Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
ՎայրԿիև
Հասցե6, вулиця Михайла Грушевського01001
Հիմնադրվել էօգոստոսի 1, 1899
Այցելուներ48 500 մարդ
ՏնօրենWolodymyr Fedossijowytsch Jazenko?[1]
Կայքnamu.ua
Քարտեզ
Քարտեզ

Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний Художній Музей України), ուկրաինական արվեստին նվիրված ամենամեծ թանգարանն է։ Տեղակայված է Կիևի Գրուշևսկու փողոցում գտնվող հատուկ թանգարանի համար Պյոտր Բոյցովի նախագծով և ճարտարապետ Վլադիսլավ Գորոդեցկու կառուցած շենքում, քանդակային լուծումները՝ Էմիլիո Սալյայի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է Կիևում 1899 թվականին որպես «Հնաոճ իրերի և արվեստի քաղաքային թանգարան»։ Ի սկզբանե տարածքի առաջին հարկում ցուցադրվել են Վիկենտի Խվոյկայի հնագիտական գտածոները։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1904 թվականի դեկտեմբերի 23-ին և անվանվել է «Կայսր Նիկոլայ Ալեքսանդրովիչի անվան Կիևի արվեստի և արդյունաբերության գիտական թանգարան»[3], ոչ պաշտոնապես կոչվել է նաև «Հնաոճ իրերի և արվեստի թանգարան»։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել պատմաբան Նիկոլայ Բիլյաշիվսկին։ Թանգարանի ստեղծման առաջին տարիներին թանգարանի հավաքածուն համալրվել է կիևցի հովանավորների հաշվին, շատ աշխատանքներ թանգարանում հայտնվել են հեղափոխության տարիներին մասնավոր հավաքածուների ազգայնացման արդյունքում։ 1936 թվականին թանգարանը վերանվանվել է «Ուկրաինական արվեստի Կիևի պետական թանգարան», 1964 թվականին՝ «ՈւԽՍՀ դեկորատիվ արվեստի պետական թանգարան»։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր գլխարկով աղջկա դիմանկարը», Ալեքսանդր Մուրաշկո

Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանի ֆոնդում առկա է շուրջ 40 հազար ցուցանմուշ, այդ թվում ուկրաինական և արտասահմանյան գեղանկարչության, քանդակագործության և գրաֆիկայի գլուխգործոցներ Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև մեր օրեր։ Թանգարանն ունի Ուկրաինայում սրբապատկերների ամենահարուստ հավաքածուն (Տիրամոր սրբապատկերը, Սուրբ Գևորգի սրբապատկերը)։ Ներկայացված են նաև 19-րդ դարի, ուկրաինական ավանգարդի, գեղանկարչության դասական նմուշներ, 20-21-րդ դարերի գեղանկարչական նորագույն ուղղվածությունները։

12-19-րդ դարերի ուկրաինական սրբապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի սրբապատկերների հավաքածուն համարվում է ամենահայտնի և կարևոր հավաքածուներից մեկը Ուկրաինայում։ Այն պատկանում է հազվագյուտ և եզակի հավաքածուների թվին։

Ուկրաինական սրբապատկերները եզակի երևույթ են ոչ միայն ազգային մշակութային, այլև համաշխարհային մշակույթի համատեքստում։ Սերելով բյուզանդական արվեստի աղբյուրներից և հետագայում կրելով արևմտյան ազդեցություններ՝ ուկրաինական սրբապատկերն ունի իր տարբերակիչ ոճը, որտեղ պատկերն արտահայտված է «ուկրաինական ծագմանը» բնորոշ կերպարով։

Ուկրաինական գեղանկարչությունը 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը ուկրաինական արվեստի պատմության մեջ հայտնի է որպես գեղարվեստական ձեռքբերումների և տաղանդների ժամանակաշրջան և համարվել է «ոսկե դար»։

Ուկրաինական գեղանկարչությանը, ինչպես ռուսական և եվրոպական գեղանկարչությանը, բնորոշ են ժամանակի քաղաքական և սոցիալական փոփոխությունները, գիտատեխնոլոգիական առաջընթացի ձեռքբերումները։

Ուկրաինական արվեստը 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանն ունի 20-րդ դարի արվեստի շուրջ 4000 գործեր, որոնք աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմի մակարդակով։ Այս հավաքածուն ներկայացնում է Ուկրաինայի 20-րդ դարի գեղարվեստական վերնախավի գեղարվեստական և կենսական ուղին։

Հնությունների և արվեստի քաղաքային թանգարանը (թանգարանի անվանումը 1899-1904 թվականներին) իր ստեղծման առաջին իսկ օրերից դարձել է այն մշակույթի կենտրոնը, որտեղ համալրվել են ֆոնդերը, իրականացվել են գիտական աշխատանքներ և ինտենսիվ ցուցահանդեսային գործունեություն։

Թանգարանի երկրորդ հարկի ցուցասրահները վարձակալում էր Կիևի գեղարվեստի ընկերությունը, որի VI ցուցահանդեսով սկիզբ դրվեց թանգարանի ցուցահանդեսային գործունեությանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://art-nostalgie.com.ua/Yatsenko.html
  2. «Забытый самородок. О причудливой судьбе русского зодчего Петра Бойцова». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  3. Сайт истории Киева — Городской музей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։