Շիրվանի հարթավայր
Արտաքին տեսք
Շիրվանի հարթավայր, Շիրվանի «տափաստան», Կուր-Արաքսյան դաշտավայրի հարթավայրային մասը Ադրբեջանում, Կուրի ձախ ափին։ Բարձրությունը 16–100 մ է (տարածքի մոտ կեսը ցածր է ծովի մակարդակից)։ Տարածված են գորշ մարգագետնային և գորշ հողերը՝ օշինդրային, աղուտային բուսածածկույթով ու լիմանային մարգագետիններով։ Ոռոգվում է Մինգեչաուրի ջրամբարից սկսվող Վերինշիրվանյան ջրանցքով։ Զբաղվում են անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ (բամբակագործություն,հացահատիկի մշակում, խաղողագործություն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 518)։ ![]() |