված Չեչիլիան կրթություն ստացավ, իսկ նրա ստեղծագործություններն արժանացան գովեստի խոսքերի ժամանակակից գրողների կողմից։

1482 թվականին, երբ Լեոնարդոն ժամանում է Միլան՝ Լուդովիկո Սֆորցայի հրավերով, Չեչիլիան 9 տարեկան էր։

1483 թվականին, երբ Չեչիլիան 10 տարեկան էր, ընտանիքն իր համաձայնությունն է տալիս աղջկա և Ստեֆանո Վիսկոնտիի ամուսնությանը։ Սակայն համաձայնագիրը չեղարկվում է 1487 թվականին՝ ընտանիքների տարաձայնությունների պատճառով։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանչեսկա Բելոտտի, Ջան Լուկա Մարգերիտի - Milano segreta, 2008
  • Դանիելա Պիցագալլի - La dama con l'ermellino. Vita e passioni di Cecilia Gallerani nella Milano di Ludovico il Moro, 1999
  • Դանիո Ասինարի, Անտոնելլա Պիցամիլիո - I tesori di Cecilia, Artestudioarte, 2014
  • Ջան Կարլո Կորադա, Դանիո Ասինարի, Բեատրիչե Տանցի, Ռիկարդո Գրոպալի, Ֆուլվիո Ստումպո - Cecilia Gallerani, una donna nel Rinascimento, 2016

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://libmma.contentdm.oclc.org/digital/collection/p15324coll10/id/84801
  2. https://www.vnews.am/culture/da-vinchi-kzaqisov-tikine/
  3. https://it.wikipedia.org/wiki/Cecilia_Gallerani