Շչեպկինյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Շչեպկինյան անտառ
Щепкинский лес
Shchepkin park.jpg
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Հիմնվել է 20-րդ դարի սկիզբ
Մակերես 16
Կոորդինատներ: 47°19′50.020000099609″ հս․ լ. 39°46′49.010000101589″ ավ. ե. / 47.33056111113877762° հս․. լ. 39.78028055558377218° ավ. ե. / 47.33056111113877762; 39.78028055558377218
Շչեպկինյան անտառը գտնվում է Ռուսաստանում
Շչեպկինյան անտառ
Շչեպկինյան անտառը գտնվում է Աշխարհում
Շչեպկինյան անտառ

Շչեպկինյան անտառ, հատուկ հսկողության տակ գտնվող տարածք: Համարվում է Դոնի Ռոստովի բնության ամենամեծ հսկվող հատվածը[1]:

Անվանվել է Շչեպկինյան դաշտավայրի անունով[2]: Դրանից բացի, որոշ տվյալների համաձայն, Շչեպկինյան անտառն անվանվել է մոտակա բնակավայրերից մեկի` Շչեպկին գյուղի անունով: Անտառը ձգվում է հյուսիսից հարավ` 4 կմ, արևմուտքից արևելք`4-4.5 կմ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Ռոստովի մարզի տարածքում, Շչեպկին գյուղի շրջակայքում տարբեր ծառատեսակներ տնկելու որոշում ընդունվեց: Դա էլ հանդիսացավ Շչեպկինյան անտառի նախապատմությունը: Հայտնի է, որ ծառատունկը պետք է իրականացվեր բնությունը հարստացնելու և կենդանական աշխարհին ավելի հարմարավետ ապաստան տալու նպատակով, բայց տնտեսության անկման պատճառով մտահղացումը չիրականացավ[3]: Մնացին անտառածածկ հատվածներ, որոնք հիացնում են իրենց գեղեցկությամբ:

Շչեպկինյան անտառը համարվում է քաղաքի եզրագծի մոտ գտնվող ամենամեծ արհեստական անտառը: Դոնի Ռոստովի բնակիչները շատ են սիրում Շչեպկինյան անտառում նշել տոները: Տոների անցկացմանը զուգահեռ, այստեղ կազմակերպվում են տարբեր խաղեր, փեյնթբոլի մրցումներ, ավտոմրցաշարեր:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչեպկինյան անտառը գտնվում է Դոնի Ռոստովի հյուսիսարևմտյան հատվածում: Անտառի տարածքում կա 2 մեծ հոր, որոնցից մեկը լցված է ջրով: Այդ հորում լողալն արգելվում է: Անտառի արևելքում կա արհեստական լիճ, որն առաջացել է Մեծ Կամիշևախա և Տեմերնիկ գետերի վտակների հետևանքով[4]:

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրով լված հորի մեջ բազմացվում են ձկներ`արծաթագույն կարաս, ավազային ցլիկաձուկ, ինչպես նաև խեցգետին: Անտառի կենդանական աշխարհը հարուստ է, կան եղնիկներ, աղվեսներ, նապաստակներ, վարազներ, փասիաններ, կաքավներ, ձկնկուլներ և այլն: Շչեպկինյան անտառի տարածքում որսն արգելվում է: Ձկնորսության համար թույլտվություն հարկավոր չէ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Щепкинский лес | Отдых на природе в Ростовской области. Каталог №1: фотографии, адреса, маршруты. | Rest61.ru»։ rest61.ru։ Վերցված է 2017-01-07 
  2. «Щепкинский лес»։ Վերցված է 2017-01-07 
  3. kerrangjke, rostov_don (2012-11-15)։ «Щепкинский лес»։ Ростовское городское сообщество։ Վերցված է 2017-01-07 
  4. «Щепкинский лес»։ yanval.ru։ Վերցված է 2017-01-07 
  5. «Щепкинский лес - Wikimapia»։ wikimapia.org։ Վերցված է 2017-01-07