Ուտե Բոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտե Բոկ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1942(1942-06-27)[1]
ԾննդավայրԼինց, Ավստրիա[1]
Մահացել էհունվարի 18, 2018(2018-01-18)[2] (75 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[2]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդաստիարակ և հումանիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ute Bock Վիքիպահեստում

Ուտե Բոկ (գերմ.՝ Ute Bock, հունիսի 27, 1942(1942-06-27)[1], Լինց, Ավստրիա[1] - հունվարի 18, 2018(2018-01-18)[2], Վիեննա, Ավստրիա[2]), ավստրիացի մանկավարժ, հայտնի է փախստականների օգնության իր ծրագրերի շնորհիվ։ Վիեննայում կազմակերպվել է «Bock auf Bier» ծրագիրը, որի ժամանակ գարեջրի արժեքի մի փոքր տոկոսը (գինը բարձրացված է եղել) հավաքվել է փախստականներին կացարաններով ապահովելու համար։ Ծրագրի անվանումը թարգմանվում է «Մի կողմ գարեջուրը», սակայն դրա ժարգոնային տարբերակն արտահայտում է նաև գարեջուր խմելու ցանկություն. а Bock Bier-ը թունդ գարեջրի տեսակ է[3]։ Ծրագիրը տրամադրում է նաև հագուստի, կրթական կուրսերի, բժշկական ու իրավաբանական օգնություն[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո մինչ մանկավարժ դառնալ որոշելը Բոկը մեկ տարի զբաղվել է տնտեսության մասնավոր հատվածում։ 1969 թվականին նա Վիեննայի Ֆավորիտենի շրջանի Ցոմանգասե հանրակացարանում հսկիչ է եղել, իսկ 1976 թվականին նշանակվել է նույն հաստատության տնօրեն։ 1990-ական թվականներին Երիտասարդության բարեկեցության բաժինը օտարերկրյա երիտասարդներին, որոնց թիվն օրեցօր աճում էր, ուղղել է Բոկ հանրակացարան։ Այդ շրջանում էլ Ուտե Բոկը սկսել է զբաղվել փախստականների օգնության հարցերով[5]։

1999 թվականին մոտ 30 երիտասարդ աֆրիկացիներ ձերբակալվել են հանրակացարանում թմրանյութեր տարածելու համար։ Ուտե Բոտին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի տարածման, բանդիտիզմի մեղադրանքով, ինչի կապակցությամբ նա ժամանակավորապես ազատվել է աշխատանքից[6]։ Ավելի ուշ մեղադրանքները հանվել են նրա վրայից, սակայն նրան արգելվել է այլ աֆրիկացիների կացարան տրամադրել Ցոմանգասեում։ Դրանից հետո Բոկը կազմակերպել է մասնավոր կոմունաներ բնակության համար, որ ինքն անձամբ էր ապահովում և հսկում[7]։ 2000 թվականին նա անցել է թոշակի, բայց շարունակել է աշխատել իր ծրագրի շուրջ։ Այդ ընթացքում ավելի քան 350 փախստական իրենց կեցությունն են ապահովել Բոկի կազմավորած կոմունաներում, ընդ որում նրանցից մոտ 1.000-ը փոստային հասցեներ են ունեցել Ուտե Բոկի միավորումում[8]։ Բացի դրանից, նա իրավաբանական օգնություն է ցուցաբերել իր հաճախորդներին, որ հավաքվում է նվիրատվություններով։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտե Բոկը «Բոկը նախագահ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, 2009

2009 թվականի հոկտեմբերի 31-ին` Ավստրիայում ուսանողական ցույցերի ժամանակ, կազմակերպվել է «Բոկը նախագահ» վավերագրական ֆիլմի նախնական դիտումը Վիեննալե և Շտադկինո փառատոների համագործակցությամբ։ Պաշտոնական առաջին ցուցադրությունը Վիեննալե-ի շրջանակներում կայացել է Վիեննայի «Կյունստլերհաուս» կինոթատրոնում նոյեմբերի 1-ին և ցուցադրվել է ավստրիական կինոթատրոններում 2010 թվականի հունվարի 15-ին։

2010 թվականին ռեժիսոր Հոուչանգ Ալլախյարին մեկ անգամ ևս կինոնախագծով դիմել է Ուտե Բոկի կենսագությանը. «Ուտե Բոկի խելահեղ աշխարհը» («Die verrückte Welt der Ute Bock») ֆիլմում նկարահանվել են դերասաններ Յոզեֆ Հադերը, Կարլ Մարկովիցը, Վիկտոր Գերնոտը և այլք[9]։ Ֆիլմում ներկայացված են Ուտե Բոկի աշխատանքները, նրա հետ հանդիպած մարդկանց` փախստականների պատմությունները, ովքեր խաղում էին իրենք իրենց, նաև ոստիկաններ։ Ֆիլմը Ավստրիայում էկրան է բարձրացել 2010 թվականի նոյեմբերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկը մի շարք պարգևներ է ստացել իր սոցիալական ներգրավման համար.

  • Քաղաքացիական արիության Zivilcourage մրցանակ, 1990
  • Նանսենի մրցանակ, 2000
  • Բրունո Կրայսկու մրցանակ, 2002
  • Կարլ Ռենների և Գրայնեկերի մրցանակ քաղաքացիական արիության համար, 2003
  • Ավստրիայում հինգ կանանցից մեկն է, ով ընտրվել է «PeaceWomen Across the Globe2007» ծրագրի համար, 2005
  • Մարդու իրավունքի միջազգային մրցանակ, 2007
  • Սոցիալական ներգրավվածություն անվանակարգում հռչակվել է տարվա ավստրուհի, 2010
  • «Mitten im Leben» մրցանակ
  • Ավստրիայի Հանրապետության ոսկե մեդալ, 2012

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորնելիա Կրեբսի համահեղինակությամբ` Ute Bock. Die Geschichte einer Flüchtlingshelferin. Wien: Molden, 2010, ISBN 978-3-85485-268-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143001477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://derstandard.at/2000072571120/Fluechtlingshelferin-Ute-Bock-verstorben
  3. «Word of the Day – "der Bock"». German is easy! (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Verein Ute Bock - Damit Flüchtlinge eine Chance haben!» (ավստրիական գերմաներեն). www.fraubock.at. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  5. Online, Wiener Zeitung. «Ute Bock wird 75 - Wiener Zeitung Online». Stadtleben - Wiener Zeitung Online (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  6. Nachrichten, Oberösterreichische. «Ute Bock - eine Kämpferin ist 70» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Verein Flüchtlingsprojekt Ute Bock». 2011 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. «Ein neues Haus für Ute Bock - wien.ORF.at» (գերմաներեն). wien.orf.at. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  9. «Die verrückte Welt der Ute Bock (A 2010)» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտե Բոկ» հոդվածին։