Ամերիկյան արծաթափայլ որոր
Ամերիկյան արծաթափայլ որոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Larus smithsonianus, 1862
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
Larus argentatus smithsonianus |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ամերիկյան արծաթափայլ որոր (լատին․՝ Larus smithsonianus), խոշոր որոր, որը գալիս է Հյուսիսային Ամերիկայից։ Համարվել է Արծաթափայլ որորի ենթատեսակ։ Շատ նման է արծաթափայլ որորին[1]։
Հասուն առանձնյակների մոտ մեջքի և թևերի փետուրները մոխրագույն են, ոտքերը՝ բաց վարդագույն։ Երիտասարդների մարմինն ունի գորշագույն-դարչնագույն երանգավորում։ Պոչն ավելի մուգ գույն է։
Այս թռչունները բնակվում են զանազան վայրերում, այդ թվում՝ ջրամբարներ, բնակելի տարածքներ, աղբավայրերում։ Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ձկներով և այլն։ Բնադրում է ջրային տարածքներին մոտ, ձվադրում են մոտ 3 ձու։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես նոր տեսակ, այս թռչունն առաջին անգամ հայտնաբերվել է 1862 թվականին ամերիկացի օրնիտոլոգ Էլիոտ Կոուսիսի կողմից՝ հիմնվելով Սմիթսոնյան համալսարանից վերցրած փորձանմուշների վրա։ Ավելի ուշ այն վերադասակարգվել է որպես արծաթափայլ որորի ենթատեսակ։ 2002 թվականի մի հետազոտությունից հաստատվել է, որ Ամերիկյան արծաթափայլ որորը չի առնչվում Եվրոպական որորի հետ[2]։ Դաշնային իշխանությունները, ինչպես Բրիտանիայի օրնիտոլոգների միությունը, ներկայումս ճանաչում են այն որպես առանձին տեսակ[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան արծաթափայլ որորը ամրակազմ, ծանր, լայն թևերով, լայն կրծքավանդակով թռչուն է[3]։ Արուներն ունեն 60-66 սմ երկարություն և 1050-1650 գրամ քաշ։ Էգերի մարմնի երկարությունը 53-62սմ է, իսկ քաշը՝ 600-900գրամ։ Թևերի բացվածքը կազմում է 120-ից մինչև 155[1][4]։ Համաձայն ստանդարտ չափումների, թևերի երկարությունը տատանվում է 41.2-ից մինչև 46.8 սմ-ի սահմաններում, կտուցը՝ 4.4-6.2 սմ, իսկ թաթերը՝ 5.5-7.6 սմ[1]։
Հասուն առանձնյակն ունի սպիտակ գլուխ, պոչ, ազդրեր և բաց մոխրագույն մեջք։ Թևերը նույնպես բաց մոխրագույն են։ Սրունքներն ու ոտքերն ունեն բաց վարդագույն երանգ, բայց կարող են երբեմն ստանալ այլ երանգավորում, օրինակ՝ լինել դեղնավուն։ Կտուցը դեղին է և կա կարմիր բիծ։ Ձմռան ամիսներին գլուխը, պարանոցը դարչնագույն են։
Երիտասարդ թռչուններից պահանջվում է 4 տարի, որպեսզի ձեռք բերեն հասուն առանձնյակներին բնորոշ փետրածածկ։ Այս ընթացքում նրանք անցնում են մի քանի փուլերով, որի ընթացքում ձևավորվում է փետրածածկը և արտաքին տեսքով կարող են լինել շատ բազմազան։ Առաջին ձմռանը թռչունները մոխրագույն-շագանակագույն են՝ մուգ պոչով և դարչնագույն ազդրերով՝ մուգ բծերով։ Գլուխը հաճախ ավելի բաց գույն ունի, քան մարմինը։
Ձայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակը չունի երգեցիկ ձայն, բայց մշտապես ձայներ է արձակում։ Նրա ձայն նման է երկար զանգի։ Ձայն արձակելիս գլուխը շարժում[5]։ Ձագերը ձայներ են արձակում՝ կանչելու համար իրենց ծնողներին, վտանգավոր իրավիճակներում և սոված ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Gulls: Of North America, Europe, and Asia by Klaus Malling Olsen & Hans Larsson. Princeton University Press (2004). ISBN 978-0691119977.
- ↑ 2,0 2,1 Sangster, George; J. Martin Collinson; Alan G. Knox; David T. Parkin & Lars Svensson (2007) Taxonomic recommendations for British birds: 4th report Արխիվացված 2012-12-16 archive.today, Ibis, 149 (4): 853-857.
- ↑ Dubois, Philippe J. (1997) "Identification of North American Herring Gull", British Birds, 90:314-324.
- ↑ Pierotti, R. J. & T. P. Good (1994) Herring Gull (Larus argentatus), The Birds of North America Online (A. Poole, Ed.). Ithaca: Cornell Lab of Ornithology. Retrieved 31 October 2008. [Subscription required]
- ↑ Stokes, Donald & Lillian Stokes (1996) Stokes Field Guide to Birds: Eastern Region, Little, Brown & Co.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արծաթափայլ որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արծաթափայլ որոր» հոդվածին։ |
|