Չարլզ Հրաչ Փափազ
Չարլզ Հրաչ Փափազ | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1918 Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 2007 (89 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ճարտարագետ և applied physicist |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][2] |
Գիտական ղեկավար | Ronold W. P. King? |
Եղել է գիտական ղեկավար | Nader Engheta?[3], Walter De Logi?[4], Nick (Nicholas) A. George?[4][3], Jerry M. Harris?[5] և Japie van Zyl?[3] |
Չարլզ Հրաչ Փափազ (մարտի 3, 1918, Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2007[6]), հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1974)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1956), Ամերիկյան ֆիզիկական ընկերության, մաթեմատիկական ընկերության և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Փիլիսոփայության դոկտորի կոչումն ստացել է Հարվարդի համալսարանում (1948)։ 1948-1950 թվականներին դասախոսել է նույն համալսարանում, 1950–1952 թվականներին՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և անտենաների լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական ճառագայթման, անտենաների տեսության և ռադիոալիքների տարածման հարցերին։ Մշակել է գրավիտացիոն դաշտում էլեկտրամագնիսական ալիքների տարածման տեսությունը, արտածել լիցքավորված մասնիկների շարժման ռելյատիվիստական հավասարումը։ Օգտվելով Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքից, լուծել է անհամասեռ միջավայրում ռադիոալիքների տարածման մի շարք խնդիրներ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/64752739
- ↑ CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 3,2 https://chic.caltech.edu/genealogy/charles-h-papas/
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://thesis.library.caltech.edu/4109/
- ↑ This Day in Armenian History Արխիվացված 2011-06-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ ՀՀ ԳԱԱ, արտասահմանյան անդամներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 2007 մահեր
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ ռադիոֆիզիկոսներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ ֆիզիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով