Շվեխաթ (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շվեխաթ
գերմ.՝ Schwechat
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Ներքին բաժանումKledering?, Mannswörth?, Rannersdorf? և Schwechat?
Մակերես44,73 կմ²
ԲԾՄ162 մետր
Բնակչություն18 026 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ2320[2]
Ավտոմոբիլային կոդSW
Պաշտոնական կայքschwechat.gv.at
Շվեխաթ (Ավստրիա) (Ավստրիա)##
Շվեխաթ (Ավստրիա) (Ավստրիա)

Շվեխաթ (գերմ.՝ Schwechat), քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Քաղաքը հայտնի է դարձել այնտեղ տեղակայված Վիեննայի միջազգային օդանավակայանով, ինչպես նաև գարեջրի տեղական ապրանքանիշով, որը կոչվում է քաղաքի անունով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հարավ-արևելքում։ Մտնում է Վիեննա շրջանի մեջ։ Վիեննան բաժանված է չորս վարչատարածքային միավորի, որոնք կոչվում են կադաստրային համայնքներ (գերմ.՝ Katastralgemeinde): Դրանք են Քլեդերինգը (գերմ.՝ Kledering), Մանսվյորթը (գերմ.՝ Mannswörth), Ռանեռսդորֆ (գերմ.՝ Rannersdorf) և Շվեխաթը (գերմ.՝ Schwechat): Քաղաքը կոչվել է Շվեխաթ գետի անունով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։ Զբաղեցնում է 44,7 կմ²։ Ծովի մակարդակից ունի 162 մետր բարձրություն։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 15.456 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 321 մարդ 1 կմ-ի վրա։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Austrian Airlines-ի շենքը

Քաղաքում է գտնվում OMV նավթավերամշակման գործարանը[3], Brauerei Schwechat և Brau Union գարեջրագործարանները, Leipnik-Lundenburger կորպորացիայի գլխամասը, Borealis քիմգործարանը և այլ խոշոր ձեռնարկություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական տիրապետության տարիներին ժամանակակից Շվեխաթի տարածքում գտնվում էր Ալա Նովա (գերմ.՝ Ala Nova) ավանը։ Շվեխաթ բնակավայրի առաջին հայտնի հիշատակումը 1334 թվականի մի փաստաթղթում է[4]։ 1724 թվականին հիմնադրվել է տեքստիլի գործարան։ Շվեխաթը շատ է շահել XIX դարի ավստրիական ինդուստրացումից։ Շատ ընկերություններ, որոնք հիմնվել են այդ ժամանակ, գործում են մինչև հիմա։ Շվեխաթը ստացել է քաղաքի կարգավիճակ 1924 թվականին, միացվել է Վիեննայի շրջանին 1938 թվականին։ Այն ստացել է առանձին քաղաքի կարգավիճակ 1945 թվականին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեխաթի երկաթուղային թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]