Չեչենական հարթավայր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չեչենական հարթավայր (չեչեներեն՝ Чечанара, Охьара, ռուս.՝ Чече́нская равнина), հարթավայր Կովկասյան նախալեռների հյուսիսարևելյան մասում, Մեծ Կովկասի լանջին։ Երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ 50 կմ։ Կազմված է կոպիճից և ավազակավից։ Հիմնականում գտնվում Չեչնիայի Հանրապետության, իսկ փոքր մասով՝ Ինգուշիայի կազմում։ Այս տարածաշրջանում գտնվում է Չեչնիայի բնակչության մեծամասնությունը։ Հարթավայրը հյուսիսից փակված է Տերեկի, Սունժայի և Գռոզնու լեռնաշղթաներով, արևմուտքում սահմանակից է Նազրանյան բարձրավանդակին, արևելքում՝ Գուդերմեսյան լեռնաշղթային, հարավում՝ Սև լեռներին։
Չեչենական հարթավայրում են գտնվում Չեչնիայի և Ինգուշիայի խոշորագույն քաղաքները՝ Գռոզնին, Ուռուս Մարտանը, Շալին, Արգունը, Կարաբուլակը։