Սպիտակ թռչուններ են՝ սովորաբար մոխրագույն կամ սև թևերով կամ մեջքով։ Պոչը շատ տեսակների մոտ կլորավուն է։ Հասուն և երիտասարդ առանձնյակների փետուրների գունավորումները տարբեր են և հեշտությամբ կարելի է տարբերել միմյանցից։ Հանդիպում են նաև միջտեսակային հիբրիդներ։ Սնվում է փոքր ձկներով, ջրային անողնաշարավորկենդանիներով, ավելի հազվադեպ սնվում է պտուղներով, ոչ մեծ կրծողներով, այլ կենդանիների ձվերով կամ ձագերով։ Ձվադրում են 2-3 կանաչավուն կամ սպիտակ ու մուգ բծերով ձվեր։ Որորների ցեղի խոշոր ներկայացուցիչները հաճախ կտուցի վրա ունենում են կարմիր բիծ[2][3]։
Որոշ աղբյուրների համաձայն կան որորների ցեղի 45 տեսակներ[4]։