Jump to content

Ուորդ Քանինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորդ Քանինգհեմ
անգլ.՝ Ward Cunningham
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1949(1949-05-26) (75 տարեկան)
ԾննդավայրՄիչիգան Սիթի, Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊերդյու համալսարան և Highland High School?
Մասնագիտությունծրագրավորող, համակարգչային գիտնական և technology evangelist
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Կայքc2.com
 Ward Cunningham Վիքիպահեստում

Ուորդ Քանինգհեմ (անգլ.՝ Ward Cunningham, մայիսի 26, 1949(1949-05-26), Միչիգան Սիթի, Լա-Պորտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, Վիքի տեխնոլոգիաների գյուտարար և Ճկուն ծրագրային ապահովման համահեղինակ, Նախագծման ձևանմուշների և «ծայրահեղ» ծրագրավորման ոլորտների առաջատարներից մեկը։ 1994 թվականից նա սկսել է WikiWikiWeb կայքի կոդավորելը և այն տեղադրել է 1995 թվականի մարտի 25-ին c2.com կայքում (իր ծրագրակազմի խորհրդատուի կայքում)[1]՝ որպես լրացում Portland կաղապարի պահոց։ Նա «Վիքիի ուղի» գրքի և ինտեգրված թեստերի գաղափարի հեղինակն է։

Քանինգհեմը WikiSym գիտաժողովում հիմնականում ներկայացրել է երեք ձևանմուշներ, Վիքիի հետազոտությունների և պրակտիկայի առաջին շարքը, ինչպես նաև 2017 թվականի Վիքիմեդիա մշակողների գագաթնաժողովը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քանինգհեմը ծնվել է 1949 թվականի մայիսի 26-ին Ինդիանայի Միչիգան քաղաքում[3]։ Մանկությունն անցել է Ինդիանայի նահանգի Հայլենդ քաղաքում, հաճախել է տեղի ավագ դպրոցը[4]։

Ուորդ Քանինգհեմը 1978 թվականին ավարտել է Ինդիանայի նահանգի Ուեսթ քաղաքի Փրդյուի համալսարանն և ստացել է բակալավրի աստիճանը՝ միջառարկայական ճարտարագիտություն (էլեկտրոտեխնիկա և ինֆորմատիկա) և համակարգչային գիտության մագիստրոսի կոչումը[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քանինգհեմը իր կնոջ հետ Cunningham & Cunningham ծրագրային ապահովման խորհրդատվական ընկերության համահիմնադիրն են[6]։ Նա զբաղեցրել է Wyatt Software ընկերության հետազոտությունների և զարգացման գծով տնօրենի, Tektronix համակարգչային հետազոտությունների լաբորատորիայում գլխավոր ինժեների պաշտոնները։ Նա նաև The Hillside Group ընկերության հիմնադիրն է և հովանավորը, զբաղեցրել է «Ծրագրավորման լեզուների ձևանմուշների» տնօրենի պաշտոնը։ Քանինգհեմը եղել է Smalltalk նախագծի անդամ։

2003 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հոկտեմբեր ամիսը Քանինգհեմը Microsoft ընկերությունում աշխատել է "Patterns & Practices" խմբում։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում նա զբաղեցրել է «Eclipse» հիմնադրամում Committer Community Development զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ 2009 թվականի մայիսին նա միացել է AboutUs կազմակերպությանը՝ որպես գլխավոր տեխնիկական տնօրեն[7]։

2011 թվականի մարտի 24-ին, Օրեգոնիան ամսագրում հրապարակվել էր, որ Քանինգհեմը հեռացել է AboutUs-ից և միացել Վենետիկի լողափում գտնվող[8] CitizenGlobal ստարտափին, որպես տեխնոլոգիայի գլխավոր պատասխանատու և համաստեղծագործող ղեկավար (Co-Creation Czar)[9]։ Այն մի նորաստեղծ ընկերություն էր, որն աշխատում է ամբոխից ստացած տեսանյութերի բովանդակության վրա[7]:Բայց նա դեռ մնում էր «խորհրդատու» AboutUs-ում[10][11]։ Այնուհետև Քանինգհեմը լքել է CitizenGlobal ստարտափը և որպես ծրագրավորող աշխատում է New Relic ընկերությունում[12]։

Գաղափարներ և գյուտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանինգհեմը հայտնի է մի քանի լայնորեն տարածված գաղափարներով, որոնք նա ստեղծել և զարգացրել է։ Դրանցից ամենահայտնին է Վիքին և բազմաթիվ գաղափարներ ծրագրային ապահովման ձևավորման բնագավառում, որոնք հանրաճանաչ են դարձել Չորսի բանդայի (GoF - Gang of Four) կողմից։ Նրան է պատկանում Cunningham & Cunningham Inc. խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացել է օբյեկտիվ կողմնորոշված ծրագրավորման ոլորտում։ Նա նաև 1995 թվականին ստեղծել է WikiWikiWeb կայքը և ծրագրային ապահովումը՝ առաջին ինտերնետային Վիքին։

2006 թվականի internetnews.com- ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա պատրաստում է արտոնագրել Վիքի հայեցակարգը, նա պատասխանել է, որ իր կարծիքով գաղափարը «պարզապես հնչում է մի բանի նման, որի համար ոչ ոք չի ցանկանա գումար վճարել»[13]։

Ուորդ Քաինգհեմը հետաքրքրությամբ հետևել է վիքիի էջերի խմբագրումների քանակին ու գտնվելու վայրերին՝ որպես սոցիոլոգիական փորձ, և նույնիսկ վիքիի էջի ջնջումը համարում էր իր գործընթացի կայունության մաս[Ն 1][15] :«Տվողներ կան, վերցնողներ էլ կան։ Կարող ես ասել, թե կարդալով հանդերձ նրանք ինչ են գրում»[16]։

2011 թվականին Ուորդ Քանինգհեմը ստեղծել է ամենափոքր դաշնային Վիքին՝ վիքի ֆեդերացիայի գործիքը, որն օգտագործում է ծրագրային ապահովման զարգացման այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ վիքի էջերը ճյուղավորելը։ Նա «Արագաշարժ ծրագրակազմի մշակման հռչակագիրը» ստորագրողներից մեկն է[17]։

Քանինգհեմը նպաստել է օբյեկտի վրա հիմնված ծրագրավորման պրակտիկային, մասնավորապես՝ պատերն լեզուների և (Քենթ Բեքի հետ) CRC (դաս-պատասխանատվություն-համագործակցություն) քարտերի օգտագործմանը։ Նա նաև նպաստում է էքստրեմալ ծրագրավորման ծրագրային ապահովման մշակման մեթոդաբանությանը։ Այս աշխատանքի մեծ մասը կատարվել է համատեղ առաջին վիքի կայքի վրա։

Քանինգհեմի օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանինգհեմին վերագրվում է այն միտքը. «Ինտերնետում ճիշտ պատասխան ստանալու լավագույն միջոցը ոչ թե հարց տալն է, այլ կանխամտածված սխալ պատասխան գրելը»[18]։  Սա վերաբերում է այն դիտարկմանը, որ մարդիկ ավելի արագ են իրենց սխալն ուղղում, քան որևէ հարցի պատասխանում։ Ըստ Սթիվեն ՄակԳիդիի, Քանինգհեմը նրան այդ խորհուրդը տվել է դեռևս 1980-ական թվականների սկզբին, և ՄակԳիդն այն անվանել է «Քանինգհեմի օրենք»[19][20]։ Չնայած այն ստեղծվել էր Usenet համակարգչային ցանցի համար, սակայն այդ օրենքը օգտագործվել է նկարագրելու, թե ինչպես են գործում այլ առցանց համայնքները, ճակատագրի հեգնանքով, ինչպիսիններից լավագույն հարթակ է, օրինակ, Վիքիպեդիան[21]։ Ուորդ Քանինգհեմը հերքում է այդ օրենքի սեփականության իրավունքը[Ն 2]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորդ Քանինգհեմը բնակվում է Օրեգոնի Բեյվերտոն քաղաքում[23]։ Նա ունի սիրողական ռադիոյի բարձրակարգ արտոնագիր, որը տրվել է Կապի դաշնային հանձնաժողովի կողմից, և հեռարձակվում է որպես՝ Kilo Nine Oscar X-ray կամ K9OX[24][25][26][27]:

Քաինգհեմը Նայք ընկերության կողմից արժանացել է «Կոդ ավելի լավ աշխարհի համար» («Code for a Better World») առաջին հետևորդ կոչմանը[28][29]։

  1. «Կան, ովքեր, որ տալիս են, և կան նրանք, ովքեր վերցնում են։ Կարող եք ասել՝ կարդալով, թե ինչ են գրում»[14]․․․
  2. «Սխալ հայտարարություններ, որ համացանցի միջոցով տարածվում են»[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cunningham & Cunningham, Inc.
  2. «Wikimedia Developer Summit 2017 Program». Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. Harry Henderson (2009). Encyclopedia of Computer Science and Technology. Facts On File. էջ 122. ISBN 978-0-8160-6382-6.
  4. «Ward's Home Page». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. The Wikipedia Revolution - Andrew Lih, page 46
  6. Lih, Andrew (2009). The Wikipedia Revolution, p. 58. Hyperion, New York. 9781401303716.
  7. 7,0 7,1 «Our Proven Leadership Team». Citizen Global Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  8. «Venice, Los Angeles» (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Our Proven Leadership Team». Citizen Global Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  10. Rogoway, Mike (2011 թ․ մարտի 24). «Ward Cunningham, inventor of the wiki, has a new job in SoCal». The Oregonian business blog.
  11. «Ward Cunningham Joins CitizenGlobal». Blog.ratedstar.com. 2011 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Ward Cunningham Joins the New Relic Family». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  13. Kerner, Sean Michael (2006 թ․ դեկտեմբերի 8), Q&A with Ward Cunningham, internetnews.com, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին
  14. CyborgCamp
  15. CubeSpace, Portland Oregon (2008 թ․ դեկտեմբերի 7). «Ward Cunningham, Lecture». Cyborg Camp Live Stream – Mogulus Live Broadcast. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին.
  16. CubeSpace, Portland Oregon (2008 թ․ դեկտեմբերի 7). «Ward Cunningham, Lecture». Cyborg Camp Live Stream – Mogulus Live Broadcast. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին.
  17. «Manifesto for Agile Software Development». 2019 թ․ հունիսի 11.
  18. «Jurisimprudence». Schott's Vocab Blog. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  19. WHO WAS CUNNINGHAM OF CUNNINGHAM’S LAW?- “THE BEST WAY TO GET THE RIGHT ANSWER ON THE INTERNET IS NOT TO ASK A QUESTION, BUT TO POST THE WRONG ANSWER.”
  20. McGeady, Steven (2010 թ․ մայիսի 28). «Cunningham's Law». Schott's Vocab. New York Times. Comment No. 119. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին. «n.b. named after Ward Cunningham, a colleague of mine at Tektronix. This was his advice to me in the early 1980s with reference to what was later dubbed USENET, but since generalized to the Web and the Internet as a whole. Ward is now famous as the inventor of the Wiki. Ironically, Wikipedia is now perhaps the most widely-known proof of Cunningham's Law.»
  21. Friedman, Nancy (2010 թ․ մայիսի 31). «Word of the Week: Cunningham's Law». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  22. Cunningham (2015 թ․ հոկտեմբերի 18), NOT CUNNINGHAM'S LAW, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին
  23. «Ward Cunningham Joins the New Relic Family». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  24. Federal, Communications Commission. «K9OX». United States Government. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  25. Federal, Communications Commission. «Ward Cunningham». United States Government. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  26. Federal, Communications Commission. «K9OX, Expired». United States Government. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  27. TenTec, Wiki. «Ward Cunningham». Ten Tec Wiki. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  28. «Уорд Каннингем присоединяется к новой реликвии семьи». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  29. «Nike Materials Index: Open Data Hackathon Tickets at Pivotal Labs, 8/6/2011 - SF Gate». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորդ Քանինգհեմ» հոդվածին։