Ում մահն է գուժում զանգը (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ում մահն է գուժում զանգը անգլ.՝ For Whom the Bell Tolls | |
---|---|
Հեղինակ | Էռնեստ Հեմինգուեյ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատերազմական գեղարվեստական ստեղծարործություն, war literature? և պատերազմական վեպ |
Թեմա | Իսպանիայի քաղաքացիական պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Իսպանիա |
Նախորդ | The Fifth Column and the First Forty-Nine Stories? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 21, 1940 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20210122 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Ում մահն է գուժում զանգը |
For Whom the Bell Tolls Վիքիպահեստում |
Ում մահն է գուժում զանգը (անգլ.՝ For Whom the Bell Tolls), Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որ գրվել է 1940 թվականին։ Վեպը պատմում է Ռոբերտ Ջորդանի՝ Ինտերնացիոնալ բրիգադի ամերիկացի երիտասարդ զինվորի մասին, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեկնել է պարտիզանների մոտ։ Որպես մասնագետի՝ նրան հանձնարարված էր կամրջի պայթեցում՝ Սեգովիայի հարձակման ժամանակ ֆրանկիստների արշավը կասեցնելու համար։ Հեմինգուեյն ասել է, որ վեպում Մարիային նկարագրելիս պատկերացրել է Ինգրիդ Բերգմանին, ով էլ հենց երեք տարի անց խաղաց նրա դերը համանուն ֆիլմում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվական, Իսպանիա։ Ավարտվում է քաղաքացիական պատերազմի առաջին տարին։ Ռոբերտ Ջորդանը, ով Պաբլոյի պարտիզանական ջոկատ է գալիս հանրապետական ուժերի հրամանով, հանդիպում է Մարիային։ Վերջինիս կյանքը ջախջախվել է պատերազմի հարվածներից։ Ահա այստեղ էլ զարգանում են վեպի հիմնական գործողությունները. Պաբլոյի՝ վտանգավոր հանձնարարությունը չկատարելու ցանկության ու Ջորդանի՝ պարտքի զգացման բախումը, ինչպես նաև բախվում են Ջորդանի պատասխանատվության զգացումն ու կյանքի՝ նոր ձեռք բերած համը, որըպայմանավորված է Մարիայի հանդեպ սիրով։ Վեպի նշանակալի մասը պատմվում է Ռոբերտ Ջորդանի մտքերով ու ապրումներով, իր հոր ու պապի, Մադրիդում ունեցած հանդիպումների մասին հիշողություններով։ Պաբլոյի կինը՝ Պիլարը, պատմում է քաղաքացիական պատերազմի սարսափների մասին։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Ջորդան — մասնագետ-պայթեցնող
- Անսելմո — ծերունի, որսորդ և ուղեկցորդ, Պաբլոյի խմբի անդամ
- Պաբլո— պարտիզանական խմբի առաջնորդ
- Ռաֆաել — գնչու, Պաբլոյի խմբի անդամ
- Մարիա- Ջորդանի սիրելին, ապրում է Պաբլոյի խմբի հետ
- Պիլար-Պաբլոյի կինը, գնչուհի
- Ագուստին - Պաբլոյի խմբի անդամ
- Էլ Սորդո (Խուլ) — հարևան պարտիզանական ջոկատի առաջնորդ
- Ֆերնանդո-Պաբլոյի խմբի անդամ
- Անդրես- Պաբլոյի խմբի անդամ, Էլդարիոյի եղբարը
- Էլդարիո- Պաբլոյի խմբի անդամ, Անդերսի եղբայրը
- Պրիմիտիվո-Պաբլոյի խմբի անդամ
- Խոակին-երիտասարդ, Էլ Սորդոյի խմբի անդամ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ում մահն է գուժում զանգը (վեպ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ում մահն է գուժում զանգը (վեպ)» հոդվածին։ |
|