Շնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է տնտեսության տարբեր բնագավառներում, սպորտում և բանակում օգտագործվող ցեղական (ծառայողական, որսորդական և դեկորատիվ) շների բուծմամբ։ Զարգացած է գրեթե բոլոր երկրներում (գործում են սիրող-շնաբույծների միություններ, ակումբներ և ընկերություններ)։

Շնաբույծների հնագույն կազմակերպությունը՝ «The Kennel Club»-ը, հիմնադրվել է 1873 թվականին, Մեծ Բրիտանիայում, որը 1874 թվականից տոհմային գրքերում գրանցում է ցեղական շներին, 1880 թվականից հրատարակում անգլ.՝ «Kennel Gazet» լրագիրը և մի շարք ամսագրեր։ Ավելի ուշ նմանօրինակ ակումբներ ստեղծվել են նաև Բելգիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Եվրոպական երկրների մեծ մասը և Միացյալ Նահանգները շնաբույծների (կինոլոգների) միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ Federation Cvnologique Internationale) անդամ են։ Ֆեդերացիայի ղեկավարությամբ պարբերաբար կազմակերպվում են շների միջազգային և համաշխարհային ցուցահանդեսներ ու մրցույթներ։ Շարք երկրներում ցուցահանդեսներ կազմակերպում են միայն մասնավոր ըներությունները (օրինակ, «Crufts» ամենամյա իրադարձությունը), որոնք ունեն իրենց դատավորական կոլեգիան, մրցանակները և այլն։ Բազմաթիվ կազմակերպություններ զբաղվում են նաև շների վաճառքով, մասնավոր դպրոցները՝ վարժեցմամբ, ունեն բուժարաններ, վարսավիրանոցներ և այլն, հատուկ ֆիրմաներ շների համար արտադրում են կեր և գույք։ Հրատարակվում են մեծ թվով ամսագրեր և շնաբուծության վերաբերյալ գրականություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пособие по собаководству, 2 изд․, Л», 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։