Ոսկե արծվի ասպետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե արծվի ասպետներ
Տեսակկազմակերպություն
Երկիր ԱՄՆ և  Բալթիմոր
Հիմնադրված1872

«Ոսկե արծվի ասպետներ» (անգլ.՝ Knights of the Golden Eagle), 1872 թվականին ԱՄՆ Բալթիմոր քաղաքում հիմնադրված եղբայրություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության սկզբնական նպատակները եղել են իր անդամներին աշխատանք գտնելու հարցում օգնելը և գործազուրկներին աջակցելը։ Անդամությունը բաց է եղել 18 տարին լրացած սպիտակամորթ տղամարդկանց համար, որոնք ֆիզիկական կամ մտավոր արատներ չեն ունեցել, ի վիճակի են եղել գրել ու պաշտպանել իրենց, օրինապաշտ են եղել ու դավանել քրիստոնեություն։ Գործել է նաև «Ոսկե արծվի տիկնայք» անվանումով կանացի մասնաճյուղ[2]։

Իր գոյության առաջին տարիներին խումբը օգնություն է ստացել այլ գաղտնի ընկերություններից և եղբայրական խմբավորումներից։ «Տարօրինակ գործընկերներ» կազմակերպությունը նրանց օգնել է 1875 թվականին հաստատվել Ֆիլադելֆիայում, իսկ «Պիթիասի ասպետների» օգնությամբ 1880 թվականին հաստատվել են Մասաչուսեթսում[3]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական օթյակները կոչվել են «Ամրոցներ», պետական մակարդակի կառույցները՝ «Մեծ ամրոցներ», իսկ ընդհանուր խումբը՝ «Գերագույն ամրոց»։ 1920-ական թվականների սկզբին ասպետների գլխամասային գրասենյակը գտնվել է Ֆիլադելֆիայի Նորթ Բրոդ փողոցի 814-816 հասցեում[4]։ Կազմակերպության վերջին հայտնի շտաբը գտնվել է Փենսիլվանիա նահանգի Մոնտգոմերի շրջանի Հյուսիսային Ուելս թաղամասում[3][5]։

Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցությունը բաց է եղել 18 տարեկանից բարձր քրիստոնյա սպիտակամորթ տղամարդկանց համար, ովքեր ունեցել են լավ բարոյական նկարագիր, հոգեկան և ֆիզիկական առողջություն, ունակ են եղել գրել, ապահովել իրեք իրենց և հանդիսացել են օրինապաշտ քաղաքացիներ։ 1920-ական թվականների սկզբներին 26 նահանգներում կազմակերպությունն ունեցել է 73 340 անդամ[6]։ Անդամների թիվն անկում է ապրել 1930-ական թվականներին[7]։ 1965 թվականին խմբի անդամների թիվը կզմել է 15 000 մարդ, որոնք մեծի մասամբ կենտրոնացած են եղել Փենսիլվանիայում[8]։ 1970-ական թվականների վերջին գիտնական Ալվին Ջ․ Շմիդտը չի կարողացել գտնել խմբի ընթացիկ հասցեն և որոշել է, որ այն կազմալուծվել է[3]։

Ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետների ծիսակրգում գործել է երեք աստիճան՝ հիմնված խաչակիրների պատմության վրա. առաջին աստիճանն ուշադրություն դարձրել է ուխտավորին և թեկնածուին հավատարմություն սովորեցրել Աստծուն ու մարդկանց, երկրորդ աստիճանը որպես օրինակ օգտագործել է միջնադարյան ասպետին` իր անդամին կրոնը, հավատարմությունը, քաջությունը, բարեգործությունը, քաղաքավարությունը և հյուրընկալությունը հարգել սովորեցնելու համար, երրորդ աստիճանը հիմնված է եղել խաչակիրների կերպարի վրա և այն «նախապատրաստել է իր անդամին ընդդեմ իր թշնամիների չարիքի»[9]։ «Ոսկե արծվի տիկնանց» անդամներն ստացել են մեկ աստիճան[3], երդումները տրվել են բաց Աստվածաշնչի վրա[10]։

Արծվի տուն միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ասպետների փոխշահավետ թևն էր, որի նպատակն էր պաշտպանել միաբանության տարեց անդամներին, ինչպես նաև նրանց այրիներին ու որբերին։ Այն ապահովվում էր մեկ շնչին ընկնող հարկով այն օթյակներում, որոնք ընդգրկված էին դրանում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alvin J. Schmidt Fraternal Orders (Westport, CT: Greenwood Press), 1980, p. 189
  2. Schmidt pp. 189–90
  3. 3,0 3,1 3,2 3,3 Schmidt p. 190
  4. Preuss, Arthur A Dictionary of Secret and other Societies St. Louis: B. Herder Book Co. 1924; republished Detroit: Gale Reference Company 1966; p. 232
  5. Whalen, William J. Handbook of Secret Organization Milwaukee: The Bruce Publishing Co. 1966; Second printing 1967 p. 130
  6. Preuss p. 232
  7. Schmidt p. 189–90
  8. Whalen p. 83
  9. Schmidt p. 189
  10. Whalen p.82
  11. Preuss p. 112 Preuss was unable to get in touch with this group in the early 1920s.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]