Վաճառական Կազանցևների տուն
Տեսակ | շենք և թանգարան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Իրբիտ |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
Վաճառական Կազանցևների տուն (ռուս.՝ Дом купцов Казанцевых), երկհարկանի քարե շենք Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։ Կառուցվել է XIX դարի վերջում։ Ներկայումս շենքում գործում է Ուրալի արվեստի թանգարանը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տան շինարարությունը սկսվել է 1889 թվականին հայտնի տեղական կապալառու Իվան Տորոպովի կողմից։ Ըստ վարկածներից մեկի՝ շինարարության պատվիրատուն եղել է Ուրալում հայտնի ու հարգված Կազանցևների վաճառականական ցեղի ներկայացուցիչ Գավրիիլ Ֆոմիչ Կազանցևը։ 1892-1894 թվականներին շենքին ավելացվել են ելուններ, ինչպես նաև կցակառուցվել է ձախ թևը[2][3]։
1918-2001 թվականներին շենքում գործում էր ծննդատուն։ 2002 թվականին շենքը հանձնվել է Իրբիտի կերպարվեստի պետական թանգարանին, իսկ 2006 թվականի մայիսի 25-ին վերակառուցումից հետո շենքում բացվել է Ուրալի արվեստի թանգարանը[3][4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաճառական Կազանցևների տունը քարե երկհարկանի շինություն է, որի հորինվածքում առանձնանում է ելունը, որը պսակվում է ասեղնասայրավոր գմբեթով և շենքը բաժանում է երկու անհավասար մասի, որոնք միմյանցից տարբերվում են բարձրությամբ, մասնատումներով և զարդարանքով։ Շենքի գլխավոր ճակատն անհամաչափ է. աջ թևը ձախից երկար ու ցածր է։ Գլխավոր մուտքի վերևում թեթև կոփածո ճաղերով պատշգամբ է, որի դուռն ու պատուհանը միավորված են սլաքաձև ռելիեֆի ուրվագծով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Музей уральского искусства»։ Ирбитский государственный музей изобразительных искусств։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-14-ին։ Վերցված է 2018-04-14
- ↑ «Бывший дом купцов Казанцевых, ул. Володарского, 14»։ Ирбитский краеведческий портал։ Վերցված է 2018-04-14
- ↑ 3,0 3,1 «Музей уральского искусства»(չաշխատող հղում)
- ↑ Свод памятников истории и культуры Свердловской области. — Екатеринбург: ИД «Сократ», 2008. — Т. 2. Свердловская область. — 648 с.