Ուրալի արվեստի թանգարան
Ուրալի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Իրբիտ |
Հիմնադրվել է | մայիսի 25, 2006 |
Կայք | irbitgmii.ru/museum/mui/ |
Ուրալի արվեստի թանգարան (ռուս.՝ Музей уральского искусства), թանգարան Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։ Գործում է XIX դարի վերջում կառուցված վաճառական Կազանցևների տանը[1]։ Թանգարանը բացվել է 2006 թվականի մայիսի 25-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրալի արվեստի թանգարանը Ուրալի ժամանակակից արվեստի ինքնուրույն թանգարան է։ Նրա ֆոնդերում կենտրոնացած է գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ արվեստի շուրջ չորս հազար նմուշ[2]։
Թանգարանում գործում է ուրալցի նկարիչ Ալեքսեյ Կազանցևի հիշատակային արհեստանոցը, որը կահավորված է գործիքներով, օֆորտի տախտակներով և վարպետի մյուս բոլոր իրերով[2]։
Մշտական ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում մշտապես գործում են գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, ոսկերչական գործի ցուցադրությունները։ Ներկայացված է Ուրալի տարածաշրջանի նկարիչների XX դարի սկզբից մինչև մեր օրերի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը՝ սկսած դասականից մինչև ժամանակակից արվեստ[2]։
Ներկայացված են հայտնի արվեստագետներ Իվան Սլյուսարևի, Գերման Մելենտևի, Եկատերինա Գիլյովայի, Վլադիմիր Իգոշևի, Ալեքսանդր Բուրակի, Եվգենի Գուդինի, Միշա Բրուսիլովսկու, Վիտալի Վոլովիչի, Ալեքսեյ Կազանցևի, Գերման Մետելյովի, Անդրեյ Անտոնովի, Նինա Կազանցևայի, Յուրի Ֆիլոնենկոյի, Մաքս Գուրևիչի, Սերգեյ Պիկասոյի և ուրիշների աշխատանքները, որոնք ակնառու են դարձնում Ուրալի կերպարվեստի էվոլյուցիան[2]։
Գործում է «Ուրալի հեղինակային ոսկերչական արվեստ» մշտական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են 1960-1980-ական թվականների եզակի ծրագրային ստեղծագործություններ, որոնք պատրաստում էին Ուրալի ոսկերիչները[2]։
Շենքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան շինարարությունը սկսվել է 1889 թվականին հայտնի տեղական կապալառու Իվան Տորոպովի կողմից։ Ըստ վարկածներից մեկի՝ շինարարության պատվիրատուն եղել է Ուրալում հայտնի ու հարգված Կազանցևների վաճառականական ցեղի ներկայացուցիչ Գավրիիլ Ֆոմիչ Կազանցևը։ 1892-1894 թվականներին շենքին ավելացվել են ելուններ, ինչպես նաև կցակառուցվել է ձախ թևը[3][4]։
1918-2001 թվականներին շենքում գործում էր ծննդատուն։ 2002 թվականին շենքը հանձնվել է Իրբիտի կերպարվեստի պետական թանգարանին, իսկ 2006 թվականի մայիսի 25-ին վերակառուցումից հետո շենքում բացվել է Ուրալի արվեստի թանգարանը[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Музей уральского искусства». Ирбитский государственный музей изобразительных искусств. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Музей Уральского Искусства».
- ↑ «Бывший дом купцов Казанцевых, ул. Володарского, 14». Ирбитский краеведческий портал. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 4,0 4,1 «Музей уральского искусства».(չաշխատող հղում)
- ↑ Свод памятников истории и культуры Свердловской области. — Екатеринбург: ИД «Сократ», 2008. — Т. 2. Свердловская область. — 648 с.