Աշոկա (հիմնադրամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{անվանում}}}
Տիպ{{{տիպ}}}

Աշոկա, Աշոկա. նորարարություն հասարակության համար (անգլ.՝ Ashoka, անգլ.՝ Ashoka: Innovators for the Public), ԱՄՆ Կոլումբիա շրջանի օրենսդրությամբ գործող միջազգային ոչ առևտրային կազմակերպություն[1], գլոբալ կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում գործող անձինք կամ կազմակերպություններ գտնելուն, աջակցելուն և ֆինանսավորելուն[2][3]։

«Աշոկան» առաջին կազմակերպությունն է, որը համակարգված զբաղվում է սոցիալական նախաձեռնությունների աջակցությամբ, սոցիալական ձեռնարկություն երևույթի և հենց «սոցիալական ձեռնարկատիրություն» տերմինի հանրայնացմամբ[2][4]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Դրայթոնը

McKinsey & Company-ի բիզնեսի կառավարման նախկին խորհրդատու Բիլ Դրայթոնը հիմնել է «Աշոկա» ֆոնդը 1980 թվականի հունիսի 3-ին[1][2][5]։

Անվան ընտրության հարցում Դրայթոնին ոգեշնչել է հնդիկ արքա Աշոկա Մեծը, որը կառավարել է Մաուրյաների պետությունը մ.թ.ա. 273-232 թվականներին և արյունալի պատերազմի արդյունքում իրեն է ենթարկել Հարավային Ասիայի մեծագույն մասը` ժամանակակից Աֆղանստանից մինչև Բենգալիա և դեպի հարավ, Մայսուր, ինչից հետո արմատապես փոխել է իր սկզբունքները` իր կառավարման գլխավոր նպատակը դարձնելով մշակույթի տարածումը, ընդհանուր կենսամակարդակի բարձրացումն ու կրթության զարգացումը[6]։

Ըստ ժամանակակից հետազոտողների, այս կառավարիչը բուդդայականության` համաշխարհային կրոն դառնալու համար ավելի շատ բան է արել, քան աշխարհում որևէ այլ ոք[7]։

«Աշոկա» հիմնադրամի գլխամասը գտնվում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում[4]։ 2014 թվականին կազմակերպությունը 37 տարածաշրջանային գրասենյակներ է բացել ամբողջ աշխարհում[8]։

Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Աշոկայի բյուջեն կազմել է տարեկան 50.000 ամերիկյան դոլար, 2008 թվականի հունվարին այն դարձել է 30 միլիոն ամերիկյան դոլար[9]։

Ըստ 2010-2011 թվականների տվյալների` Աշոկա ֆոնդը տիրապետում է սեփական ավելի քան 85 մլն ամերիկյան դոլարի` կատարելով ավելի քան 5 մլն դոլար ներդրում[10]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2007 թվականի տվյալների` կազմակերպության կազմում հաշվվում են 1800 անդամ-շահառուներ աշխարհի 60 երկներից[3]։ 2011 թվականի նրանց թիվը հասել է 2000-ի[2]։ Ըստ կազմակերպության տվյալների` 2014 թվականին մասնակիցների թիվը դարձել է 3000` 70 երկրներից[5][11]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոկա ֆոնդն աջակցել է բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների, դրանց նախաձեռնողներին ու ղեկավարներին, մասնավորապես, Dialogue Social Enterprise, D.light, Endeavor Global, Medic Mobile, Root Capital, TMSS, UnLtd, VisionSpring, Waste Concern, El Nafeza նախաձեռնություններին, Գամալ Ալբինսաիդին, Ալբինա Ռուիսին, Ասումասա Տոտիսակոյի, Աղբի բանկ, Գրեգորի Դիզի, Ռեզա Դեգատիի, Ջերու Բիլլիմորիայի և շատ այլ նախագծերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ashoka: Innovators for the Public (audited)» (PDF) (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Changing the World on a Shoestring
  3. 3,0 3,1 М. Баталина, А. Московская, Л. Тарадина Обзор опыта и концепций социального предпринимательства с учетом возможностей его применения в современной России(ռուս.) // Государственный университет — Высшая школа экономики Институт управления социальными процессами. —Москва, 2007.
  4. 4,0 4,1 «Ashoka: Innovators for the Public (contacts)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 «Ashoka: Innovators for the Public (about)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  6. Ирина Урнова Вклад в будущее Почему инвесторы идут в образование и культуру?(ռուս.). — Частный корреспондент, 2014-01-30.(չաշխատող հղում)
  7. Asoka, the Buddhist Emperor of India - Vincent Arthur Smith - Google Книги
  8. «Ashoka: Innovators for the Public (regional-offices)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  9. Мария Черток , Инга Пагава (2008 թ․ հունվարի 10). «Билл Дрейтон: «Я съем этот стол, если в России нет социальных предпринимателей»» (ռուսերեն). Новый Бизнес. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  10. Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013 թ․ հունիսի 13). «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (PDF) (անգլերեն). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Ashoka: Innovators for the Public (annual report 2013)» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոկա (հիմնադրամ)» հոդվածին։