Շուդդոդանա
Շուդդոդանա | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 6-րդ դար |
Ծննդավայր | Kapilavastu, Հնդկաստան |
Մահացել է՝ | անհայտ |
Վախճանի վայր | Kapilavastu, Հնդկաստան |
Երկիր | Նեպալ |
Տոհմ | family of Gautama Buddha? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Sihahanu? |
Երեխաներ | Բուդդա, Նանդա և Nanda? |
Շուդդոդանա (սանսկրիտ՝ «մաքուր բրինձ»), Սիդհարթա Գաուտամա Շակյամունի Բուդդայի (Բուդդա) հայրը՝ ըստ «արդի համաշխարհային ժամանակաշրջանի» բուդդիստների[1]։ Պալի կանոնը պարունակում է մասնակի տեղեկություններ Շուդդոդանայի մասին։ Նրա մասին կանոնից ստացված տեղեկությունները մեկնաբանվում են Միլինդապանհայի դասական «Տերավադա» տեքստում («Մենանդերի արքայի հարցերը»)[2]։
Շուդդոդանան Հյուսիսային Հնդկաստանի իշխանություններից մեկի ռաջան էր, պատկանում էր Գաուտամայի (Պալի Գոտամա) գոթրային (ընտանիքին)։ Նա փորձել է պաշտպանել իր որդուն առօրյա կյանքի դժվարություններից՝ պատվիրելով նրա համար երեք պալատ կառուցել, որոնցում նա իր ժամանակի մեծ մասը կանցկացներ երանության և հաճույքների մեջ, քանի որ կանխագուշակվել էր Շուդդոդանայի ծնվելուց առաջ, որ ինքը կամ կդառնար Մեծ թագավոր, որը նվաճելու էր Ջամբուդվիպան (Հնդկաստան, կամ բառի լայն իմաստով՝ ամբողջ աշխարհը), կամ Մեծագույն հոգևոր առաջնորդ, որի կյանքը կապված կլինի ասկետիզմի հետ[3]։
Շուդդոդանայի կինը թագուհի Մահամայան էր, որը մահացել է որդու՝ Սիդհարթայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Շուդդոդանան ոչ այնքան թագավոր էր, որքան առաջնորդ, ընտրովի պաշտոններ ունեցող հանրապետության իշխան, ով հաջողությամբ ղեկավարել է երկիրը երկար տարիներ։
Հետագայում Շուդդոդանան հակված է եղել ընդունել Բուդդայի ուսմունքները։ Շուդդոդանայի թոռը (Բուդդայի որդին)՝ Ռահուլան, ընդունել է Դհարման (Բուդդայի ուսմունքները) և հետագայում դարձել է արհաթ, այսինքն՝ նա կարողացել է իրականացնել դհարման։ Այլ թագավորներ նույնպես ընդունել են բուդդայականություն՝ Բիմբիսարան, Աջատաշատրան և, վերջապես, մոտ երկու հարյուր տարի անց Աշոկան։ Նա հաղթանակ է տարել Կալինգայի թագավորության նկատմամբ, զղջացել է, որ արյուն է թափել և ընդունել է Դհարման։ Աշոկան սկսել է հովանավորել Սանգհային (բուդդայական համայնք)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Типитака.
- Суттанипата. Пер. Н. И. Герасимова. \В кн. Стержень жизни. М.: 1997.
- Милиндапаньха. Пер. с пали А. Парибка. 1989.
- Буддачарита. Жизнь Будды. Пер. с санскр. Конст. Бальмонта. М.: 1983.
- Буддизм. Словарь. М.: 1995.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schumann, Hans Wolfgang (2004). «The historical Buddha : the times, life, and teachings of the founder of Buddhism». Motilal Banarsidass. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ https://www.accesstoinsight.org/tipitaka/kn/snp/snp.3.11.than.html
- ↑ Keown, Damien (2003). «A dictionary of Buddhism». Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.