Չարլզ Հրաչ Փափազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Հրաչ Փափազ
Ծնվել էմարտի 3, 1918(1918-03-03)
Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2007(2007-07-08) (89 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունճարտարագետ և applied physicist
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարRonold W. P. King?
Եղել է գիտական ղեկավարNader Engheta?[2], Walter De Logi?[3], Nick (Nicholas) A. George?[3][2], Jerry M. Harris?[4] և Japie van Zyl?[2]

Չարլզ Հրաչ Փափազ (մարտի 3, 1918(1918-03-03), Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2007(2007-07-08)[5]), հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1974)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1956), Ամերիկյան ֆիզիկական ընկերության, մաթեմատիկական ընկերության և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Փիլիսոփայության դոկտորի կոչումն ստացել է Հարվարդի համալսարանում (19481948-1950 թվականներին դասախոսել է նույն համալսարանում, 1950–1952 թվականներին՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և անտենաների լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական ճառագայթման, անտենաների տեսության և ռադիոալիքների տարածման հարցերին։ Մշակել է գրավիտացիոն դաշտում էլեկտրամագնիսական ալիքների տարածման տեսությունը, արտածել լիցքավորված մասնիկների շարժման ռելյատիվիստական հավասարումը։ Օգտվելով Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքից, լուծել է անհամասեռ միջավայրում ռադիոալիքների տարածման մի շարք խնդիրներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png