Շիրվանի հարթավայր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շիրվանի հարթավայր, Շիրվանի «տափաստան», Կուր-Արաքսյան դաշտավայրի հարթավայրային մասը Ադրբեջանում, Կուրի ձախ ափին։ Բարձրությունը 16–100 մ է (տարածքի մոտ կեսը ցածր է ծովի մակարդակից)։ Տարածված են գորշ մարգագետնային և գորշ հողերը՝ օշինդրային, աղուտային բուսածածկույթով ու լիմանային մարգագետիններով։ Ոռոգվում է Մինգեչաուրի ջրամբարից սկսվող Վերինշիրվանյան ջրանցքով։ Զբաղվում են անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ (բամբակագործություն,հացահատիկի մշակում, խաղողագործություն)։