Ունա Լոուրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ունա Լոուրենս
անգլ.՝ Oona Laurence
Ծնվել էօգոստոսի 1, 2002(2002-08-01)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Ունա Լոուրենս (անգլ.՝ Oona Laurence, օգոստոսի 1, 2002(2002-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի ամերիկացի երիտասարդ դերասանուհի, որը հայտնի է Բրոդվեյի «Մաթիլդա» ներկայացման մեջ Մաթիլդա Վորմվուդի դերը կատարելու շնորհիվ, որին մասնակցել են նաև Բեյլի Ռյոնը, Միլլի Շապիրոն և Սոֆյա Գեննուսան։ Ապրում է Նյու Յորքում և հանդես է գալիս կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում։ «Մաթիլդա» մյուզիքլում կատարած դերի համար Լոուրենսը 2013 թվականին արժանացել է Թոնի մրցանակի[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի թատրոնում մի քանի դերերից և կարճամետրաժ ֆիլմերում ու հեռուստատեսային դրվագներում երկրորդական դերեր կատարելուց հետո՝ 2012 թվականին, Լոուրենսն ընտրվել է մասնակցելու «Մաթիլդա» նոր երաժշտական ներկայացմանը։ Նա ստացել է Մաթիլդայի դերը՝ մասնակցելով շոուին 2013 թվականի մարտի 4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը։

«Մաթիլդա» ներկայացումից հետո Լոուրենսն սկսել է նկարահանվել կինոյում՝ հանդես գալով «Ամերիկյան գլադիատորներ», «Փոքր խաղ», «Ուրիշների վիշտը», «Ես ժպտում եմ ի պատասխան», «Կույսը», «Գառնուկ» և «Ձախլիկը» ֆիլմերում։ Վերջինում մարմնավորելով Ջեյք Ջիլենհոլի և Ռեյչել ՄաքԱդամսի հերոսների դստերը։

Ունա Լոուրենսը նկարահանվել է նաև հեռուստատեսային ֆիլմերում՝ «Օրենք և կարգ։ Հատուկ բաժին» (անգլ.՝ Law and Order: Special Victims Unit) և «Նարնջագույնը նոր սևն է»։

2016 թվականին Լոուրենսը նկարահանվել է «Փիթը և իր վիշապը» (անգլ.՝ Pete's Dragon) ֆիլմում՝ կատարելով Նատալիի դերը, և «Վատ մայրեր» ֆիլմում՝ մարմնավորելով Միլա Կունիսի հերոսուհու՝ Էմիի դստերը՝ Ջեյն Միտչելին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենսն ապրում է Նյու Յորքում և ունի երկու կրտսեր քույրեր՝ Էյմի և Jetè, ովքեր նույնպես դերասանուհիներ են[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Խոնավ ցեմենտ Wet Cement Աղջիկ կարճամետրաժ
Էսթեր Էսթեր Esther կարճամետրաժ
2013 Սարսափելի Փեննին Penny Dreadful Փոքր աղջիկ կարճամետրաժ
Correcting. Perplexing. Patrick. Ջեսիկա Բարնվել
2014 Փոքր խաղ A Little Game Բեքի
Ամերիկյան գլադիատորներ (AKA Tumorhead) American Gladiators Ջեն կարճամետրաժ
2015 Ես ժպտում եմ ի պատասխան I Smile Back Դեյզի
Գառնուկ Lamb Թոմմի գլխավոր դեր
Imaginapped Օլիվիա կարճամետրաժ
Ձախլիկը Southpaw Լեյլա Հոփ
Ուրիշների վիշտը The Grief of Others
Կույսը Damsel Ավա
Վիքի և Ջոննի Vicky & Jonny Վիքին վաղ տարիքում կարճամետրաժ
2016 Փոքր արկղեր Little Boxes Ամբրոսիա
Վատ մայրեր Bad Moms Ջեյն Միտչել
Փիթը և իր վիշապը Pete's Dragon Նատալի
Լիլի + Մարա Lily + Mara Լիլի կարճամետրաժ
2017 The Beguiled Էմի
Վատ մայրերի Սուրբ ծնունդը A Bad Moms Christmas Ջեյն Միտչել
Թաղված աղջիկը The Buried Girl Հոլլի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011 Հայտնի հոգիների պատմություններ Celebrity Ghost Stories Երիտասարդ Ֆիլիսը / Ֆիլիսի դուստրը Էպիզոդ 1
2012 Լուի Louie Չար աղջիկ #4 էպիզոդ 1
2014 Օրենք և կարգ։ Հատուկ բաժին Law & Order: Special Victims Unit Զոե Հարիս Էպիզոդ «Glasgowman's Wrath»
2015 Նարնջագույնը նոր սևն է Orange Is the New Black Թիֆանին 10 տարեկանում Էպիզոդ «A Tittin' and a Hairin'»
2016 Կույր գոտի Blindspot Մայա Էպիզոդ «Swift Hardhearted Stone»

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2013 Մաթիլդա մյուզիքլ Մաթիլդա Վորմվուդ Բրոդվեյ, Սեմ Ս. Շուբերտ թատրոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2013 Թոնի մրցանակ Թոնի մրցանակ թատրոնում ունեցած ակնառու ներդրման համար (Սոֆյա Գենուսայի, Բեյլի Ռյոն և Միլլի Շապիրոյի հետ միասին) Մաթիլդա մյուզիքլ Հաղթանակ
2015 Վաշինգտոնի կինոքննադատների միություն Լավագույն երիտասարդ կատարող Ձախլիկը Առաջադրված
2017 Երիտասարդ դերասան մրցանակ Լավագույն դերակատարում խաղարկային ֆիլմում – պատանի գլխավոր դերակատար Փիթը և իր վիշապը Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/oona-laurence.html
  2. Blake, Meredith Tony Awards 2013: «Matilda's» four young stars are all smiles(անգլ.) // Los Angeles Times : Газета. — 2013.
  3. «5 Things to Know About 'Southpaw's' Oona Laurence - The Tony-winning actress plays Jake Gyllenhaal and Rachel McAdams' characters' daughter». Hilary Lewis. 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Aimee Laurence, Oona Laurence and Jete Laurence at Broadway Kids Team up For LYRICS FOR LIFE Benefit». broadwayworld.com. 2015 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունա Լոուրենս» հոդվածին։