Շչեպկինյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շչեպկինյան անտառ
Щепкинский лес
Տեսակպուրակ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Հիմնվել է20-րդ դարի սկիզբ
Մակերես16
Շչեպկինյան անտառը գտնվում է Ռուսաստանում
Շչեպկինյան անտառ
Շչեպկինյան անտառը գտնվում է Երկիրում
Շչեպկինյան անտառ

Շչեպկինյան անտառ, հատուկ հսկողության տակ գտնվող տարածք։ Համարվում է Դոնի Ռոստովի բնության ամենամեծ հսկվող հատվածը[1]։

Անվանվել է Շչեպկինյան դաշտավայրի անունով[2]։ Դրանից բացի, որոշ տվյալների համաձայն, Շչեպկինյան անտառն անվանվել է մոտակա բնակավայրերից մեկի` Շչեպկին գյուղի անունով։ Անտառը ձգվում է հյուսիսից հարավ` 4 կմ, արևմուտքից արևելք`4-4.5 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Ռոստովի մարզի տարածքում, Շչեպկին գյուղի շրջակայքում տարբեր ծառատեսակներ տնկելու որոշում ընդունվեց։ Դա էլ հանդիսացավ Շչեպկինյան անտառի նախապատմությունը։ Հայտնի է, որ ծառատունկը պետք է իրականացվեր բնությունը հարստացնելու և կենդանական աշխարհին ավելի հարմարավետ ապաստան տալու նպատակով, բայց տնտեսության անկման պատճառով մտահղացումը չիրականացավ[3]։ Մնացին անտառածածկ հատվածներ, որոնք հիացնում են իրենց գեղեցկությամբ։

Շչեպկինյան անտառը համարվում է քաղաքի եզրագծի մոտ գտնվող ամենամեծ արհեստական անտառը։ Դոնի Ռոստովի բնակիչները շատ են սիրում Շչեպկինյան անտառում նշել տոները։ Տոների անցկացմանը զուգահեռ, այստեղ կազմակերպվում են տարբեր խաղեր, փեյնթբոլի մրցումներ, ավտոմրցաշարեր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչեպկինյան անտառը գտնվում է Դոնի Ռոստովի հյուսիսարևմտյան հատվածում։ Անտառի տարածքում կա 2 մեծ հոր, որոնցից մեկը լցված է ջրով։ Այդ հորում լողալն արգելվում է։ Անտառի արևելքում կա արհեստական լիճ, որն առաջացել է Մեծ Կամիշևախա և Տեմերնիկ գետերի վտակների հետևանքով[4]։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրով լված հորի մեջ բազմացվում են ձկներ`արծաթագույն կարաս, ավազային ցլիկաձուկ, ինչպես նաև խեցգետին։ Անտառի կենդանական աշխարհը հարուստ է, կան եղնիկներ, աղվեսներ, նապաստակներ, վարազներ, փասիաններ, կաքավներ, ձկնկուլներ և այլն։ Շչեպկինյան անտառի տարածքում որսն արգելվում է։ Ձկնորսության համար թույլտվություն հարկավոր չէ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Щепкинский лес | Отдых на природе в Ростовской области. Каталог №1: фотографии, адреса, маршруты. | Rest61.ru». rest61.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. «Щепкинский лес». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. kerrangjke; rostov_don (2012 թ․ նոյեմբերի 15). «Щепкинский лес». Ростовское городское сообщество. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «Щепкинский лес». yanval.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «Щепкинский лес - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.