Շողշողուն աշխարհ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շողշողուն աշխարհ
ռուս.՝ Блистающий мир
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոֆանտաստիկա և վեպի էկրանավորում
ՀիմքՓայլատակող աշխարհ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորBulat Mansurov?
Սցենարի հեղինակBulat Mansurov?
ՕպերատորNikolai Vasilkov?
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Շողշողուն աշխարհ» (ռուս.՝ «Блистающий мир»), 1984 թվականի խորհրդային լայնաֆորմատ կինոնկար[1], որը նկարահանել է ռեժիսոր Բուլատ Մանսուրովն Ալեքսանդր Գրինի համանուն վեպի և պատմվածքների հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրբաղան քաղաքի կրկեսում անսպասելիորեն հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ մարդ, որը թռչելու ունակություն ունի։ Շատերը ներկա են այս ներկայացմանը, բայց կատարվածի մասին մտածում են միայն մի քանի հոգի՝ ծաղրածու Արսին, աշխարհիկ գեղեցկուհի Ռունան և նրա հայրը՝ Սադի Դաուգովետը, որը միլիարդատեր է և երկրի գաղտնի տիրակալը։ Հարուստների հրամանով նրա եղբայրը՝ գաղտնի ոստիկանության նախարար Չապի Դաուգովետը, ձերբակալում է Դրուդին։

Սադին փորձում է պարզել թռչող մարդու գաղտնիքը, սակայն նա ընդհանրապես չի հետաքրքրվում աշխարհիկ բարիքներով։ Միևնույն ժամանակ Դրուդին չի վախեցնում նաև բանտարկությունը, բայց Ռունան երիտասարդին համոզում է փախչել և հրավիրում է նրան հանդիպելու իր հորը պատկանող գաղտնի կղզում։ Այնտեղ տանող ճանապարհին թռչող մարդը հանդիպում է փարոսի պահապանին՝ Ստեբսին, ումից իմանում է Սադի Դաուգովետի և նրա դաժան փորձերի մասին։ Այս փորձերից մեկը մայրամուտի ցուցադրումն է Տավի անունով աղջկան, որը մինչ այդ տասնութ տարի դաստիարակվել էր լիակատար մթության մեջ։

Փորձի արդյունքը հիասթափեցնում է Դաուգովետին և նրա ընկերներին։ Հետո նրանք որոշում են վերացնել աղջկան՝ որպես ոչ պետքական օբյեկտ։ Սակայն Դրուդն օգնության է հասնում Տավիին։ Դա Ռունայի մոտ խանդ է առաջացնում, և նա համաձայնության է գալիս իր հոր հետ թռչող մարդուն բռնելու հարցում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիյտ Խրյամ – Դրուդ
  • Իլզե ԼիեպաՌունա, Սադի Դաուգովետի դուստրը
  • Պավել Կադոչնիկով – Սադի Դաուգովետ, միլիարդատեր, պետության գաղտնի տիրակալ / Չապիե Դաուգովետ – գաղտնի ոստիկանության նախարար
  • Յուլլե Տուդրե – Տավի, փարոսի սպասավորի դուստրը
  • Լև Պրիգունով – Գրատիս
  • Ալեքսանդր Վոկաչ – Գրանտոմ, Սադի Դաուգովետի հոգեբանը
  • Լեոնտի Պոլոխով – Ստեբս, փարոսի պահապան
  • Գլեբ Ստրիժենով – Արսի, ծաղրածու
  • Վլադիմիր Ֆերապոնտով – Աղասից, կրկեսի տնօրեն
  • Յուրի Կատին-Յարցև – բժիշկ Սթիվի
  • Ալեքսեյ Ֆոֆլին – տղա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Բուլատ Մանսուրով
  • Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Վասիլկով
  • Նկարիչներ՝ Դավիթ Վինիցկի, Սերգեյ Վորոնկով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Լունաչարսկի[2]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - Պորտուի գիտաֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փայլուն աշխարհ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Փայլուն աշխարհ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Блистающий мир // Спутник кинозрителя. — 1984. — № 9. — С. 6-7.
  • Каменева О. Блистающий мир // Советский экран. — 1984. — № 17. — С. 12-13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]