Շուրի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուրի ամրոց
Տեսակgusuku?, պետական մարմին, պաշտոնական նստավայր և թանգարան
Երկիր Ճապոնիա և  Ռյուկյու
ՏեղագրությունՆահա և Օկինավա
ՎայրShuri?
Հասցե沖縄県那覇市首里金城町1丁目2 և 沖縄県那覇市首里金城町1-2[1]422-8005
Ճարտարապետական ոճRyukyuan architecture?
ՇինանյութRyukyuan limestone? և փայտ
Մակերես7,3 հեկտար
Կազմված էShureimon?
Մասն էՌյուկյու պետության հուշարձանների ցանկ, Shurijo Castle Park? և 100 Fine Castles of Japan
ՍպասարկողChūzan?
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Հիմնադրված է14-րդ դար
Պարգևներ
Իրադարձություններ2019 Shuri Castle fire?[3], reconstruction?, հրդեհ, reconstruction?, հրդեհ, reconstruction?, ոչնչացում և reconstruction?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, Historic Site of Japan?[4] և Ճապոնիայի ազգային հարստություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Շուրի ամրոց [ɕɯɾʲi d͡ʑoː], ամրոց Ճապոնիայում։ Տեղակայված էր Օկինավա պրոֆեկտուրայի Նահա քաղաքի Շուրի շրջանում։ Պատկանում էր ռյուկյուական դղյակների տեսակին։

Ռյուկյուական պետության գոյության ընթացքում Շուրի ամրոցը միապետի նստավայր է եղել։ Դրա երկարությունը հյուսիսից հարավ կազմել է 270 մ, արևմուտքից արևելք՝ 400 մ։ Նախագծում ամրոցը նման էր օվալի, որը շրջապատված էր քարե պատերով։ Ընդհանուր մակերեսը 46.167 մ քառակուսի էր։ Ամրոցի արտաքին պատը և արտաքին գավիթն ունեին չորս կամարակապ դարպաս, ներքին պատերը և բակը՝ ութ դարպաս։ Ներքին բակի տարածքում տեղակայված էին Ռյուկյու պետության գլխավոր պալատն ու կառավարական շինությունները։ Ճապոնիայում հայտնի արարողակարգային դարպասները ամրոցի արտաքին պատի երկրորդ դարպասն էին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պատերն ու դարպասները
Սյուրեյմոնի արարողակարգային դարպասները

Շուրի ամրոցի կառուցման ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Ենթադրաբար այն կառուցվել է Սանզանի օրոք (1322-1429 թթ)։ Երբ Շին Հաշին միավորեց Օկինավայի երեք իշխանությունները և հիմնեց Ռյուկյու թագավորությունը, Շուրին դարձրեց իր նստավայրը 1429 թվականից։ Շուրին շուրջ 450 տարի եղել է թագավորական նստավայր[5]։ Ամրոցի շուրջը ծավալվող քաղաքը դարձել էր խոշոր առևտրամշակութային կենտրոն։ Ամրոցը մի քանի անգամ այրվել և վերանորոգվել է։ Դա Ռյուկյուի կղզեխմբի ամենագեղեցիկ և շքեղ շենքն էր։

1609 թվականին՝ Շի Նիի օրոք, Շուրին գրավվել է Սացումա ճապոնական իշխանության զորքի կողմից[6]։ Ամրոցը էապես վնասվել է 1709 թվականին, իսկ 1715 թվականին վերականգնվել է։ 1879 թվականին Ճապոնիայի կողմից Ռյուկյուի բռնակցման կապակցությամբ ռյուկյուական վերջին վան Շի Թայը Շուրի ամրոցը հանձնել է Ճապոնիայի կառավարությանը։ 1923 թվականին ճապոնացի ճարտարապետ Տյուտա Իտոն հիմնանորոգել է Շուրի ամրոցը, իսկ երկու տարի անց ամբողջ կառույցն ընդգրկվել է Ճապոնիայի ազգային գանձերի գրանցամատյանում։

1944 թվականին ամրոցը ոչնչացվել է ամերիկյան օդանավատորմի կողմից, որն իրականացնում էր Ճապոնիայի 32-րդ բանակի շտաբի ռմբակոծում։ 1945 թվականի ապրիլի 1-ին ամրոցից ոչ հեռու գտնվող Հագուսի լողափում վայրէջք կատարեց Միացյալ Նահանգների 5-րդ ծովային գնդի 1-ին ստորաբաժանումը։ Այդ ժամանակ Շուրի ամրոցը դարձել էր պաշտպանական գծի հանգուցակետը, որն ամերիկյան աղբյուրներում կոչվում է «Շուրի գիծ» (անգլ.՝ Shuri Line)։ Այն փլուզվել է 1945 թվականի ապրիլի 30-ին։ Գրեթե մեկ ամիս շարունակ տեղի էին ունենում դաժան մարտեր կամիկաձեների և տեղական սարսափելի եղանակի դեմ։ Մայիսի 25-27-ը միջնադարյան ամրոցը շարունակ գնդակոծվում էր ամերիկյան «Mississippi» (BB-41) նավի հրետանու կողմից։ Մայիսի 27-ին ամրոցում հրդեհ բռնկվեց։ Շուտով ամրոցի փլատակների վրա անսպասելիորեն բարձրացավ Համադաշնության ծովային դրոշը, որը տեսանելի էր երկու մղոն հեռավորությունից և այդտեղ մնաց երեք օր։

1950 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ամերիկյան օկուպացիոն իշխանությունները Շուրիի ավերակների վրա բացեցին Ռյուկյուի համալսարանը (գտնվում էր այդտեղ մինչև 1975 թվականը)։ 1958 թվականին վերականգնվեցին Սյուրեյմոնի դարպասները։

1972 թվականին, երբ Օկինավան վերադարձավ Ճապոնիայի կազմ, ամրոցը հռչակվեց որպես ազգային կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձան։ 1986 թվականին սկսվեցին պալատի, պատերի, դարպասների, շենքերի, պարտեզների վերականգնման համալիր աշխատանքներ։ 1992 թվականին ամրոցը դարձավ Օկինավա նահանգի պետական մշակութային արգելոցի մաս։

2000 թվականին Շուրի ամրոցը ևս 8 գուսուկուի և ուտակիի հետ ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին ամրոցում ևս մեկ հրդեհ է բռնկվել՝ ամբողջությամբ ոչնչացնելով յոթ շենք, այդ թվում՝ համալիրի հիմնական շենքը[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rekimin.com/place
  2. https://www.nikkenren.com/kenchiku/pdf/524/0524.pdf
  3. https://www.japantimes.co.jp/news/2019/10/31/national/shuri-castle-fire/
  4. https://kunishitei.bunka.go.jp/heritage/detail/401/3025
  5. Okinawa Prefectural reserve cultural assets center (2016). «発見!首里城の食といのり». Comprehensive Database of Archaeological Site Reports in Japan. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Turnbull, Stephen (2009). The Samurai Capture a King: Okinawa 1609. Oxford: Osprey Publishing. էջեր 58. ISBN 9781846034428.
  7. «首里城で火災、消火活動中 正殿、北殿、南殿が全焼:朝日新聞デジタル» (ճապոներեն). 朝日新聞デジタル. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Shuri Castle, a symbol of Okinawa, destroyed in fire». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 31. ISSN 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուրի ամրոց» հոդվածին։