Շողշողուն աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փայլատակող աշխարհից)
Շողշողուն աշխարհ
Блиста́ющий мир
ՀեղինակԱլեքսանդր Գրին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1921-1923
Հրատարակման վայրԿարմիր Նիվա
Հրատարակված է1924
Հրատարակման տարեթիվ1924
Թվային տարբերակlib.ru/RUSSLIT/GRIN/mir.txt
Կայքlib.ru/RUSSLIT/GRIN/mir.txt

Շողշողուն աշխարհ (ռուս.՝ Блиста́ющий мир), Ալեքսանդր Գրինի վեպը, որ գրվել է 1921-1923 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Սանկտ Պետերբուրգյան «Կարմիր Նիվա» լրագրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում պատմվում է Դրուդի՝ մի մարդու մասին, ով օժտված է թռչելու կարողությամբ։ Մի քաղաքում հայտնվում է հայտարարություն, որ կրկեսում լինելու է մեկ ներկայացում՝ «Մարդը 2 աստղով», ով կկատարի թռիչք առանց որևէ սարքավորման։ Երբ արտիստը չի վերցնում ներկայացման գումարը, դրանով հետաքրքրվում է գաղտնի ոստիկանությունը։ Քաղաքում հայտնվում են բազմատեսակ բամբասանքներ արտիսների անձնականի վերաբերյալ, և ներկայացման բոլոր տոմսերը գնվում են նույնիսկ եռակի գնով։ Կրկեսում հավաքվել էին քաղաքի հայտնի մարդիկ, որոնց մեջ էր նաև նախարար Ռունա Բեգուեմի քրոջ աղջիկը։

Ներկայացումից հետո տուն վերադառնալիս Դրուդի վրա հարձակում են գործում, որի ժամանակ հարձակվողներից մեկը զոհվում է։ Տարօրինակ իրադարձություններ են կատարվում «Հռոմ» հյուրանոցում. բանալիով փակված սենյակում հայտնվում է մի կենվոր, որ Դրուդն էր։ Նա ապրում էր հորինված անվամբ՝ մարդկանցից գաղտնի, որպեսզի չդառնա գիտական հետազոտությունների օբյեկտ։ Հյուրանոցի տերը իշխանությունների հրամանով քնաբեր է լցնում Դրուդի սուրճի մեջ, շտապօգնության մեքենան նրան տանում է բանտ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Варламов А. Н. Александр Грин. Биография. — М.: ЭКСМО, 2010. — 544 с. — (Лауреаты литературных премий). — ISBN 978-5-699-38651-2
  • Кобзев Н. А. Роман Александра Грина (проблематика, герой, стиль). — Кишинёв, 1983.
  • Ковский В. Е. Романтический мир Александра Грина. — М.: Наука, 1969. — 296 с.