Շողշողուն աշխարհ (ֆիլմ)
Շողշողուն աշխարհ ռուս.՝ Блистающий мир | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոֆանտաստիկա և վեպի էկրանավորում |
Հիմք | Փայլատակող աշխարհ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Bulat Mansurov? |
Սցենարի հեղինակ | Bulat Mansurov? |
Դերակատարներ | Tiit Härm?, Իլզե Լիեպա, Պավել Կադոչնիկով, Լև Պրիգունով և Ալեքսանդր Վոկաչ |
Օպերատոր | Nikolai Vasilkov? |
Պատմվածքի վայր | Zurbagan? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 91 րոպե |
«Շողշողուն աշխարհ» (ռուս.՝ «Блистающий мир»), 1984 թվականի խորհրդային լայնաֆորմատ կինոնկար[1], որը նկարահանել է ռեժիսոր Բուլատ Մանսուրովն Ալեքսանդր Գրինի համանուն վեպի և պատմվածքների հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուրբաղան քաղաքի կրկեսում անսպասելիորեն հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ մարդ, որը թռչելու ունակություն ունի։ Շատերը ներկա են այս ներկայացմանը, բայց կատարվածի մասին մտածում են միայն մի քանի հոգի՝ ծաղրածու Արսին, աշխարհիկ գեղեցկուհի Ռունան և նրա հայրը՝ Սադի Դաուգովետը, որը միլիարդատեր է և երկրի գաղտնի տիրակալը։ Հարուստների հրամանով նրա եղբայրը՝ գաղտնի ոստիկանության նախարար Չապի Դաուգովետը, ձերբակալում է Դրուդին։
Սադին փորձում է պարզել թռչող մարդու գաղտնիքը, սակայն նա ընդհանրապես չի հետաքրքրվում աշխարհիկ բարիքներով։ Միևնույն ժամանակ Դրուդին չի վախեցնում նաև բանտարկությունը, բայց Ռունան երիտասարդին համոզում է փախչել և հրավիրում է նրան հանդիպելու իր հորը պատկանող գաղտնի կղզում։ Այնտեղ տանող ճանապարհին թռչող մարդը հանդիպում է փարոսի պահապանին՝ Ստեբսին, ումից իմանում է Սադի Դաուգովետի և նրա դաժան փորձերի մասին։ Այս փորձերից մեկը մայրամուտի ցուցադրումն է Տավի անունով աղջկան, որը մինչ այդ տասնութ տարի դաստիարակվել էր լիակատար մթության մեջ։
Փորձի արդյունքը հիասթափեցնում է Դաուգովետին և նրա ընկերներին։ Հետո նրանք որոշում են վերացնել աղջկան՝ որպես ոչ պետքական օբյեկտ։ Սակայն Դրուդն օգնության է հասնում Տավիին։ Դա Ռունայի մոտ խանդ է առաջացնում, և նա համաձայնության է գալիս իր հոր հետ թռչող մարդուն բռնելու հարցում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիյտ Խրյամ – Դրուդ
- Իլզե Լիեպա – Ռունա, Սադի Դաուգովետի դուստրը
- Պավել Կադոչնիկով – Սադի Դաուգովետ, միլիարդատեր, պետության գաղտնի տիրակալ / Չապիե Դաուգովետ – գաղտնի ոստիկանության նախարար
- Յուլլե Տուդրե – Տավի, փարոսի սպասավորի դուստրը
- Լև Պրիգունով – Գրատիս
- Ալեքսանդր Վոկաչ – Գրանտոմ, Սադի Դաուգովետի հոգեբանը
- Լեոնտի Պոլոխով – Ստեբս, փարոսի պահապան
- Գլեբ Ստրիժենով – Արսի, ծաղրածու
- Վլադիմիր Ֆերապոնտով – Աղասից, կրկեսի տնօրեն
- Յուրի Կատին-Յարցև – բժիշկ Սթիվի
- Ալեքսեյ Ֆոֆլին – տղա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Բուլատ Մանսուրով
- Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Վասիլկով
- Նկարիչներ՝ Դավիթ Վինիցկի, Սերգեյ Վորոնկով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լունաչարսկի[2]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 - Պորտուի գիտաֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Փայլուն աշխարհ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Փայլուն աշխարհ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блистающий мир // Спутник кинозрителя. — 1984. — № 9. — С. 6-7.
- Каменева О. Блистающий мир // Советский экран. — 1984. — № 17. — С. 12-13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փայլուն աշխարհ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|