Ոսկե արծվի ասպետներ
Ոսկե արծվի ասպետներ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ և Բալթիմոր |
Հիմնադրված | 1872 |
«Ոսկե արծվի ասպետներ» (անգլ.՝ Knights of the Golden Eagle), 1872 թվականին ԱՄՆ Բալթիմոր քաղաքում հիմնադրված եղբայրություն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության սկզբնական նպատակները եղել են իր անդամներին աշխատանք գտնելու հարցում օգնելը և գործազուրկներին աջակցելը։ Անդամությունը բաց է եղել 18 տարին լրացած սպիտակամորթ տղամարդկանց համար, որոնք ֆիզիկական կամ մտավոր արատներ չեն ունեցել, ի վիճակի են եղել գրել ու պաշտպանել իրենց, օրինապաշտ են եղել ու դավանել քրիստոնեություն։ Գործել է նաև «Ոսկե արծվի տիկնայք» անվանումով կանացի մասնաճյուղ[2]։
Իր գոյության առաջին տարիներին խումբը օգնություն է ստացել այլ գաղտնի ընկերություններից և եղբայրական խմբավորումներից։ «Տարօրինակ գործընկերներ» կազմակերպությունը նրանց օգնել է 1875 թվականին հաստատվել Ֆիլադելֆիայում, իսկ «Պիթիասի ասպետների» օգնությամբ 1880 թվականին հաստատվել են Մասաչուսեթսում[3]։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական օթյակները կոչվել են «Ամրոցներ», պետական մակարդակի կառույցները՝ «Մեծ ամրոցներ», իսկ ընդհանուր խումբը՝ «Գերագույն ամրոց»։ 1920-ական թվականների սկզբին ասպետների գլխամասային գրասենյակը գտնվել է Ֆիլադելֆիայի Նորթ Բրոդ փողոցի 814-816 հասցեում[4]։ Կազմակերպության վերջին հայտնի շտաբը գտնվել է Փենսիլվանիա նահանգի Մոնտգոմերի շրջանի Հյուսիսային Ուելս թաղամասում[3][5]։
Անդամություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամակցությունը բաց է եղել 18 տարեկանից բարձր քրիստոնյա սպիտակամորթ տղամարդկանց համար, ովքեր ունեցել են լավ բարոյական նկարագիր, հոգեկան և ֆիզիկական առողջություն, ունակ են եղել գրել, ապահովել իրեք իրենց և հանդիսացել են օրինապաշտ քաղաքացիներ։ 1920-ական թվականների սկզբներին 26 նահանգներում կազմակերպությունն ունեցել է 73 340 անդամ[6]։ Անդամների թիվն անկում է ապրել 1930-ական թվականներին[7]։ 1965 թվականին խմբի անդամների թիվը կզմել է 15 000 մարդ, որոնք մեծի մասամբ կենտրոնացած են եղել Փենսիլվանիայում[8]։ 1970-ական թվականների վերջին գիտնական Ալվին Ջ․ Շմիդտը չի կարողացել գտնել խմբի ընթացիկ հասցեն և որոշել է, որ այն կազմալուծվել է[3]։
Ծիսակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպետների ծիսակրգում գործել է երեք աստիճան՝ հիմնված խաչակիրների պատմության վրա. առաջին աստիճանն ուշադրություն դարձրել է ուխտավորին և թեկնածուին հավատարմություն սովորեցրել Աստծուն ու մարդկանց, երկրորդ աստիճանը որպես օրինակ օգտագործել է միջնադարյան ասպետին` իր անդամին կրոնը, հավատարմությունը, քաջությունը, բարեգործությունը, քաղաքավարությունը և հյուրընկալությունը հարգել սովորեցնելու համար, երրորդ աստիճանը հիմնված է եղել խաչակիրների կերպարի վրա և այն «նախապատրաստել է իր անդամին ընդդեմ իր թշնամիների չարիքի»[9]։ «Ոսկե արծվի տիկնանց» անդամներն ստացել են մեկ աստիճան[3], երդումները տրվել են բաց Աստվածաշնչի վրա[10]։
Արծվի տուն միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա ասպետների փոխշահավետ թևն էր, որի նպատակն էր պաշտպանել միաբանության տարեց անդամներին, ինչպես նաև նրանց այրիներին ու որբերին։ Այն ապահովվում էր մեկ շնչին ընկնող հարկով այն օթյակներում, որոնք ընդգրկված էին դրանում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alvin J. Schmidt Fraternal Orders (Westport, CT: Greenwood Press), 1980, p. 189
- ↑ Schmidt pp. 189–90
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Schmidt p. 190
- ↑ Preuss, Arthur A Dictionary of Secret and other Societies St. Louis: B. Herder Book Co. 1924; republished Detroit: Gale Reference Company 1966; p. 232
- ↑ Whalen, William J. Handbook of Secret Organization Milwaukee: The Bruce Publishing Co. 1966; Second printing 1967 p. 130
- ↑ Preuss p. 232
- ↑ Schmidt p. 189–90
- ↑ Whalen p. 83
- ↑ Schmidt p. 189
- ↑ Whalen p.82
- ↑ Preuss p. 112 Preuss was unable to get in touch with this group in the early 1920s.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոսկե արծվի ասպետներ կատեգորիայում։ |